ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառքի մեջ մեղադրվող դատավորը կմնա կալանավորված. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը 07/18/2019 18:37 | Դատական ռեպորտաժներ
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր կայացավ կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը միջնորդություն ներկայացրեց՝ Գագիկ Հեբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։ Իր ելույթում Արմեն Նադիրյանը նշեց, որ Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է 2019 թվականի մարտի 28-ին, իսկ մարտի 30-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հետագայում՝ մայիսի 27-ին, քննարկելով ընտրված խափանման միջոցի հարցը՝ Դատարանը որոշում է կայացրել այն թողնել անփոփոխ։ Դատաքննության ընթացքում՝ հունիսի 13-ի որոշմամբ, Դատարանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը՝ կալանքից ազատելու կամ կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով փոխարինելու մասին. «Վերջին երկու դեպքերում դատարանը, անդրադառնալով կալանավորման հիմքերին, գտել է, որ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եւ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն թողնելու եւ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը շարունակում է մնալ բարձր»,-հիշեցրեց նա։
Պաշտպանի խոսքով՝ Դատարանը նախկինում մեծ է գնահատել նաեւ հավանականությունը, որ ամբաստանյալը, ազատության մեջ մնալով, կարող է օգտագործել իր պաշտոնական դիրքը, հեղինակությունը եւ անօրինական ազդեցություն գործադրել դեռեւս չհարցաքննված վկաների եւ ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Վահագն Դանիելյանի նկատմամբ՝ ուղղորդելով նրանց տալ իր համար բարենպաստ ցուցմունքներ. «Գտնում եմ, որ քրեական գործի ներկա փուլում ամբաստանյալ Հեբոյանի կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են, եւ նա ենթակա է կալանքից ազատման, որովհետեւ սույն քրեական գործով նրան մեղսագրվող ենթադրյալ հանցագործության կատարմանը այլ, ինքնությունը չպարզված կամ քննությունից թաքնված անձ չկա, իսկ դատաքննության ընթացքում ավարտվել է ապացույցների հետազոտման փուլը, եւ հարցաքննվել են դատակոչված բոլոր վկաները, որպիսի պայմաններում ազատության մեջ գտնվելու դեպքում վերջինիս կողմից դատավարության մասնակիցներ իվրա անօրինական ազդեցություն գործադրելու կամ գործի քննությանը խոչընդոտելու կամ քննությունից թաքնվելու վերաբերյալ մինչ այդ արված ենթադրությունները այլեւս ողջամիտ եւ իրատեսական չեն կարող համարվել»,-նշեց Արմեն Նադիրյանը։
Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր այլեւս չկան, իսկ եթե Դատարանը գտնի, որ այդպիսիք ամեն դեպքում դեռ չեն վերացել, ապա պաշտպանի խոսքով՝ կալանավորումը պետք է փոփոխվի չհեռանալու մասին ստորագրությամբ, ինչը նաեւ կբացառի նրա կողմից երկիրը լքելու հնարավորությունը։
Պաշտպանը միջնորդություն ներկայացրեց նաեւ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։
Գործով ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ գործով մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը առարկեց դրա դեմ՝ ասելով, որ պնդում է իր՝ նախկինում հայտնած դիրքորոշումը Գագիկ Հեբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ. «Պաշտպանը նշում է, որ չեզոքացել է խոչընդոտելու վտանգը, բայց այս փուլում այդ ռիսկը չի նվազել, քանի որ դատաքննությունը դեռեսւ չի ավարտվել, եւ մինչ ավարտը կարող են միջնորդություններ ներկայացվել կամ դատարանի նախաձեռնությամբ կարող են հարցաքննվել արդեն իսկ հարցաքննված անձինք, այդ թվում՝ Վահագն Դանիելյանը, կամ նախորդ դատական նիստին Նադիրյանը միջնորդեց դատակոչել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակցի, ուստի բացառված չէ, եւ մեծ է հավանականությունը, որ նա, ազատության մեջ մնալով, կարող է ինչպես թաքնվել, այդպես էլ կապ հաստատել եւ ձեռք բերել պայմանավորվածություններ քննությանը մասնակցող անձանց հետ կամ ունենալ անօրինական ազդեցություն նրանց վրա»։
Դատախազի խոսքով՝ հաշվի առնելով նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորությունը, բնույթը՝ տվյալ դեպքում գրավը եւս չի կարող երաշխիք հանդիսանալ կալանավորման հիմքերի չեզոքացման համար։
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ գործով ամբաստանյալ Գագիկ Հեբոյանը՝ նշելով, որ որեւէ անհատականացնող բան մեղադրողի խոսքում ինքը չլսեց. «Ինձ թվում է՝ այս առարկությունները ներկայացնում են գողերին, բռնաբարողներին, սպանություն անողներին, մնացել է մի մարդ, ում վրա ես կարող եմ ազդեցություն գործել. դա ես եմ, ես իմ վրա պետք է ազդեցություն գործե՞մ։ Այսինքն՝ ո՞ր փուլում կարելի է անդրադառնալ եւ համարել այդ վտանգները ավարտված. դատավճիռ կայացնելուց հետո»,-ասաց ամբաստանյալը։
Խորհրդակցական սենյակ հեռանալով եւ վերադառնալով՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց ներկայացված միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նշեց, որ որոշումը դեռ չեն ստացել եւ դատարանի հիմնավորումներին ծանոթ չեն, բայց ամեն դեպքում, այս որոշումն իրենց համար անսպասելի չէր. «Ենթադրում եմ՝ կամայական որոշում պետք է լինի, իհարկե, երբ հիմքերը տեսնեմ, ավելի կոնկրետ կասեմ, բայց այս պարագայում ես նշել էի կալանավորման բոլոր հիմքերը, որոնք այսօրվա դրությամբ իսպառ վերացել են»։
Ինչ վերաբերում է դատախազի այն հայտարարությանը, թե հնարավոր է ի հայտ գան նոր վկաներ, Արմեն Նադիրյանն ասաց, որ հենց դա հաշվի առնելով էլ ինքը նախորդ դատական նիստին էր միջնորդել դատակոչել Գագիկ Հեբոյանի քարտուղարին, սակայն դատարանը քննության չառավ այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե դա ժամանակին ներկայացված միջնորդություն չէ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել