Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com

ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:57  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով եւ Եվրոպական դատարան դիմելը որեւէ կերպ չի նշանակում, թե այդ բարձր դատարանը չունի կարողություն առանց այդ խորհրդատվական կարծիքի որոշում կայացնելու»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը. «Սա պարզապես Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար հավելյալ մի արդյունավետ գործիք է, որն իրացվում է։ Առնվազն ինձ համար չափազանց անհասկանալի եւ տարակուսելի է քննադատությունը կամ դիսկուսը, որ ձեւավորվել է այս գործընթացի վերաբերյալ»,-նշեց նա։

Խոսելով Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ դիմելու որոշումից՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ դա հայաստանյան իրավակիրառության պրակտիկայում  միգուցե նորարարություն էր, բայց միջազգային տեսանկյունից՝ ոչ. «Եվրոպական  դատարանի մասով նորություն էր, այո, բայց արդեն իսկ կա որոշում՝ Ֆրանսիայի դիմումի հիման վրա, որը վերաբերում էր, եթե չեմ սխալվում, փոխնակ մայրերի ինստիտուտին, եւ այդ գործիքը արդեն իրացվում է, հետեւաբար՝ ՀՀ-ն եւս կարող էր լիիրավ օգտվել այդ գործիքից, ընդ որում, կարող էր թե ՍԴ-ն, թե Վճռաբեկ դատարանը»։

Վարդեւանյանի խոսքով՝ իր կողմից հարգված բազմաթիվ իրավաբաններ ներկայացրին կարծիք, թե չափազանց արտասովոր է, որ Վենետիկի հանձնաժողովին ներկայացվում է նման դիմում՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, սակայն ինքն այդտեղ արտառոց երեւույթ չի տեսնում. «Եթե ուսումնասիրվի Վենետիկի հանձնաժողովի պրակտիկան, միգուցե հարյուրավոր դիմումներ ներկայացված լինեն՝ Մոլդովայի, Վրաստանի ՍԴ-ներից եւ ոչ միայն»։

Արամ Վարդեւանյանը նշեց, թե մեկ այլ կարծիքի էլ կա. «Ասում են՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ ՍԴ-ն դեռեւս չէր ստացել ԱԺ-ի  բացատրությունները եւ արդեն նման դիմում է ներկայացրել։ Այդ գործընթացների միջեւ որեւէ հակասություն առկա չէ։ Եվ հետո, որտե՞ղ էր ամրագրված, որ ՍԴ-ն պետք է սպասեր ԱԺ-ի կողմից բացատրությունների տրամադրմանը, նոր դիմեր Վենետիկի հանձնաժողով կամ ՄԻԵԴ։ Նման սահմանափակում գոյություն չունի»։

Անդրադառնալով այն տեսակետին, թե ինչպե՞ս ՍԴ-ն վարույթ ընդունեց դատարանի դիմումը, երբ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Առաջին ատյանի որոշումը, Արամ Վարդեւանյանն ասաց, որ դա ՍԴ-ի վրա ազդեցություն ունենալ չէր կարող. «Իսկ որտե՞ղ է գրված, որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշման բեկանումը որեւէ ազդեցություն պետք է ունենա ՍԴ-ի վրա։ ՍԴ-ն կաշկանդված է մեկ իրավական ակտով. դա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն է, եւ միաժամանակ  ինչպես ցանկացած անձ եւ պետական մարմին, սահմանափակված է Սահմանադրությամբ»։

Ըստ Վարդեւանյանի՝ «ՍԴ մասին» օրենքով չի նշվել եւ չի էլ կարող նշվել, որ իրեն ուղղված դիմումները քննելիս ՍԴ-ն պետք է դիտարկի՝ բեկանվել են արդյոք դրանք թե վճռաբեկության կարգով քննության առարկա են դարձել. «Եթե նման կարգավորում լիներ, ապա դատարանների կողմից ՍԴ մեկ դիմող սուբյեկտ էր լինելու. խոսքը Վճռաբեկ դատարանի մասին է։ Իսկ եթե այսպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնի, որ Առաջին ատյանի որոշումը ճիշտ էր, այդ ժամանակ ի՞նչ պետք է արձանագրենք. որ ՍԴ-ն պետք է ամիսներ անց նորից սկսի դիտարկել այդ դիմո՞ւմը, ոչ, հենց նման իրավական քաոսը կանխելու համար ՍԴ-ն որեւէ կերպ կաշկանդված չէ»։

Ըստ Արամ Վարդեւանյանի՝ այս պարագայում դատավորը պարտավոր է անկախ ցանկացած հանգամանքից անհապաղ նիստ գումարել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման փոփոխման համար. «Երբ հուլիսի 8-ի աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն վարույթ ընդունեց դատարանի դիմումը, անձը այլեւս կալանավորված չէր կարող լինել, որովհետեւ կալանավորումը կիրառելու համար պետք է լինի հիմնավոր կակսած եւ կալանավորման պայմաններ, իսկ եե հիմնավոր կասկած առկա չէ, այլեւս չեն  անդրադառնում պայմաններին։ Այս պարագայում հիմնավոր կասկածի առանցքը հանդիսանում է Քրեական օրենսգրքի հոդվածը, այն հոդվածը, որը սահմանադրականության խնդիր ունի»,-ասաց նա։

Վարդեւանյանն ընդգծեց, որ խոսքը չի վերաբերում միայն առաջին ատյանի դատարանի դիմումին, այլ նաեւ՝ փաստաբանական թիմի դիմումին, որ իրենք դարձյալ բարձրացրել էին 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը. «Այդ երկու դիմումներով վարույթը ՍԴ-ում կասեցվել է մինչեւ խորհրդատվական կարծիքներ ստանալը, հետեւաբար՝ այդ սելեկտիվ մեկնաբանությունները  չեն արտացոլում իրականությունը, եւ այդ պահից սկսած՝ ամեն օրը, երբ կալանավորումը շարունակում է լինել խափանման միջոց, հանդիսանում է իրավունքի խախտում, եւ սա ոչ թե իմ մեկնաբանությունն է, այլ բխում է մեր Վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներից եւ իրավունքի գերակայությունից»։

Արամ Վարդեւանյանը շեշտեց, որ իրենք չեն խոսում քրեական հետապնդման դադարեցման մասին, այլ խոսում են խափանման միջոցի փոփոխման մասին. «Եթե ՄԻԵԴ-ից գա խորհրդատվական կարծիք առ այն, որ այդ հոդվածով քրեական հետապնդում առհասարակ չի կարող իրականացվել, որովհետեւ դա այդ աստիճան անորոշ է եւ անկանխատեսելի, ի՞նչ ենք պատասխանելու այս տեւական կալանավորման վերաբերյալ»,-ասաց նա։

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:00 20/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըOրենքն ասում է մի բան, պրն Քոչարյանի նկատմամբ իրականացվում է բոլորովին ուրիշ բան. Հայկ Ալումյան
18:43 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՌ. Քոչարյանի գործով վերջնական ակտը կայացնելու է ՍԴ-ն. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
17:23 19/07/2019  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը որեւէ ընթացքից անհանգստացած չէ. փաստաբան
16:29 18/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել
17:48 16/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին
17:21 15/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին եւ Արմեն Դանիելյանին
17:45 13/07/2019  |  ՀարցազրույցՍԴ-ի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ. Իրավաբան
18:33 12/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել
19:21 11/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԳոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար. Հայկ Ալումյան
15:27 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղեկություն չունեմ, թե Քոչարյանի գործն այս պահին որ դատարանում է․ Կարեն Փոլադյան

Արխիվ

[]