ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես ԲԴԽ անդամի պաշտոնը լիարժեք ստանձնած եմ համարվում իմ երդման օրվանից․ Նախշուն Տավարացյան 07/18/2019 14:04 | ԼՐԱՀՈՍ
«Հուլիսի 11-ից հետո, երբ այս հարցը ստացավ հանրային հնչեղություն, ավելի ճիշտ, երբ ես, օրենքի պահանջը կատարելով, ստանձնեցի իմ պաշտոնը, դա, չգիտես ինչու, հանրության մեջ առաջացրեց մի մեծ ալիք, եւ սկսեցին օրենքի բառը մեկնաբանել իրավաբան գիտնականներ, որոնց գտնվում են այստեղ եւ համարվում են ԲԴԽ ադամ»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բարձրագույն դատական խորհրդում հայտարարեց ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը։
Արդեն հայտնել ենք, որ նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ Նախշուն Տավարցյանը միջնորդել էր նիստը դռնփակ անցկացնելու՝ հղում անելով Վարչական դատավարությանը եւ իր իրավունքին։ Նշենք, որ այսօրվա նիստի օրակարգում է նրան լիազորություններից զրկելու հարցը։
Նախշուն Տավարացյանը հարց հղեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին, ով ԲԴԽ այն անդամների թվում է, որոնք ստորագրել են Տավարացյանի լիազորությունների պահանջով այսօր դատական նիստ հրավիրելը․ «Այն պարագայում, երբ սա համարվում է դատական նիստ, արդյո՞ք Դուք չեք պատրաստվում ինքնաբացարկ հայտնել»,-հարցրեց Տավարացյանը՝ Հովհաննիսյանին՝ հիշեցնելով մեկ հանգամանք․ «Մեկ այլ գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը գտնվել է ԲԴԽ-ում (այդ պալատի անդամ էի հանդիսանում նաեւ ես), Դուք ինքնաբացարկ եք հայտնել՝ նկատի ունենալով, որ Ձեր գործը գտնվում է այդ պալատի վարույթում եւ չեք կարող գործել անկաշկանդ։ Եվ հիմա Դուք Ձեր բարձրացրած հարցով փորձում ենք այդ պալատի անդամներից մեկի՝ իմ լիազորություները դադարեցնել, իհարկե որպես ԲՍԽ անդամի, թեեւ դա որեւէ նշանակությու չունի»։
Սրան ի պատասխան՝ Հայկ Հովհաննիսյանն ասաց․ «Երբ ԲԴԽ նիստերից մեկում քննվում էր ՎԴ-ի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորների կարգապահական պատասխաանտվության հարցը, ես ներկայացրել եմ ինքնաբացարկ, Դուք ճիշտ եք, սակայն ինքնաբացարկի հիմքերի եւ հիմնավորումների մասով Դուք սխալ եք, սխալ եք ոչ թե որովհետեւ սխալ եք, այլ որովհետեւ տեղեկացված չեք այդ ինքնաբացարկի բովանդակութանը»։
Հայկ Հովհաննիսյանը ներկայացրեց իր այդ միջնորդության բովանդակությունը, հիմքերն ու առիթները։ Դրանից հետո նա ընդգծեց, որ Տավարացյանն ինքն է որոշել ինքնաբացարկ հայտնել Հովհաննիսյանի ազգականներից մեկին առնչվող քրեական գործով․ «Այս պարագայում ես ինչու՞ պետք է ինքնաբացարկ հայտնեմ, ի՞նչն է ինձ կաշկանդում․ Ձեր անձը ինձ չի կաշկանդում, եւ ես ինքնաբացարկ հայտնելու հիմք չունեմ»։
Հայկ Հովհաննիսյանի այս պատասխանն ընդունվեց Նախշուն Տավարացյանի կողմից, եւ նա անցավ հարցի ըստ էության քննարկմանը, մասնավորապես՝ պաշտոնի ստանձման եզրույթի բովանդակային վերլուծությանը․ «Անդամի պաշտոնը ստանձնելու համար անհրաժեշտ է, որ անձը անցնի Դատական օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգերը, եւ ես գտնում եմ, որ այդ անբաժանելի փուլերն են հանդիսանում արձանագրված փաստը եւ այդ փաստի վրա երդմամբ պաշտոնի ստանձնումը։ Միաժամանակ հարկ է ուշադրություն դարձնել երդման տեքստին»։
Տավարացյանն ընդգծեց, որ իր համոզմամբ՝ Խորհրդի այն անդամը, ով պաշտոնը չի ստանձնել երդմամբ, երբեւէ չի կարող պատասխանատվության կանչվել երդմամբ չսահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարան համար․ «Ես չեմ համարվում նոյեմբերի ութից խորհրդի անդամի պաշտոնը ստանձնած, քանի որ օրինական անդամ հանդիսանալու օրենքով սահմանված գործընթացը՝ երդման պաշտոնը ստանձնելը չի կատարվել։ Ես ԲԴԽ անդամի պաշտոնը լիարժեք ստանձնած եմ համարում իմ երդման օրվանից»,-ասաց Նախշուն Տավարացյանը։
Նախշուն Տավարացյանի խոսքով՝ շրջանցելով Օրենսգրքի պահանջը՝ Գրիրգոր Բեքմեզյանը փորձեց ամբողջ անգործությունը բարդել իր վրա․«Բա՝ Խորհրդի անդամ ես դարձել, բա մի օր չբարեհաճեցի՞ր գալ Խորհուրդ, ասել՝ ես ձեր անդամն եմ, ինչի՞ եք ինձ մոռացել»։ Նա հիշեցրեց, որ Դատական դեպարտամենտը ԲԴԽ նիստի օրակարգի ժամանակի եւ տեղի մասին սահմանված կարգով եւ ժամկետով ծանուցում է ԲԴԽ անդամներին եւ նիստին մանսակցող այլ անձանց․ «Եթե դուք ձեր ափից հոտ քաշելով մասնակցում եք եւ առանց Դատական դեպարտամենտի ծանուցման գիտեք, որ այդ օրը նիստ է լինելու, ուրեմն՝ ես Ձեզ ասելու բան չունեմ, եւ Դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը ավելորդ է»։
Տավարացյանն ընդգծեց, որ ինքն ընտրվելուց հետո ներկայացրել է դիմում՝ ուղղված ոչ թե ԲԴԽ այդ ժամանակ գործով նախագահ Գագիկ Հարությունյանին, այլ ԲԴԽ-ին՝ ասելով, որ ելնելով Դատավորների ընդհանուր ժողովում իր կողմից արտահայտված դիրքորոշումից, իսկ դա պայմանավիորված է եղել, իր խոսքով, ստեղծված ոչ անառողջ մթնոլորտով, ներկայացրել է հրաժրականը՝ չցանկանալով ստանձնել անդամի պարտականությունների կատարումը․«Թեպետ իմ դիմումի պատասխանը ստորագրված է Գագիկ Հարությունյանի կողմից, որը դուք եւս շահարկում եք այս պահին՝ ասելով, որ դա միանձնյա որոշում է, ես սա համարում եմ պաշտոնական պատասխան՝ ստացված ԲԴԽ-ից, եւ դրանով տեղեկացվում է, որ այն չի կարող հիմք ընդունվել իրավական գործընթաց իրականացնելու համար։ Հիմա ի՞նչ պետք է աներ Նախշուն Տավարացյանը, եթե Դատավորների ժողովի կողմից համարվում էր ընտրված, իսկ ԲԴԽ կողմից՝ մերժված»։
Նախշուն Տավարացյանն ասաց, որ իրեն դարձրել են հանրային քննարկման թեմա, եւ դա դատավորի արժանաապատվության հարց է․ «Կուզե՞ք՝ ես Ձեր դեմ դատական հայց ներկայացնեմ իմ բարի համբավը արատավորելու համար»,-ասաց նա։
Տավարացյանի կարծիքով՝ եթե Խորհուրդը չի ընդունում իր պաշտոնը ստանձնելը, ապա ինքն էլ կարող է պաշտոնը չստանձնած կարգավիճակով չմասնակցել Խորհրդի նիստերին․ «Քանի որ իմ հետ մրցակցող երկու դատավորները կարծիք հայտնեցին, որ այլես չեն ուզում մասնակցել նիստին, ես հայտնել եմ, որ համերաշխության մթնոլորտում ցանկանում եմ երդվել, սակայն եթե նրանՔ մասնակցեին նիստին, ես դարձյալ չէի երդվի»։
Տավարացյանը նշեց նաեւ, որ ընտրվել-երդվել եզրույթներում գուցե կազուս կա, բայց դա կթողնի իրավաբան գիտնականներին։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը միջնորդեց որպես վկա ԲԴԽ հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ Երվանդ Խունդկարյանին, որպեսզի վերջինս պատասխանի մի քանի հարցերի, մասնավորապես՝ նշելով, թե ի վերջո երբ է Նախշուն Տավարացյանը համարվում իր պաշտոնը ստանձնած։
ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն ընդգծեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ Երվանդ Խունդկարյանի խոսքը լինելու է սոսկ կարծիք, եւ այդ հարցը կարգավորվում է օրենքով։
Միջնորդությանը կողմ քվեարկեց 4 անդամ, ինչի արդյունքում այն մերժվեց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ