ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ նախկին նախագահի գրությունը արդյո՞ք ազդել է Ն. Տավարացյանի հետագա վարքագծի վրա.հայտարարություն 07/19/2019 10:01 | ԼՐԱՀՈՍ
«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունների ստանձման գործընթացի իրավաչափության վերաբերյալ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ն.Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թ. նոյեմբերի 8-ին և հրաժարականի դիմում էր ներկայացրել ԲԴԽ: 2019 թ. հուլիսի 15-ին վերջինս, սակայն, երդվել է Ընդհանուր ժողովում՝ որպես դեռևս 2018 թ. նոյեմբերի 8-ին ընտրված անդամ: ԲԴԽ անդամ իրավաբան գիտնականների նախաձեռնությամբ հրավիրվել է ԲԴԽ նիստ Ն.Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով:
ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝ ընտրվելու օրվանից:
Այսինքն՝ բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է ընտրվելու օրվանից, և ոչ թե երդման պահից:
Օրենսդիրը ԲԴԽ անդամի պաշտոնի ստանձման հանգամանքը որևէ կերպ չի կապել ընտրված անդամի երդման իրավաբանական փաստի հետ:
Իրավահամեմատական տեսանկյունից նշենք, որ օրենսդիրը որոշ պաշտոնների համար դրա ստանձնման պահը կապել է երդման հետ, որոշ պաշտոններում` ոչ: Այսպես, երդման պայմանը որպես պաշտոնի ստանձնման պայման սահմանված է հենց դատավորների համար, նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասում, որում սահմանված է «Անձը դատավորի պաշտոնը ստանձնում է երդման տեքստը ստորագրելու պահից», սահմանադրական դատարանի դատավորների համար՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների համաձայն, ըստ որոնց՝ «Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է հետևյալ երդումը.... սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է նշված երդումը տալուց հետո՝ անհապաղ....», Մարդու իրավունքների պաշտպանի համար ըստ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասի դրույթների, որոնց համաձայն՝ «Պաշտպանն իր պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Ազգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տված հետևյալ երդմամբ...», «Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո....», «Դատախազության մասին» ՀՀ օրենքով Գլխավոր դատախազի և դատախազների համար ևս սահմանել է նման պայման, 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գլխավոր դատախազն իր պաշտոնն ստանձնում և պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում ...սահմանված կարգով իր երդման արարողությունից հետո...., նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետևյալ երդմամբ...., և այլն:
Իսկ օրինակ քննչական կոմիտեի քննիչների համար «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում սահմանված է, որ «Քննչական կոմիտեում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք քննչական կոմիտեի նախագահի սահմանած կարգով ՀՀ դրոշի առջև տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում..», նույնաբովանդակ դրույթ սահմանված է «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում և այլն, այսինքն՝ տվյալ օրինակներում լիազորությունների ստանձնումը չի կապվում երդման պահի հետ: Որպես նշվածի հիմնավորում առանձնացնենք տվյալ օրենսդրական դրույթներից բխող հետևյալ հրամանները՝ «Քրեակատարողական ծառայողների երդման կարգը հաստատելու մասին» 2005 թ. սեպտեմբերի 8-ի ԱՆ թիվ ՔՀ-43-Ն հրամանի հավելվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակված անձը իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ փորձաշրջանն անցնելու օրվանից երկու ամսվա ընթացքում տալիս է երդում: «Հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ որպես հարկադիր կատարող պաշտոնի նշանակվող անձանց երդման կարգը հաստատելու մասին» 2004 թ. մայիսի 24-ի ԱՆ թիվ N 70-Ն հրամանի հավելվածի 3-րդ կետի ա/ ենթակետի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայությունում երդում տալիս են` հարկադիր կատարման ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվողը` ծառայության վայր ներկայանալուց 1 ամսվա ընթացքում:
ՀՀ դատական օրենսգրքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի հստակ կարգավորման պարագայում նույնիսկ ամենամեծ իրավական երևակայությունը հնարավորություն չի տալիս «ընտրվելու օր» հասկացության մեջ ներառել նաև երդման հանգամանքը:
Հետևաբար՝ Ն. Տավարցյանը պաշտոնը ստանձնել է 2018 թ. նոյեմբերի 8-ին իր ընտրվելու օրվանից, ու Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ նրա լիազորությունները դադարելու հիմք է իր կողմից ներկայացված հրաժարականը:
Դատական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով: Մասնավորապես, օրենսգրքի 20-րդ գլխում ընդգրկված 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն՝ հրաժարականի հիմքով դատավորի (տվյալ դեպքում՝ անդամի) լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի (տվյալ դեպքում՝ անդամի) կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից:
Ստացվում է, որ ԲԴԽ նիստ չի հրավիրել և չի քննարկել ԲԴԽ անդամի հրաժարականի հարցը՝ վերջինիս կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու պարագայում:
Գտնում ենք, որ նման պայմաններում Ն. Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու համար կարևոր է պարզել նաև՝
1. ԲԴԽ գործունեության նկատմամբ վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքի համատեքստում, ԲԴԽ նախկին նախագահի գրությունը արդյոք ազդել է Ն. Տավարացյանի հետագա վարքագծի վրա,
2. Ն. Տավարացյանը արդյոք պատշաճ ծանուցվել է ԲԴԽ նիստերի մասին, թե ոչ»:
«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ՝ Ա.Ղամբարյան և Թ.Շաքարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից