ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն որոշեց նիստն անցկացնել դռնբաց․ քննարկվում է Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը 07/18/2019 12:52 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշում կայացրեց իր այսօրվա նիստը անցկացնել դռնբաց։
Արդեն հայտնել ենք, որ նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը միջնորդել էր նիստը դռնփակ անցկացնելու՝ հղում անելով Վարչական դատավարությանը եւ իր իրավունքին։ Նշենք, որ այսօրվա նիստի օրակարգում է նրան լիազորություններից զրկելու հարցը։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ կարեւոր են փաստերը, որոնք հիմք են հանդիսացել սույն նիստի հրավիրման․ «2018 թվականի նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողով, որի ժամանակ օրենքի ուժով Նախշուն Տավարացյանը ընտրվել է ԲԴԽ անդամ։ Չխորանալով, թե ինչ է տեղի ունեցել ժողովի ընթացքում, բայց վերջում՝ ժողովի արձանագրությամբ, ֆիքսվել է, որ նա հրաժարվել է երդվել որպես ԲԴԽ անդամ եւ ներկայացրել է իր հրաժարականը։ Փաստենք, որ նա ունեցել է երդվելու հնարավորություն, ինչից հրաժարվել է, ապա դիմել ԲԴԽ՝ իր հրաժարականն ընդունելու պահանջով»։
Գրիգոր Բեքմեզյանը ենթադրեց, որ ԲԴԽ-ի համար անհասկանալի է եղել նման դիմումը եւ որոշում չի կայացվել, ընդամենը խորհրդի նախագահը գրությամբ հայտնել է, որ եթե չի երդվել, ապա ԲԴԽ-ն ոչինչ անել չի կարող․ «Նոյեմբերի 15-ի նիստին ընդհանրապես որոշում չի կայացվել դիմումի հետ կապված, այնուհետեւ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Դատավորների ժողովի եւս մեկ նիստ, որում ընդհանրապես չի քննարկվել տիկին Տավարացյանի հարցը, քննարկվել է նոր անդամի ընտրության հարցը, բայց, քանի որ կողմերը չեն եկել ընդհանուր եզրակացության, որոշում չի կայացվել։ Եվ այս ընթացքում ԲԴԽ-ն շարունակել է գործել ճգնաժամային պայմաններում եւ քարկոծվել տարբեր մարդկանց կողմից»։
Բեքմեզյանն ընդգծեց, որ Դատավորների ժողովի վերջին նիստի ժամանակ որոշվել է, որ Նախշուն Տավարացյանը պետք է երդվի, որովհետեւ նոյեմբերի 8-ից նա ընտրված եւ ստանձնած է եղել իր լիազորությունները․ «ԲԴԽ-ն չի քննարկում Ժողովի այս որոշման իրավաչափությունը, դա մեզ համար ընդունելի է, բայց որոշման արդյունքում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որում ներկա է եղել Տավարացյանը, եւ, որում Ժողովի նախագահը ֆիքսել է, որ տիկին Տավարացյանը, համաձայն Դատական օրենսգրքի, իր պաշտոնը ստանձնած է համարել այն պահից, երբ ընտրվել է, այսինքն՝ նոյեմբերի 8-ից, ինչի ուժով էլ միայն ձեւական առումով մնացել էր երդման արարողությունը։ Նման մոտեցումը, ըստ որի՝ նա իր պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 8-ին, չի հերքվել նաեւ Տավարացյանի կողմից»։
Բեքմեզյանն ասաց, որ սա նշանակում է, որ իրենք ունեն բոլոր հիմքերը՝ հավատալու եւ ընդունելու, որ նա ընտրված անդամ է նոյեմբերի 8-ից․ «Սա արձանագրված փաստ է, եւ մեզ մոտ հարց է առաջանում․ եթե նա իր լիազորությունները ստանձնել է նոյեմբերի 8-ից, ապա ինչո՞ւ մինչ այժմ որեւէ անգամ չի եղել ԲԴԽ նիստերին, սա շատ կարեւոր հարց է, քանի որ օրենքը հստակ սահմանում է, որ դադարեցվում են առնվազն երկու անգամ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում»։
Բեքմեզյանն ընդգծեց, որ Նախշուն Տավարացյանը չի ներկայացել որեւէ նիստի եւ չի ներկայացրել բացակայության հարգելի պատճառ, ինչի արդյունքում, ըստ իրեն, խախտվել են Դատական օրենսգրքի 86-ի 3-րդ մասի համապատասխան կետերը․ «Նման գործելաոճը խախտում է ԲԴԽ-ի նիստերի անցկացման իրավական հիմքերը եւ ԲԴԽ-ն պետք է իր կարծիքը հայտնի սրա վերաբերյալ։ Տիկին Տավարացյանը գոնե մեկ անգամ պե՞տք է գար ԲԴԽ, ասեր՝ ես ընտրվել եմ որպես անդամ, ինձ ծանուցումներ ուղարկեք։ Այս պարագայում ինչպե՞ս կարողն էր ԲԴԽ-ն ծանուցել նրան, եթե նա բոլոր հնարավոր տարբերակներով ընտրված անդամ չէ»։
Ըստ Բեքմեզյանի՝ այն հանգամանքը, որ նա չի ծանուցվել, չի կարող արդարացի պատճառ հանդիսանալ նիստերին չներկայանալու․ «Կան բոլոր հիմքերը, որպեսզի մենք դադարեցնենք տիկին Տավարացյանի լիազորությունները որպես ԲԴԽ անդամի, եւ մեր վերջնական դիրքորոշումը հայտնենք սրա վերաբերյալ»։
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Նախշուն Տավարացյանի փոխարեն կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրը․ «Այստեղ նրա անձի խնդիրը չէ, այլ ընտրված անդամի հետ կապված իրավակարգավորումները, եւ այս քննարկումները միտված են այդ հարցի լուծմանը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ