Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Վարչապետը այդ «աստղային հիվանդության» մեջ է բավականին երկար ժամանակ. Հոգեբան 07/19/2019   20:30  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է «Մադաթյան հոգեբանական կենտրոն»-ի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Հոգեբանի հետ խոսել ենք հրապարակային խոսքի ու նրա հնարավոր ազդեցության մասին:

-Պարոն Մադաթյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը կրկին հանրային քննարկման առիթ է դարձել: Իր վերջին հարցազրույցում գործադիրի ղեկավարը բավականին կոշտ, անգամ վիրավորական արտահայտություններ թույլ տվեց իշխանության 3 ճյուղերից մեկի՝ դատական իշխանության ներկայացուցիչների հասցեին, ինչը քննադատվեց շատերի կողմից: Առհասարակ, «պատերին ծեփել», «ասֆալտին փռել», «ծնոտ կոտրել», «տերեր փնտրել», «պատերի տակ վնգստալ» …նման բառապաշարի օգտագործումը երկրի ղեկավարի հանրային խոսքում ի՞նչի մասին է վկայում, արդյո ՞ք սա մեսիջ է՝ ուղղված հանրությանը կամ  գուցե նրա կոնկրետ շերտերին:

-Սա այն բառապաշարն է, որն օգտագործում է  Նիկոլ Փաշինյանի այսօրվա ընտրողը: Նա փորձում է, որքան հասկանում եմ, խոսել իր ընտրողին հասկանալի  լեզվով: Գաղտնիք չէ, որ հասարակությունը բազմաշերտ է եւ կա մի շերտ, որի համար այդ բառապաշարն ընդունելի եւ հասկանալի է եւ գնահատվում է ոչ թե որպես  անկրթություն, այլ որպես խիզախություն: Այդ սլենգի երկրորդ մասն այն բանի վկայությունն է, որ նրա մոտ ամենաթողության ընկալումն է նստած՝ իրեն ամեն ինչ կարելի է, իր արած որեւ բան ոչ թե քննադատորեն է գնահատվում իր հանդիսատեսի կողմից, այլ՝ էյֆորիայով, եւ այդ թատրոնը խաղացած է կոնկրետ հանդիսատեսի շերտի համար: Հիշո՞ւմ եք, երբ առաջին անգամ վարչապետը խոսեց նման բառապաշարով, խոսեց «պատերին ծեփելու» մասին, միշետ կար հասարակության մեջ, որին դա դուր չեկավ՝ անկախ նրանից, այդ գաղափարն իր համար ընդունելի էր, թե ոչ, բայց կար մի շերտ, որը դրանից մեծ ոգեւորություն ապրեց, ցնծությամբ ընդունեց այդ ամենը:  Նիկոլ Փաշինյանի թիրախային խումբն, ի սկզբանե եղել է եւ կա այն խումբը, ում համար սլենգը դա «ասֆալտին փռել»-ն է, «տերեր ման գալ»-ն է, այսինքն, այն բառապաշարը, որն այդ շերտի առօրյայում օգտագործելի եւ ընդունելի է:

 -Խոսենք Ձեր երկրորդ դիտարկման մասին: Դուք նշեցիք ամենաթողության ընկալման հանգամանքը: Վարչապետ Փաշինյանն ունի ազդեցության, եթե չասենք անսահմանափակ, ապա բավականին լայն լծակներ եւ հետաքրքիր է, որ այսօր որոշ շրջանակներ մտահոգություն են հայտնում, որ Հայաստանը գնում է անձնիշխանության հաստատման ճանապարհով:  Ձեր դիտարկումը կարող ՞ղ ենք կապել այդ մտավախությունների հետ:

-Նաեւ, եկեք չմոռանանք, որ էյֆորիայի փուլում մենք ունեցել ենք վարչապետի տարբեր արտահայտություններ եւ որոշումներ, որոնք երկուսն էլ նույն հասարակության  կողմից էյֆորիայով ընդունվել է եւ դա բերել է նրան, որ կապ չունի, թե ինչ է նա անում, միեւնույնն է, դա ցնծությամբ պետք է  ընդունվի, էլի ինչու պետք է չարչարվել, առոգանություն ու միտք ձեւավորվել, միեւնույնն է, ինչ էլ ասվի, ընդունվում է: Այսօր ասվում է՝ փակեք դատարանի դռները, ընդունվում է, մյուս օրը ասվում է՝ բացեք, էլի ընդունվում է: Սա «Քաջ Նազարի»  կոմպլեքս է, որն ինչ-որ առումով  աշխատում է եւ որի իմաստը հետեւյալն է, կամայական մարդու, ոչ միայն վարչապետի դեպքում, հաջողությունները  բերում են էգոցենտրիզմի դաշտ, որին ասում ենք «աստղային հիվանդություն»: Տվյալ դեպքում մեր վարչապետը  այդ «աստղային հիվանդության» մեջ է բավականին երկար ժամանակ՝ տարուց ավելի եւ այս պարագայում իր արած կամայական  քայլը դրական է եւ այդպես պետք է ընդունվի, հակառակ դեպքում դա «հակահեղափոխություն» է:

-Պարոն Մադաթյան, սա կարո ՞ղ ենք համարել տեխնոլոգիա, թե ինքնաբուխ մի բան է, հոգեբանական վիճակի արտահայտություն:

-Տարանջատելու համար՝ տեխնոլոգիա է, թե ինքնաբերաբար է ստացվում, մենք պետք է հստակ ինֆորմացիա  ունենանք խորհրդատուների եւ տեխնոլոգիայի կիրառման մասով: Քանի որ հստակ ինֆորմացիա չկա, որ կոնկրետ խորհրդատուներ կան, կվախենամ ասել, որ դա տեխնոլոգիա է, սակայն, որպես  գործող մանիպուլյացիա, բնականաբար  սա խոսքային մանիպուլյացիա է, որն աշխատում է: Երբ մարդը խոսում է, պետք է հասկանա, թե որ խմբի համար է խոսում եւ պետք է խոսի այդ խմբին հասկանալի լեզվով: Քանի որ հեղափոխության մասնակից են եղել եւ այդ հեղափոխությամբ տոգորվել են  հասարակության ամենացածր շերտերը՝ ինտելեկտուալ  եւ այլ առումներով, այսօրվա սլենգը, բնականաբար, այդ մակարդակի է:

- Արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծով մտադիր է պայքարել հանցավոր մշակույթի եւ վարքագծի դեմ, ՔԿՀ-ներում այսպես ասած «գողական» բարքերի դեմ: Այս պայքարը որքա՞ն արդյունավետ կարող է լինել՝ հաշվի առնելով այն զուգահեռ իրականությունը, որի մասին վերը խոսեցինք: Մի կողմից ունենք հայտարարություն, որ պայքարում ենք այդ բարքերն արմատախիլ անելու համար, մյուս կողմից ունենք վարչապետ, որն անընդհատ, հանրությանը ուղերձներ է հղում նման բառապաշարով:

-Ես  կխուսափեի «գողական» տերմինից, որովհետեւ դա տանում է ստալինյան ժամանակաշրջան, «Արշիպելագ Գուլագ» եւ այլն, որովհետեւ, երբ ասում ենք «գողական», դա նկատի ունենք, բայց ես հանդիպել եմ այսպես ասած, «գողականների», որոնք շատ կիրթ են խոսում:

-  Անվանենք քրեական, հանցավոր բարքեր:

-Տեսեք, մեր հասարակության մի ստվար զանգված այսօր քրեականությունը համարում է կյանքի կոնցեպտ, սկզբունք, բայց ընտրովի, այսինքն, տեղ կա, որ այդ մարդու իրավունքները խաթարվում են եւ նա բողոքում է, տեղ կա, որ ինքը քրեական  մարդ է: Հիմա, նույն բանն անում է մեր վարչապետը: Նա խոսում է  իրավունքներից՝ սլենգ  օգտագործելով: Դրա դեմ պայքարը ոչ թե արդարադատության նախարարության խնդիրն է, այլ սա հոգեբանական  խնդիր է , մարդկանց հոգեբանությունը պետք է փոխվի, որ հասկանան, որ իրենք ապրում են օրինապահ  երկրում, որտեղ պետք է օրենքներով եւ ոչ օրինազանցությամբ շարժվել, որովհետեւ միջին վիճակագրական հայը, երբ նոր օրենքի մասին է լսում, առաջին հերթին մտածում է, թե ինչպես այն շրջանցել: Խոսքը հենց սրա մասին է, մենք հոգեբանորեն պետք է մարդկանց կրթության ու մշակույթի դաշտ բերենք:

-Ես նկատի ունեմ, երբ ամենաբարձր մակարդակով այդ բառամթերքն է օգտագործվում եւ զուգահեռաբար հայտարարվում է նման պայքար, արդյո՞ք այն արդյունավետ է, մյուս կողմից էլ, դա ի՞նչ  ազդեցություն կարող է ունենալ երիտասարդների, ինչու չէ նաեւ երեխաների վրա, որոնք, ինչպես բազմիցս հենց ինքը՝ վարչապետն է հայտարարել, հեղափոխության ակտիվ մասնակից են եղել եւ որոնց համար վարչապետն այսօր հեղինակություն է:

-Մենք այսօր չունենք պետության ղեկավար, մենք ունենք առաջնորդ: Այս բառերը պետք է տարբերել: Առաջնորդը մի մարդ է, որը դառնում է նմանակման առարկա, մարդիկ փորձում են իրեն նմանվել: Պատահական չէ, որ հեղափոխությունից հետո մի ահռելի զանգված սկսեց մորուս պահել, այսինքն,  առաջնորդին նմանակեց,  եւ հեղափոխականներն սկսեցին իրենց տարբերակել այդ մորուսներով, անխնամ վիճակով: Այդ նմանակումը մենք այսօր ունենալու ենք եւ իհարկե, վարչապետը պատասխանատվություն է կրում իր հետեւորդների ու երկրպագուների առջեւ:  Իսկ այսօր մենք ունենք երկրպագուների բավականին մեծ զանգված եւ այդ անպատասխանատու  մոտեցումը ճիշտ չէ եւ վտանգավոր է, որովհետեւ  միայն դուր գալու, ռեյտինգ ապահովելու համար խոսել այդ սլենգով, նշանակում է ՝ խրախուսել այդ սլենգն ու ապրելակերպը այդ շերտերի մոտ՝ մանավանդ երիտասարդների, որոնք սպունգի պես ընկալունակ են եւ ավելի արագ են վերցնելու այդ ամենը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:01 19/07/2019  |  Մամուլ«Մարդու խայտառակ եք անում». Պարապ «զվռնելու» փոխարեն՝ ինքնակրթվեք. Փաշինյանը՝ «Իմ քայլ»-ին. «Փաստ»
13:50 18/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴա աբսուրդի ժանրից է, հիմարության. Սամվել Խուդոյանը Իջևանի ցույցերի մասին
22:05 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎատ կառավարման խնդիրը մեր օրակարգում է. Փաշինյան
21:21 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու շատ «թալանչիներ» բանտում չեն
20:35 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը՝ Վենետիկի հանձնաժողովի մասին
20:16 17/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանին ցնցել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը
19:17 16/07/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը վաղը կխոսի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
21:09 14/07/2019  |  ԱնցուդարձՀոգեբանները պարզել են, թե ով քիչ շանս ունի ամուսնանալու և երեխաներ ունենալու
20:48 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՌազմաբժիշկների համար այդ ճնշումը տասնապատիկ է. Փաշինյան (տեսանյութ)
16:54 11/07/2019  |  ՄեկնաբանությունՄարիամ Փաշինյանը՝ մամուլի ֆինանսավորման մասին

Արխիվ

[]