ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակիցները պնդում են՝ տնօրենը ստիպել է գրել կեղծ զեկուցագիր 07/17/2019 18:31 | Քաղաքացիական իրավունք
«Եթե դատարանը իրավական գնահատական տա և հիմնավոր ընդունի Արսեն Ղազարյանի վկայությունը, ապա կեղծ ցուցմունք տալու վերաբերյալ Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին տնօրենի օգնական Միքայել Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին աշխատակից Սիրակ Գրիգորյանի ընդդեմ ընկերության ներկայացրած հայցադիմումի գործով հերթական դատական նիստը։ Նա և ընկերության ևս 24 նախկին աշխատակիցներ ընդդեմ ընկերության հայցադիմում են ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին հրամանները, վերականգնել նախկին աշխատանքին և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձ։ Աշխատակիցները պնդում են՝ մարտի 5-ին արգելափակվել են նրանց էլեկտրոնային անցագրերը և անհիմն հեռացրել աշխատանքից։
Այսօրվա դատական նիստում վկայություն է տվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության խախտումների արձանագրման վարչության պետ Արսեն Ղազարյանը, ում զեկուցագիրը հիմք ընդունելով ՝ գործատուն աշխատանքից հեռացրել է ընկերության 25 աշխատակիցներին։ Համաձայն Արսեն Ղազարյանի զեկուցագրի՝ 2019թ.-ի մարտի 1-ին ընկերության աշխատակիցները, այդ թվում հայցվոր Սիրակ Գրիգորյանը, ամբողջ օրը չեն ներկայացել աշխատանքի։ Նկատենք, որ աշխատակիցները պնդում են՝ Արսեն Ղազարյանը զեկուցագիրը կազմել է ընկերության ներկայիս տնօրեն Արթուր Պողոսյանի հարկադրմամբ, ուստի այն կեղծ է։
Գործով վկայի խոսքով՝ բողոքի ակցիայի պատճառ է դարձել մարտի 1-ին ստացված այն տեղեկությունը, ըստ որի՝ աշխատավարձի հետ կապված խնդիր է լինելու։ «Մեր իրավունքները պաշտպանելու համար դուրս ենք եկել բողոքի ակցիա իրականացնելու և այդ օրն այլևս աշխատանքի չենք վերադարձել», - ասաց Արսեն Ղազարյանը։ Դատավորի հարցին՝ մարտի 1-ին Սիրակ Գրիգորյանը կատարե՞լ է իր աշխատանքային պարտականությունները, թե ոչ, վկան չկարողացավ հստակ պատասխանել. «Աշխատակազմը մեծ է, հստակ չեմ կարող ասել»։ Դատավորի այն դիտարկմանը, որ վերջինս զեկուցագրում նշել է՝ ի թիվս այլոց Սիրակ Գրիգորյանի անունը, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Գրելու ընթացքում հիշողությունս լավ է եղել։ Եթե գրել եմ, ուրեմն այդպես է եղել»։ Արսեն Ղազարյանը հստակ չէր հիշում նաև, թե մարտի 1-ին երբ է սկսվել բողոքի գործողությունը. «Առավոտյան մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածը»։
Հայցվոր կողմի փաստաբան Արամ Ղլեչյանը դատարանին ներկայացրեց լրացուցիչ փաստաթուղթ, որտեղ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության անձնակազմի կառավարման բաժնի երկու աշխատակիցներ գրում են, որ մարտ ամսին գործող տնօրենի կողմից ստացել են կեղծ զեկուցագրեր կազմելու մասին ցուցում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արամ Ղլեչյանը մանրամասնեց. «Հուլիսի 16-ին ընկերության երկու աշխատակիցները գրավոր դիմել են ինձ, որ տնօրեն Արթուր Պողոսյանի կողմից ցուցում են ստացել գրել զեկուցագիր այն մասին, որ աշխատակիցները մարտի 1-ին աշխատանքի չեն ներկայացել։ Վերջիններս հրաժարվել են դա անել»,-ավելացրեց փաստաբանը։
Ընկերության նախկին տնօրենի օգնական Միքայել Պողոսյանն էլ ընդգծեց, որ պատասխանող կողմի միակ ապացույցն Արսեն Ղազարյանի զեկուցագիրն է։ Մինչդեռ պարզելու համար աշխատակիցները գտնվել են աշխատանքի վայրում, թե ոչ, առկա են նաև տեսագրություններ.
«Ընկերության տիրապետության ներքո են գտնվում տեսաձայնագրող տեսախցիկները, որոնք ներկայացնելու դեպքում, կապացուցվեր, որ ընկերության աշխատակիցները, այդ թվում տվյալ գործով Սիրակ Գրիգորյանը, աշխատավայրում է եղել։ Անքննելի ապացույց է նաև մուտքն ու ելքը հսկող էլեկտրոնային այցաքարտերը։ Դրանք չեն ներկայացվել, քանի որ պատասխանող կողմն իրեն վնաս ապացույցներ, բնական է, չի ներկայացնի», -նշեց Միքայել Պողոսյանը։
Սիրակ Գրիգորյանն ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» գործով դատական ակտը կհրապարակվի օգոստոսի 2-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ