ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանձին գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը ՍԴ-ն ձեռք է բերել մեկ տարի առաջ. Գոհար Մելոյան 07/18/2019 19:47 | ԼՐԱՀՈՍ
Առանձին գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՀՀ Սահմանադրական դատարանը դիմում է առաջին անգամ։ Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրեց իրավաբան Գոհար Մելոյանը, նման իրավունք ՀՀ ՍԴ-ն նախկինում չի ունեցել, այն ձեռք է բերել մոտ մեկ տարի առաջ։
«Առանձին գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը ՀՀ սահմանադրական դատարանը ձեռք է բերել 2018 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիման վրա, որը ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է 2016 թվականի հոկտեմբերին։ Արձանագրության հիման վրա անդամ պետությունների բարձրագույն դատարանները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։ Մեր դեպքում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատարաններ են համարվել՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները։ Ըստ նշված 16-րդ արձանագրության, նախ՝ քննարկվելու է դիմումը վարույթ ընդունելու հարցը, ապա, դրական որոշման պարագայում, դիմումն ընդունվելու է՝ խորհրդատվական եզրակացություն տրամադրելու նպատակով»,- ասաց Գ.Մելոյանը։
Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու, և այդ կապակցությամբ վերոնշյալ գործերի վարույթները, մինչև պատասխանները ստանալը, կասեցնելու վերաբերյալ:
Գործերի կասեցումն իրականացվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիման վրա, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը` Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ նախատեսված դեպքերում:
Գոհար Մելոյանը նշեց, որ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան գործերի քննությունը կվերսկսվի նշված երկու կառույցներից համապատասխան պատասխաններ ստանալուց կայացումից հետո։ Մինչ այդ սահմանադրական օրենքով սահմանված դատավարական ժամկետները կասեցվելու են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ