ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել 07/18/2019 16:29 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն եւ առգրավումներ կատարելու համար դատախազությունը նոր շունչ է հաղորդել շուրջ մեկ տարվա վաղեմության հաղորդմանը։ Ընդ որում «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տվյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը նախկինում մերժվել էր, դատախազության կողմից էլ օրինականությունը ստուգվել, բայց հունիսի վերջերին որոշել են փոխել դիրքորոշումը։
Այսպես՝ «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննվող մեկ այլ գործով դեռեւս 2018 թվականին աշնանը քաղաքացին բողոքել էր, թե, իբր, կեղծիք է կատարվել. Գործի նյութերում տեսել էր ծանուցագիր, որն ինքը չէր ստացել ու հաղորդում ներկայացրել, թե դատարանի կողմից կատարվել է կեղծիք։ Հետագայում՝ քննության ընթացքում պարզվել էր, որ իրականում դատարանը վիճարկվող ծանուցագրով նշանակված դատական նիստը հետաձգել է, քանի որ տեսել են ծանուցագիրը չի ուղարկվել եւ առանց կողմի նիստ չեն անցկացրել, ծանուցագիր են ուղարկել՝ մեկ այլ օրվա համար ու նիստերը բնականոն հունով շարունակվել են։
Պարզված հանգամանքների հիման վրա՝ ՀՔԾ-ն այս տարվա փետրվարին որոշել է մերժել քրեական գործի հարուցումը, որի օրինականությունն ստուգվել է հսկող դատախազի կողմից։ Մեր տեղեկություններով՝ կողմը բողոքել է նախ դատախազության, ապա դատարան, սակայն երկուսն էլ գտել են, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը օրինական է։
Դրանից ամիսներ անց՝ հունիսի վերջերին, դատախազությունը որոշել է վերանայել տվյալ գործը։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում քննվող քրեական գործով որոշում է փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա նաեւ կասեցնել վարույթը ու դիմել ՍԴ՝ դատախազությունում սկսում են կասկածել նախկինում մերժված քրեական գործի օրինականության վրա. գլխավոր դատախազի որոշմամբ վերացվում է դեռեւս փետրվարին կայացված որոշումը եւ քրեական գործ հարուցվում՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվում է ՀՔԾ-ին։
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ դատավորի աշխատասենյակում առգրավում եւ խուզարկություն կատարվել է հենց այս քրեական գործի շրջանակներում, որն ուղեկցվել է խախտումներով։ Մասնավորապես՝ առգրավվել են դատավորի եւ նրա աշխատակիցների համակարգիչների հիշողության կրիչները։ Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ն դատավորի աշխատասենյակից առգրավել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող նյութեր։
Ասել է թե՝ ՀՔԾ քննիչներին բոլորովին այլ գործ է հետաքրքրել։
Նկատենք նաեւ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մինչեւ հուլիսի վերջերը գտնվում է արձակուրդի մեջ, եւս ինչպես գրվել էր մամուլում, իր աշխատասենյակում առգրավում կատարելը անսպասելի է եղել նրա համար, որն այդ օրը պատահական էր գնացել դատարան։ Մինչդեռ՝ ՀՀ դատական օրենսգրքի 53-րդ հոդվածը պահանջում է, որ գործողություններից առնվազն մեկ օր առաջ դատավորը պետք է տեղեկացվի այդ մասին։
«Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քննչական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին և համապատասխան դատավորին»,- սեւով սպիտակի վրա գրված է օրենսգրքում, ինչը վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել եւ դատավորի անձնական համակարգչի հիշողության կրիչն առգրավվել, իսկ աշխատասենյակում խուզարկություններ են կատարվել առանց նրան նախապես տեղյակ պահելու։
Ավելին՝ նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողությունը պետք է կատարվի նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում՝ առավելագույնս ապահովելով քննչական գործողության գաղտնիությունը, նրա հեղինակությանը չվնասելու համար:
Թարմացված ԲԴԽ-ին սպասում է նոր ու հետաքրքիր փորձություն. Արդյոք կարձագանքեն հնչեղություն ունեցող քրեական գործը քննող դատավորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ու կփորձեն նվազագույնի հասցնել, չեզոքացնել բոլոր այն գործողությունները, որոնք իրենց մեջ պարունակում են դատավորի նկատմամբ ճնշման տարրեր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան