ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեւանի 34-ամյա բնակչուհին սոցցանցով ծանոթացել է տղամարդու հետ ու գումար շորթել՝ օգտագործելով մորը 07/16/2019 18:36 | Քրեական խրոնիկոն
34-ամյա կինը սոցցանցում ծանոթացել է մի տղամարդու հետ, ներբեռնել նրա նկարներն ու շանտաժի ենթարկելով գումար շորթել ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը հիմնավորված է համարել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքն ու նրան դատապարտել երկու ամսվա կալանքի։
Քրեական գործի տվյալների համաձայն՝ ծանոթությունը տեղի է ունեցել 2018 թվականի ամռանը, իսկ շորթումը՝ Ամանորին։
Երիտասարդ կինը, որն ամուսնալուծված է եւ աշխատում է որպես մատուցողուհի, «Համադասարանցիներ» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երեւանի մի բնակչի հետ, նրանք սկսել են հաղորդակցվել հետագայում նաեւ բջջային կապի տարբեր հավելվածների միջոցով։ Ինչպես դատարանում պատմել է տուժողը՝ առաջարկել է հանդիպել, ինչը աղջիկը չի մերժել ու գումար է ուզել տարբեր պատճառաբանություններով։ Տղամարդը նրան երկու անգամ գումար է վճարել՝ մի անգամ 5,մեկ ուրիշ անգամ 15 հազար դրամ։ Սակայն հետագայում կինը հրաժարվել է հանդիպել, եւ շփումներն ավարտվել են։ Դրանք վերսկսվել են 2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ արդեն շորթման եղանակով։
2018թվ. դեկտեմբերի 31-ին 34-ամյա կինը տղամարդու «Վայբեր» հավելվածին ուղարկել է վերջինիս լուսանկարները՝ անվայել արտահայտություններով ու հայտնել, որ նրա անունով կայքէջ է բացել։ Նախ` չի հավատացել ու որոնել է անձամբ եւ համոզվելով, որ սոցցանցում իրոք նման էջ բացվել է, պահանջել է, որ ջնջի այն։ Ծանոթուհին դրա դիմաց 40.000 ՀՀ դրամ գումար է պահանջել, ինչին տղամարդը համաձայնվել է։ 2019թ. հունվարի 05-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, նախապես պայմանավորված վայրում՝ «Ավանի լճի» մոտ, վերջինս հանդիպել է վիրտուալ կողմից ուղարկված մարդու հետ, որը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է նրա մայրը ու փոխանցել գումարը, ապա լիցքավորել նաեւ ծանոթուհու բջջային հեռախոսահամարը՝ 2000 դրամով, որպեսզի նա կարողանա ջնջել բացված էջը։
Սակայն սրանով ամեն ինչ չի սահմանափակվել։ Թերևս, հաջող գործարքից ոգեւորված հաջորդ օրը՝ 2019թվ. հունվարի 06-ին ծանոթուհին նորից հիշեցրել է իր մասին եւ «Վայբեր» հավելվածի միջոցով կրկին հաղորդագրություն ուղարկել՝ պահանջելով 30.000 դրամ։ Տուժողը պատմեց, որ այդ անգամ հրաժարվել է տալ, որից հետո իրեն է ուղարկել «Ինստագրամ» կայք էջի իր լուսանկարով ու անվայել արտահայտություններով լուսանկար ու ասել, որ եթե 60.000 ՀՀ դրամ չտա ինքը կհրապարակի այդ լուսանկարը։ Իսկ, երբ պահանջել է անհապաղ ջնջել այն, այլապես կդիմի ոստիկանություն՝ ծանոթուհին սպառնացել է, որ ոստիկանությունում շառ կանի ու տղամարդը բանտում կհայտնվի։ Հասկանալով, որ նա իրեն հանգիստ չի թողնելու՝ տղամարդը կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը և դրանից հետո ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նույն վայրում հանդիպել է ծանոթուհու ուղարկած կնոջ հետ՝ գումարը փոխանցելու համար, որի ժամանակ էլ վերջինս բերման է ենթարկվել ոստիկանների կողմից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ 34-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել տղամարդուց շորթում կատարելու համար՝ երկու դրվագով, եւ մայիսին քրեական գործն ուղարկել դատարան։
Դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շուրջ 1 ամիս տեւած նախաքննության արդյունքում հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը ու նրան դատապարտել ազատազրկման՝ կալանքի, 2 ամիս ժամկետով։
Ամբաստանյալը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատավճռի դեմ՝ խնդրելով իր նկատմամբ նշանակել ազատությունից զրկելու հետ չկապված մեղմ պատիժ` տուգանք կամ կալանքը պայմանականորեն չկիրառել :
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ