ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատարանը պետք է սպասի միջազգային կառույցների եզրակացությանը. Արա Ղազարյան 07/19/2019 11:36 | Հարցազրույց
Երեկ Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով։ Նկատենք, որ սա հայ իրականության համար առաջին դեպքն է։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հեղինակավոր կառույցների կարծիքը՝ ՀՀ դատական ատյանների վարույթում գտնվող քրեական գործի դատաքննության վրա. «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
- Պարոն Ղազարյան, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով դիմելու Սահմանադրական դատարանի որոշումը։
-Լավ որոշում է, պրոգրեսիվ որոշում է:
- Ինչպե՞ս կազդի այն Հայաստանում հանրային մեծ հնչեղություն ունեցող քրեական գործի վրա։
-ՄԻԵԴ որոշումը կարող է մասամբ կանխորոշել գործի ելքը, այսինքն՝ ոչ թե ելքը, այլ կարձանագրի խախտումներ եղել են, թե ոչ: Խոսքը գնում է այնպիսի հոդվածի մասին, որը մեղադրանքի հիմքում է ընկնում՝ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածն է, հոդվածի որոշակիության մասին է, այն, ինչի մասին 2009 թ-ից անընդհատ խոսում են , որի մասին Վենետիկի հանձնաժողովը կարծիք ունի, նաև եթե չեմ սխալվում օրենքի հետադարձ կիրառելիության մասին է խոսքը գնում: Այսինքն` այն հարցն է, որը հասարակության մեջ քննարկվում է՝ ինչ է նշանակում Սահմանադրական կարգը տապալել առանց բռնության, եթե նկատել եք այնտեղ բռնություն բառը չկա, սովորաբար լինում է: Այնպես որ՝ մի հարց է բարձրացվել, որը հանրային հնչեղություն ունի, այդ իմաստով ողջունելի է:
- ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի որոշումները ինչպիսի՞ իրավական ազդեցություն կունենան այս գործի վրա:
-ՄԻԵԴ-ն ընդամենը խորհրդատվական բնույթի, ոչ պարտադիր բնույթի որոշում է կայացնելու: Դեռ պետք է հասկանալ ՄԻԵԴ-ը վարույթ կընդունի, թե ոչ: Կարող է չընդունել վարույթ: Եթե ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց, թեկուզ ոչ իմպերատիվ բնույթի, հետագայում, եթե գործը հայտնվի նույն հարցով իր առջև , պարզ է, որ ինքը նույն կարծիքին պետք է լինի:
- Ի՞նչ եք կարծում, ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի որոշումները կփարատեն իշխանության և ընդդիմության երկկողմանի անվստահությունը այս գործի նկատմամբ:
-Հեղինակավոր մարմիններ են, հուսով եմ, վստահ չեմ կարող ասել: Երբեմն, պատահում է, որ հասարակությունը չի վստահում եվրոպական մարմիններին, թեև նրանք երբեք անվստահության խնդիր չեն բարձրացրել: Վենետիկի հանձնաժողովը տարբեր կարծիքներ է արտահայտել մեր բազմաթիվ օրենքների մասին, և դա միշտ ընդունվել է որպես հեղինակավոր կարծիք, աներկբայորեն կատարման ենթակա: Հեղինակավոր մարմինների մասին է խոսքը: Վենետիկի հանձնաժողովը ընդհանրապես եվրոպական սահմանադրական կարգը վերահսկող մարմին է, պետք է, որ վստահություն ներշնչի:
- Դիմելով ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ-ն կասեցրել է իր վարույթում գտնվող դիմումների քննությունը։ Նման պայմաններում, ինչ եք կարծում, ընդհանուր իրավասության դատարանում պե՞տք է շարունակվի Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննությունը, թե՞ պետք է սպասեն հեղինակավոր կառույցների եզրակացությանը։
- Բնականաբար պետք է սպասեն: Այստեղ կալանքի հարցն է բարձրանում: Արդյոք պետք է շարունակի՞ մնալ կալանքի տակ, թե՞ ոչ: Ընդհանրապես դատաքննության փուլում անձին կալանքի տակ պահելը դա որպես խիստ բացառություն է դիտվում իրավաբանորեն և մեր պրակտիկայով նույնպես: Մնացածը կախված է, թե ինչ փաստարկներ կներկայացնի պաշտպանական կողմը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ