Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել 07/18/2019   16:29  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն եւ առգրավումներ կատարելու համար դատախազությունը նոր շունչ է հաղորդել շուրջ մեկ տարվա վաղեմության հաղորդմանը։ Ընդ որում «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տվյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը նախկինում մերժվել էր, դատախազության կողմից էլ օրինականությունը ստուգվել, բայց հունիսի վերջերին որոշել են  փոխել դիրքորոշումը։

Այսպես՝ «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննվող մեկ այլ գործով դեռեւս 2018 թվականին  աշնանը քաղաքացին բողոքել էր, թե, իբր, կեղծիք է կատարվել. Գործի նյութերում տեսել էր ծանուցագիր, որն ինքը չէր ստացել ու հաղորդում ներկայացրել, թե դատարանի կողմից կատարվել է կեղծիք։ Հետագայում՝ քննության ընթացքում պարզվել էր, որ իրականում դատարանը վիճարկվող ծանուցագրով նշանակված դատական նիստը հետաձգել է, քանի որ տեսել են  ծանուցագիրը չի ուղարկվել եւ առանց կողմի նիստ չեն անցկացրել,  ծանուցագիր են ուղարկել՝ մեկ այլ օրվա համար ու նիստերը բնականոն հունով շարունակվել են։

Պարզված հանգամանքների հիման վրա՝ ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից։ Մեր տեղեկություններով՝ կողմը բողոքել է նախ դատախազության, ապա դատարան, սակայն երկուսն էլ գտել են, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը օրինական է։  

Դրանից ամիսներ անց՝ հունիսի վերջերին, դատախազությունը որոշել է վերանայել տվյալ գործը։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում քննվող քրեական գործով որոշում է  փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա նաեւ կասեցնել վարույթը ու դիմել ՍԴ՝ դատախազությունում սկսում են կասկածել նախկինում մերժված քրեական գործի օրինականության վրա.  գլխավոր դատախազի որոշմամբ վերացվում է  դեռեւս փետրվարին կայացված որոշումը եւ  քրեական գործ հարուցվում՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվում է ՀՔԾ-ին։

Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ դատավորի աշխատասենյակում առգրավում եւ խուզարկություն կատարվել է հենց այս քրեական գործի շրջանակներում, որն ուղեկցվել է խախտումներով։ Մասնավորապես՝ առգրավվել են դատավորի եւ նրա աշխատակիցների համակարգիչների հիշողության կրիչները։ Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ն դատավորի աշխատասենյակից առգրավել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր։

Ասել է թե՝ ՀՔԾ քննիչներին բոլորովին այլ գործ է հետաքրքրել։

Նկատենք նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մինչեւ հուլիսի վերջերը գտնվում է արձակուրդի մեջ, եւս ինչպես գրվել էր մամուլում, իր աշխատասենյակում առգրավում կատարելը անսպասելի է եղել նրա համար, որն այդ օրը պատահական էր գնացել դատարան։ Մինչդեռ՝ ՀՀ դատական օրենսգրքի  53-րդ հոդվածը պահանջում է, որ գործողություններից առնվազն մեկ օր առաջ դատավորը պետք է տեղեկացվի այդ մասին։

«Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին և համապատասխան դատավորին»,- սեւով սպիտակի վրա գրված է օրենսգրքում, ինչը վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել եւ դատավորի անձնական համակարգչի հիշողության կրիչն առգրավվել, իսկ աշխատասենյակում խուզարկություններ  են կատարվել առանց նրան նախապես տեղյակ պահելու։

Ավելին՝ նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողությունը պետք է կատարվի նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում՝ առավելագույնս ապահովելով քննչական գործողության գաղտնիությունը, նրա հեղինակությանը չվնասելու համար:

Թարմացված ԲԴԽ-ին սպասում է նոր ու հետաքրքիր փորձություն. Արդյոք կարձագանքեն հնչեղություն ունեցող քրեական գործը քննող դատավորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ու կփորձեն նվազագույնի հասցնել, չեզոքացնել բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ պարունակում են դատավորի նկատմամբ ճնշման տարրեր։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:48 16/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով բողոքները մակագրվել են դատավոր Սամվել Օհանյանին
17:21 15/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին եւ Արմեն Դանիելյանին
17:45 13/07/2019  |  ՀարցազրույցՍԴ-ի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ. Իրավաբան
18:33 12/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել
19:21 11/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԳոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար. Հայկ Ալումյան
15:27 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՏեղեկություն չունեմ, թե Քոչարյանի գործն այս պահին որ դատարանում է․ Կարեն Փոլադյան
19:43 10/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական դատարանի կողմից այդ դիմումը չէր կարող վարույթ ընդունվել. Տիգրան Եգորյանը՝ Քոչարյանի գործով դատարանի դիմումը վարույթ ընդունելու մասին
16:18 08/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՊաշտպանները միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
18:49 02/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դանիելյանը սխալվել է իր բոլոր եզրահանգումներում. Հովհաննես Խուդոյան
12:33 02/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «մեղադրել է» իրենց իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, չարաշահելու մեջ

Արխիվ

[]