ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու ՄԻՊ 07/16/2019 11:51 | ԼՐԱՀՈՍ
2017-2018 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։
Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքով ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում էր համարվում`
· անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ և ավելի թվով օտարումը, եթե դրանց ձեռքբերումը և օտարումը տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում,
· արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը։
Վերոնշյալ կարգավորման նպատակն էր հարկային պարտավորություն սահմանել բոլոր այն անձանց համար, ովքեր, փաստացի զբաղվելով շահույթ հետապնդող գործունեությամբ, հարկ վճարելու պարտականություն օրենքով չունեին: Սակայն նշված կարգավորումների պարագայում տուժել են այն անձինք, ովքեր գույքն օտարել են անձնական կարիքներից ելնելով, այսինքն շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդել։
Մարդու իրավունքների պաշտպանը 2018 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ էր կատարել ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում եկամտային հարկի վճարման պարտավորություն ունենալու խնդրին։ Մասնավորապես տարեկան հաղորդման մեջ Պաշտպանի կողմից առաջարկվել էր`
· հարկային օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական համարվող գործունեության հասկացությունը վերաձևակերպել և անձի կողմից անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի օտարումը որակել ձեռնարկատիրական միայն պարբերական բնույթ կրելու դեպքում,
· հարկային օրենսգրքում բացառել ըստ գույքի նշանակության տեսակների հարկման նկատմամբ առկա տարբերակված մոտեցումը (արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույք, ներառյալ` շենքեր, շինություններ (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր կամ գույք):
Նշված առաջարկներն հասցեագրվել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Պաշտպանը ողջունելի է համարում այն, որ ՀՀ կառավարության կողմից Ազգային Ժողովին ներկայացված, այնուհետև Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառվել են անհրաժեշտ կարգավորումները։
Այսպիսով, այսուհետ ֆիզիկական անձանց պատկանող գույքի, ինչպես նաև հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումը չի համարվի ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում և եկամտային հարկի հարկման բազան որոշելիս ֆիզիկական անձանց կողմից նշված գույքի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող։
Հողամասի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված օտարման գործարքների մասով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ