ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բարձրացված հարցերը Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ ՄԻԵԴ-ի ուշադրության տիրույթում են. Արամ Վարդեւանյան 07/18/2019 20:42 | Հարցազրույց
Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կասեցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու գործով վարույթը եւ խորհրդատվական կարծիք ստանալու դիմել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով։ ՍԴ-ի այս քայլի հնարավոր պատճառների եւ հետեւանքների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանի հետ
-Պրն Վարդեւանյան, ինչո՞վ է պայմանավորված Սահմանադրական դատարանի կողմից դիմումների վարույթի կասեցնելն ու միջազգային կառույցներին դիմելը։
-Դա «Սահմանադրական դատարանի» մասին օրենքով նախատեսված եւ նաեւ միջազգային փորձով կայուն ձեւավորված գործիքներից մեկն է։ Բազմաթիվ են նման դիմումները Վենետիկի հանձնաժողով, հատկապես, երբ դիմումը վերաբերում է այնպիսի հարցի, որի մասին հենց ինքը՝ Վենետիկի հանձնաժողովն է ինստիտուցիոնալ առումով կարծիքներ տրամադրել։ Նման իրավիճակներում ՍԴ-ները հաճախ դիմում են Վենետիկի հանձնաժողով՝ նրանց խորհրդակցական կարծիքը ստանալու, դրանով իսկ Եվրոպական լավագույն փորձից բխող կարծիքը ունենալու համար։
-Մեզանում դրա նախադեպը կա՞ր։
-ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով դիմել ենք թե ոչ, կդժվարանամ ասել, բայց կարող եմ վստահաբար ասել, որ ենթադրենք, օրենքի նախագծեր, այդ թվում՝ 2009 թվականին Սահմանադրական կարգի տապալման արդեն հայտնի քրեական օրենսգրքի հոդվածի նախնական տարբերակը ԱԺ պատգամավորները ուղարկել էին Վենետիկի հանձնաժողով՝ կարծիքի։ Այսինքն՝ հենց այս առումով արդեն առարկան վերաբերելի է Վենետիկի հանձնաժողովին։ Առհասարակ, այդ գործիքը միայն դրականորեն արտահայտող գործիք է միջազգային փորձով։ Իրավական հանրության մեջ գտնվող բազմաթիվ պատճառներ կարելի է նշել. ներկայացված դիմումներով բարձրացվում էին իրավական որոշակիության, հետադարձ ուժի հարցերը, որոնք վերաբերելի են Վենետիկի հանձնաժողովին, այսինքն՝ սահմանադրական արդարադատության վեճի առարկան ինքնին կարելի է ասել, գտնվում է Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաեւ՝ ՄԻԵԴ-ի ուշադրության եւ հետաքրքրության տիրույթում։ ՄԻԵԴ-ի մասով պետք է ասել, որ սա նոր ընթացակարգ, նոր գործիք է, եւ հուսանք, որ Եվրոպական դատարանն էլ կներկայացնի խորհրդակցական կարծիք։
-Արդյո՞ք ՍԴ-ի այս քայլը ինչ-որ տեղ պայմանավորված է ՍԴ-ի նկատմամբ հանրային ոչ մեծ վստահությամբ։
-Եկեք այսպես պատասխանեմ. արդյո՞ք մեր հանրությունը, որի վստահությունը մենք ուզում ենք գնահատել, տեղեկացված է, որ հուլիսի 12-ին Վարչական դատարանի դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել կենսաթոշակների մասին օրենքի այն դրույթը, որով զինծառայողներին հաշմանդամության նպաստ տրամադրվում է այն դեպքում, եթե իրենք 5 տարվա ընթացքում դիմում են ներկայացնում նման հարցի վերաբերյալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազարավոր զինծառայողներ են օգտվելու այս որոշումից... Ես կարծում եմ՝ հարցը գտնվում է մասնագիտական-իրավական տիրույթում, եւ որեւէ քաղաքական կամ այլ տեսակ հարց չեմ տեսնում։ Գտնում եմ, որ ՍԴ-ն, ղեկավարվելով իր լիազորություններով, ունենալով հնարավորություն ստանալու առավել բազմակողմանի եւ օբյեկտիվ դիրքորոշում, օգտագործել է նաեւ այն գործիքը, որը միջազգային փորձում լայնորեն տարածված է։
-Գլոբալ առումով ՍԴ-ի այս քայլն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։
-Միանշանական դրական, սա ազդակ կլինի, որ հետագայում Վճռաբեկ դատարանն էլ սրանից օգտվի, այն միայն օգտակար գործիք է, եւ որեւէ կերպ չի վնասում։ Երբ ՍԴ-ն Դավիթ Գրիգորյանի դիմումը ընդունեց վարույթ, Երկրորդ նախագահը չէր կարող լինել խափանման միջոց կալանավորման կիրառման ներքո, նա անհապաղ պետք է ազատ արձակվի։ Չի կարող իրավունքի գերակայության սկզբունքի պարագայում նման կարգավիճակ լինել, երբ դեռեւս չունենք դատավարական որեւէ գործողություն, բայց նաեւ նկատում ենք, որ դատավորի աշխատասենյակում տեղի է ունենում խուզարկություն, եւ կնիքվում է աշխատասենյակը։
- Ստեղծված իրավիճակում խափանման միջոցի փոփոխման հարցն ինչպե՞ս եք պատկերացնում։
- Սա աննախադեպ իրավիճակ է, չեմ կարող ասել, բայց վստահ կարող եմ ասել, որ նիստը պետք է լինի ահապաղ։ Ես անկեղծորեն սպասում եմ ԲԴԽ-ի արձագանքին, դատավորի նկատմամբ գործողությունների հետ կապված, որովետեւ դա դեռեւս առկա չէ, դրանից հետո պարզ կդառնա
-Իսկ մոտավորապես ի՞նչ ժամկետներում պետք է ՄԻԵԴ-ից կամ Վենետիկի հանձնաժողովից սպասել պատասխանի։
-Դա դժվար է կանխատեսել, բայց կարծում եմ՝ ողջամիտ ժամկետներում։ Ամեն դեպքում, առնվազն մի քանի ամիս կտեւի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ