ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները բարեհաջող ձախողում են պետության կառավարումը. Հայկ Մարտիրոսյան 07/20/2019 15:57 | Հարցազրույց
Իշխանությունները ձախողել են ժողովրդի կողմից սկսված և իրենց ավարտել հանձնարարված հեղափոխությունը: Հիմա բարեհաջող ձախողում են նաև պետության կառավարումը: ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Վերջինիս հետ զրուցել ենք «Ազատություն» ռադիոկայանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս տված հարցազրույցում հնչեցրած մտքերի շուրջ։ Մասնավորապես՝ հրապարակավ հնչեցրած հայտարարություններից կարելի է արդյոք պատկերացում կազմել երկրի զարգացման վերաբերյալ վարչապետի տեսլականի մասին, ինչո՞ւ ձախողվեց կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ վարչապետը եւս ընդունեց, որ մի շարք աղմկահարույց քրեական գործեր դատարան չեն ուղարկվում՝ բերելով տարբեր պատճառաբանություններ, կամ ինչո՞ւ տապալվեց չսկսված վեթինգը։
- Պարոն Մարտիրոսյան, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանի հնչեցրած մտքերը նկատի ունենալով՝ կարո՞ղ ենք եզրակացնել, թե ո՞րն է երկրի վարչապետի տեսլականը՝ պետության զարգացման վերաբերյալ կամ այդպիսիք ունի՞, թե՞ ոչ։
- Տեսլական չկա: Առկա տեսլականն այն է, որ հրաշալի փոփոխություն է տեղի ունեցել, որ իշխող թիմը լավն է, ինքը շատ լավն է, դատական համակարգը վատն է, Հրայր Թովմասյանը վատն է, Սահմանադրությունը երկար ժամանակով լավն է և որ նախկինը վատ էր, ներկան՝ լավ: Ուր է այդտեղ տեսլականը՝ ես չգիտեմ: Անգամ ժամերով նախկին ռեժիմի մնացորդներից բողոքելով, որոնց կտրուկ հեռացումը ժողովրդի կողմից հենց իրեն՝ վարչապետին տրված ամենակարևոր հանձնարարականն էր՝ չհնչեց և ոչ մի ծրագիր, չնկարագրվեց և ոչ մի ճանապարհային քարտեզ թե ինչպես է երկրի համար հիմա պատասխանատու միակ ուժը մաքրելու երկիրը: Տեսլականն այն է, որ ոչինչ չեն տեսնում: Ոչինչ չեն կարողանում անել և ոչինչ չեն էլ ուզում անել:
- Դատական համակարգի վեթինգի գաղափարը, կարծես, դարձավ Փաշինյանի լուրջ ձախողման հիմքը։ Ինչո՞վ եք դա պայմանավորում՝ գաղափա՞րն էր վատը, թե՞ այդ մասին հայտարարելու ձեւը, ընտրված պահը։
- Սրա մասին խոսել եմ: Խնդիրը նրանում է, որ փոխանակ համակարգային փոփոխությամբ և թրի մեկ հարվածով լուծելու գորդյան հանգույցն ու դատական համակարգը մեկ համապետական հանրաքվեով լուծարելու՝ այս իշխանությունը դարձյալ գնաց իր սիրելի խրթին, ֆանտազմագորիկ, երևակայական, տանջալից և երկար-բարակ անհեթեթորեն զարտուղի մի ճանապարհով՝ իր երկու-երեք ամենավստահելի, բայց շատ ցածր մասնագիտական որակներ ունեցող իրավաբանների խորհրդով և հայտարարեց վեթթինգի միջոցով դատական իշխանությունը մաքրելու ցանկության մասին: Հենց առաջին օրվանից մենք հայտարարեցինք, որ դա անհեթեթություն է, որ նշանակումից հետո վեթինգ չեն անում և որ հիմա այլևս անհնար և աննկարագրելիորեն դժվար է լինելու վեթ անելով դատավորներին հատ-հատ հեռացնել համակարգից: Իրենք համառորեն շարունակեցին իրենց ուղին և միաժամանակ ոչ մի քայլ չարեցին: Հիմա արդեն եվրոպական կառույցները խստորեն դատապարտեցին այդ գաղափարը՝ ըստ էության այն հռչակելով անհեթեթ և անկիրառելի: Հիմա վեթինգի փաշինյանական տեսությունը նույնպես մեռավ: Ու ամեն բան դարձյալ մնաց նույնը: Մինչև՝ հաջորդ դատական ցնցումը, որ կմատուցվի վարչապետին: Հետաքրքիր է թե այդ ժամանակ ի՞նչ մեխանիզմով պետք է պատասխանի այդ հարվածին: Շենքեր շրջափակել այլևս չի կարող, վեթինգը հօդս ցնդեց: Էլի մի կտրուկ կոչ կանի, կտրուկ ելույթ կունենա և էլի ամեն բան կմնա այնպես՝ ինչպես որ էր:
- Սկսելով հեղափոխական գործընթացը՝ պարբերաբար հայտարարվում էր տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործարքների մասին, հեղափոխությունից հետո հայտարարվեցին քրեական գործերի հարուցման մասին, բայց դրանք դատական ավարտ չունեցան։ Ճիշտ է, վարչապետը տարբեր պատճառաբանություններ հիշատակեց, բայց փաստն այն է, որ այդ գործերը դատարան չեն գնացել։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ այս իշխանությունները ձախողում են կոռուպցիայի դեմ պայքարը։
- Իշխանությունները ձախողել են ժողովրդի կողմից սկսված և իրենց ավարտել հանձնարարված հեղափոխությունը: Հիմա բարեհաջող ձախողում են նաև պետության կառավարումը: Դրանով ամեն ինչ ասված է:
- Կարծես կառավարությունն ուներ ժողովրդի վստահության մեծ պաշար եւ պետք է կարողանար գոնե ստեղծել ստարտային նորմալ պայմաններ՝ հետագա տարիներին պետության զարգացումն ապահովելու համար։ Բայց դա տեղի չունեցավ։ Ինչու՞, ո՞րն է անհաջողության պատճառը։
- Այլևս վաղուց չկա այդ պաշարը, որքան էլ որ ինքնախաբեությամբ զբաղվի այս իշխանությունը: Իսկ անհաջողության պատճառը ոչ պրոֆեսիոնալիզմն է, կրթական մակարդակի բացակայությունը, անասելիորեն սխալ աշխարհայացքն ու աշխարհը չճանաչելը, իշխող ուժի մեծամտությունն ու ինքնահավանությունը, կադրերի ցածրագույն որակն ու ռիսկային, բայց անհրաժեշտ քայլեր կատարելու քաղաքական կամքի բացակայությունը: Նաև՝ խմբակային քաղաքականության գերակայությունն իրենց մոտեցումներում: Այլ պատճառներ ևս կան, բայց սրանք առավել քան բավարար են՝ իրականացվող ապակառավարումը հասկանալու համար:
Հարցազրույցը՝ Սոնա Գեւորգյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ