ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 07/18/2019 19:57 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գեորգի Մելիքյանը. «Դատավորի իրավունքների էական խախտման, ինչպես նաեւ նրա անկախությունը ոտնահարելու դեպքերում ԲԴԽ-ն է միջնորդությամբ հանդես գալիս Գլխավոր դատախազին։ Ինչ վերաբերում է Ոստիկանությանը ներկայացրած հաղորդմանը, դա կապված է խուզարկության եւ առգրավման ընթացքում քննիչի կողմից թույլ տված ապօրինությունների հետ»,-ասաց նա։
Փաստաբան Գեորգի Մելիքյանի խոսքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնիքվել է մինչեւ դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը. «Այսինքն՝ կնիքվել է, հետո միայն դատարանից որոշում է ստացվել, ինչն էլ ապօրինի է։ Նույնը կարող ենք ասել եւ առգրավումների մասին. իրենք իրավունք չունեին դա անել, քանի որ օրենքը պահանջում է, որ դատավորը նախապես՝ մեկ օր առաջ, տեղյակ լինի կատարվող քննչական գործողությունների մասին, այնինչ քննիչը դատավորին նույնիսկ թույլ չի տվել մասնակցել առգրավման գործողություններին»։
Մելիքյանի խոսքով՝ ինչպես խուզարկության օրը, այնպես էլ հիմա, Դավիթ Գրիգորյանն արձակուրդում է, պարզապես նա այդ օրը գտնվել է իր աշխատավայրում. «Մենք գնացել ենք պրն Գրիգորյանի հետ, որպեսզի տեղում նրա բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտումը վերացնենք, այսինքն՝ պահանջենք դատարանի որոշում, որով նրանք իրավունք ունեն աշխատասենյակի դուռը կնիքել, իսկ եթե որոշում չկա, ապա նրանք պարտավորեին տեղում թույլ տալ դատավորին մտնել իր աշխատասենյակ, այնինչ թույլ չեն տվել»։
Մելիքյանը նշեց, որ դրանով պայմանավորված էլ ահազանգել են 1-02. «Երբ Ոստիկանության աշխատակիցները ներկայացել են, ես տվել եմ հանցագործության մասին հաղորդում՝ ՀՔԾ քննիչի եւ ոստիկանության կողմից պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման մասին»։
Մեր այն հարցին՝ արդյո՞ք եղել են առգրավումներ այն քրեական գործի նյութերից, որի շրջանակում կատարվում էր խուզարկությունը, փաստաբանը բացասական պատասխան տվեց. «Դա եղել է ընդամենը պատրվակ, դրա շրջանակում որեւէ բան չի առգրավվել, խուզարկությամբ թիրախավորված՝ կոնկրետ այդ գործով առգրավել են այն ամենը, ինչը որ վերաբերելի է եղել Քոչարյանի գործին»,-ասաց Գեորգի Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ