ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռու մարզի տարածքում բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման միջոցառումները դրական միտումներ են ստեղծել 07/19/2019 18:23 | ԼՐԱՀՈՍ
Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժըթնացը, իրականացված կանխարգելիչ միջոցաառումների արդյունքները:
Ի կատարումն նշված հանցատեսակներով կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականների՝ դեռևս այս տարվա մարտին Լոռու մարզի դատախազությունում ոստիկանության մարզային ստորաբաժանումների պետերի, մարզպետարանի ներկայացուցչի և մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել էր օպերատիվ խորհրդակցություն։ Կարևորվել էր Վանաձոր քաղաքի կամ մյուս համայնքների բազմաբնակարան շենքերի մուտքերն անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցումը, փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը՝ նկատի ունենալով վերջիններիս կանխարգելիչ նշանակությունը ինչպես բնակարանային գողությունների, այնպես էլ այլ հանցատեսակների՝ հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ՃՏ պատահարների նախականխման առումով:
Բացի այդ ՀՀ ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարվել էր ուժեղացնել արտաքին ծառայությունը, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, սահմանել հսկողություն ռիսկային թաղամասերում, ինչպես նաև ակտիվացնել տեղամասային տեսուչների ու օպերլիազորների կողմից սպասարկվող տարածքների բնակիչների շրջանում կանխարգելիչ-օպերատիվ միջոցառումների կամ բացատրական աշխատանքների կատարումը` ապահովելով դրանց արդյունավետությունը: Լոռու մարզի դատախազի կողմից տարեսկզբին խնդրի վերաբերյալ միջնորդագիր էր հասցեագրվել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին, որի առնչությամբ Լոռու մարզային վարչությանը, ենթակա բաժիններին տրվել էին համապատասխան հանձնարարություններ:
Լոռու մարզի դատախազությունում կատարված կիսամյակային աշխատանքների ամփոփմամբ պարզվել է, որ եթե 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում, այսինքն մինչ համատեղ ուժերով կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը, Լոռու մարզի տարածքում արձանագրվել է բնակարանային գողություն 34 դեպք ապա երկրորդ եռամսյակում՝ 30 դեպք: Այսինքն՝ 2019թ. երկրորդ եռամսյակում դեպքերը նվազել են 4-ով կամ 13.3 %-ով, թեև ընդհանուր առմամբ բնակարանային հանցագործությունների ընդհանուր քանակական աճի հանգամանքը շարունակում է համարվել մտահոգիչ:
Դրական տեղաշարժ է արձանագրվել նաև բնակարանային գողությունների բացահայտման առումով: Մասնավորապես՝ եթե 2019թ. առաջին եռամսյակում բացահայտումը կազմել է 15.6%, ապա՝ 2019թ. երկրորդ եռամսյակում՝ 21,3 %:
Միաժամանակ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում տեղադրվել է 114 տեսանկարահանող սարքեր, որոնցից 62-ը Վանաձոր քաղաքում, 18-ը Սպիտակում, 22-ը` Տաշիրում, 12-ը՝ Գուգարքում: Վանաձոր քաղաքում բազմաբնակարան շենքերը կահավորվել են նաև կոդավորվող փականներով 58 դռներով:
2019թ. առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում մարզի տարածքում նվազում է արձանագրվել նաև ՃԵԿ խախտման, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերով: Մասնավորապես՝ եթե առաջին եռամսյակում արձանագրվել է ՃԵԿ կանոնները խախտելու 22 դեպք, որոնցից 6-ը մահվան ելքով, ապա՝ երկրորդ եռամսյակում 16 դեպք, որոնցից միայն 1-ն է եղել մահվան ելքով: Այսինքն ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը նվազել է27.2 տոկոսով, մահվան ելքով դեպքերը՝ 83.3 տոկոսով:
Ընդ որում, առաջին եռամսյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված ՃԵԿ կանոնների խախտման դեպքերը, դրանց պատճառները, այն հնարավոր վայրերը, որտեղ պարբերաբար բնույթ են կրել ՃԵԿ-ի կանոնների խախտումները, ուսումնասիրվել են մարզի դատախազությունում: Արդյունքներով Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր էր հասցեագրվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ Լոռու մարզի տարածքում արձանագրված ՃԵԿ խախտմամբ հանցագործությունների դեպքերի, դրանց պատճառների և նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ: Մասնավորապես՝ ակտիվացնել բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքները, վերանայել երթուղիների տեղաբաշխումը և երեկոյան ու գիշերային ժամերին ուժեղացված ծառայություն կազմակերպել հատկապես այն ճանապարհահատվածներում, որտեղ պարբերաբար արձանագրվում են խախտումներ, իսկ կոպիտ խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ, որոնց կատարման մասին ստացվել է պատասխան գրություն:
Կարևորելով մարզի բնակչության սեփականության իրավունքի պաշտպանության և ճանապարհային երթևեկություն անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ Լոռու մարզի դատախազությունը, համագործակցելով մյուս իրավապահ կառույցների հետ, շարունակելու է հետևողականությունը նշված հանցատեսակների կանխարգելման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու հարցում՝ կիրառելով օրենքով դատախազությանը վերապահված ողջ գործիքակազմը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը