ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին 07/17/2019 21:56 | Հարցազրույց
Վաղը՝ հուլիսի 18-ին տեղի է ունենալու Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստը, որը հրավիրել են ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը: ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի շուրջ «Փաստինֆո» -ն զրուցել է ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հետ:
«Ցավում եմ, որ ԲԴԽ-ի գիտնական իրավաբանները կարող են նման բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրել եւ հայտարարության կարգով սոցցանցերում տեղադրել, քանի որ այդ փաստաթուղթն իր բովանդակությամբ Դատական օրենսգրքի պահանջներին ակնհայտ հակասող փաստաթուղթ է: Ըստ այդ փաստաթղթի բովանդակության՝ ԲԴԽ-ի 3 անդամները ուզում են ինձ մեղադրել անգործության մեջ՝ թաքցնելով իրենց անգործությունը։ Միաժամանակ, նաեւ ստացվում է, որ իրենք երդման գործընթացը համարում են ավելորդ, այսինքն, անդամն ընտրված պահից համարվում է պաշտոնը ստանձնած»,-մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, «Փաստինֆո»-ին ասաց Նախշուն Տավարացյանը:
Հիշեցնենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն երդվել է 2019 թվականի հուլիսի 15-ին : Այս առնչությամբ Տավարացյանն ասաց, որ համապատասխան ժամկետներում դիմում է ներկայացրել եւ ԲԴԽ-ից պաշտոնական պատասխան է ստացել, որ պետք է երդվի եւ ստանձնի իր լիազորությունները:
-Տիկին Տավարացյան, Ձեր գործընկերները, նաեւ նշում են, որ Դուք չեք մասնակցել ԲԴԽ-ի՝ երկուսից ավելի նիստերի եւ չեք ներկայացրել նիստերից բացակայելու հարգելի պատճառներ, ինչպես նաև չմասնակցած նիստերի վերաբերյալ Ձեր մասնակցությունը բացառող հանգամանքները:
-Ես 2018 թվականի նոյեմբերի 12-ին եմ հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ ԲԴԽ-ն պատասխանել է 2018 թ նոյեմբերի 16-ին, եւ եթե ընդամենը 2 նիստի չեմ մասնակցել, ստացվում է, որ 2018թ նոյեմբերի 16-ից մինչեւ 2019թ հուլիսի 1-ը ԲԴԽ-ն պարապուրդի է մատնված: Ես հատկապես պետք է վիճարկեմ Լիպարիտ Մելիքջանյանի եւ Հայկ Հովսեփյանի անգործությունը, որ իրենք դրսեւորել են այս ամիսների ընթացքում: Ես ի՞նչ ասեմ իրավաբան գիտնականներին, որոնք արհամարհում են Դատական օրենսգրքի իմպերատիվ պահանջը:
-Ինչո՞վ եք պայմանավորում հրաժարականի դիմում երկարացնելն ու 9 ամիս անց այդ դիմումից հրաժարվելը: Կխոսե՞ք պատճառներից:
-Դուք ԱԺ-ում էլ տեսնում եք, որ պատգամավորները հրաժարական են տալիս եւ որոշակի ժամկետից հետո այդ հրաժարականը պնդում են կամ չեն պնդում, դա գործընթաց է, նույնն էլ այս դեպքում: Նոյեմբերի 8-ի ժողովում, երբ գենդերային գործոնը հաշվի առնելով ես ընտրվեցի, մեր պալատի դատավորները մեծ աղմուկ բարձրացրեցին, օրենքին տվեցին տարաբնույթ մեկնաբանություն եւ ստեղծվեց այնպիսի մթնոլորտ, որից ես վատ զգացի եւ ասացի, որ մենք մի պալատի դատավորներ ենք , իսկ մեր դատական համակարգը մեր մեծ ընտանիքն է եւ ԲԴԽ-ի անդամ դառնալն ինձ համար կյանքի հարց չէ, ես չեմ երդվի եւ պաշտոնը չեմ ստանձնի, դուք միասին համաձայնության եկեք: Այդ տհաճ մթնոլորտն էր իմ հրաժարականի դիմումի պատճառը: Դրանից հետո մեկ ժողով է գումարվել, իմ գործընկերները համաձայնության չեն եկել եւ հարցը չի լուծվել: Իմ գործընկերները կարծիք հայտնեցին, որ այլեւս իրենք չեն ուզում մրցակցել եւ իրենց թեկնածությունն առաջադրել: Այդ համերաշխության մթնոլորտում ես երդում տվեցի: Քանի դեռ հարցը չեք տվել, ես պատասխանեմ՝ ինն ամիսը շահարկում են, խնդիրն այն է, որ այդ տեղը մինչեւ հիմա թափուր է, եւ նշանակություն չունի, դա կլինի ինն ամիս, մեկ տարի, թե երեք տարի, ի՞նչ նշանակություն ունի: Այդ տեղը Վճռաբեկ դատարանի տեղն է: Վերջին ժողովում Առաջին ատյանի դատավորներից Սիմիզար Հովսեփյանը, Դավիթ Բալայանը , Զարուհի Նախշքարյանը աժիոտաժ սարքեցին: Ես տալիս եմ այն դատավորների անունները, որոնք դատավորի արժանապատվությունն ու անկախությունը չեն գնահատում: Սիմիզար Հովսեփյանը աղմուկ է բարձրացրել, թե ես եմ ուզում ընտրվել, դու չպետք է երդում տաս: Նա պատճառաբանում է, թե իր պաշտոնավարմանը երեք տարի է մնացել եւ ցանկանում է այդ մարմնում մնալ, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավորներին հավասար աշխատավարձ ու բարձր թոշակ ստանա: Ես հասկացա, որ Սիմիզար Հովսեփյանը նույնիսկ չի տիրապետում այդ կառույցի գործառույթներին:
-Ձեր երդվելու փաստը միանշանակ չընդունվեց նաեւ իրավական հանրույթի կողմից. ԲԴԽ-ից դուրս ոչ միանշանակ գնահատականներ հնչեցին:
-Ես լսել եմ իրավաբաններին, որոնց ես գնահատում էի, բայց եթե նրանք իրենց մասնագիտությունը մոռացած պետք է անձնական մղումներով շարժվեն, ինչպես ԲԴԽ –ի անդամները… Նրանցից ոչ ոք իրավական մեկնաբանություն չտվեց, յուրաքանչյուրն ուղղորդված տարբեր մարդկանց ու մարմինների կողմից փորձում է ճնշում գործադրել, որ ես հրաժարական տամ, բայց ես նույնիսկ ճնշման ենթարկվող դատավորին չեմ ընդունում, էլ ուր մնաց իր ճնշումների տակ հրաժարական տամ: Ի դեպ, ես լսեցի ԱԺ պատգամավորների մեկնաբանությունները, թող մեր հարգարժան պատգամավորները, ըստ էության խորանան գործի մեջ: Մեկ-երկուսը հնչեցրին, թե վեթինգից եմ վախենում, ուրեմն ասեմ՝ առաջինը ես եմ հայտնել, որ պատրաստ եմ վեթինգի ենթարկվել : Ոչ վախենալու, ոչ էլ թաքցնելու որեւէ բան չունեմ:
-Այո, եղան նաեւ արձագանքներ քաղաքական շրջանակներից: Օրինակ, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեց Ձեր վարույթում գտնված դատական գործերը, մասնավորապես՝ Ա1+-ի գործը:
-Էդմոն Մարուքյանը, որպես իրավաբան, չպետք է նման հայտարարությամբ հանդես գար, որովհետեւ Ա1+ը ի հետ կապված որոշումը իմ անձի կողմից կայացված չէր, դա դատարանի կողմից կայացված ակտ է եւ Էդմոն Մարուքյանը պետք է իմանար , որ իմ կայացրած դատական ակտը 3 դատական ատյաններով է անցել եւ անփոփոխ է մնացել, վերջում էլ ՄԻԵԴ է գնացել եւ ՄԻԵԴ-ն այն ուժի մեջ է թողել: Ես բացարձակապես չեմ ուզում տարբերություն դնել Ա1+-ի եւ ՀՀ հեռավոր գյուղերից մեկում բնակվող մի գյուղացու վեճի միջեւ, ինձ համար օրենքի առջեւ բոլորը հավասար են, այդ գործը եղել է սովորական քաղաքացիական գործ:
-Իսկ ԲԴԽ-ի շուրջ ընթացող վերջին զարգացումները ազդե՞լ են Ձեր որոշման վրա:
-Ոչ, որեւէ բան չի ազդել:Ես մինչեւ հուլիսի 11-ը ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնած չեմ եղել եւ հրաժարական տված չեմ եղել: Հուլիսի11-ից հետո, եթե ես կորոշեմ հրաժարական տալ, դա կհամարվի հրաժարական :
-Այդուհանդերձ, Ձեր անձի նկատմամբ բացասական ֆոն է ստեղծվել, ինչո՞վ եք դա պայմանավորում:
-Ես չեմ կարող ասել: Կա՛մ որեւէ մեկին խոստում են տվել եւ փորձում են ճնշումներով հրաժարականի հասնել, որ այդ խոստումն ավարտին հասցնեն, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում : Սրանք իմ ենթադրություններն են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ