Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Անհրաժեշտություն կա՝ ՄԻՊ-ի գրասենյակում Մանվել Գրիգորյանի գործով վարույթ հարուցելու. պաշտպան 07/16/2019   16:56  |  Քրեական խրոնիկոն

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում անհրաժեշտություն կա վարույթ հարուցելու, եւ իրավունքի խախտման վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունը գուցե շատ օգտակար լիներ այս պահին»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը. «Իհարկե, բառացիորեն նման դիմումով չեմ դիմել, բայց պրն Բաղդասարյանի հետ գրություն ենք ուղարկել գրասենյակ, եւ ես կարծում եմ, որ կլինի հերթական այցը, ինչի համար շնորհակալություն կհայտնեմ Արման Թաթոյանին. նա ՀՀ ամենահաջողված օմբուդսմեններից է»։

Լրագրողի այն հարցին, թե կոնկրետ ինչ խախտման մասին է խոսքը, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը ինքնին հարցի լուծում չէ, եւ այն բավարար բուժումը, որ նա կարող է ստանալ ազատության մեջ, չի կարող ստանալ ՔԿՀ անվտանգության աշխատակցի առկայության դեպքում, եւ երբ գալիս է հոգեբանն ու ասում է, որ պետք է աշխատի առանձին, նա դրա հնարավորությունը չունի»։

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ փաստ է, որ Մանվել Գրիգորյանի առողջությունը գնալով վատթարանում է. «Ես չգիտեմ, թե ինչ եզրակացության կգա միջգերատեսչական հանձնաժողովը, որովհետեւ ունենք դառը փորձ նրա, որ այդ փորձաքննությունն անցկացվում է ճնշումների տակ»։

Լրագրողի դիտարկմանը, թե այդ փորձաքննության եզրակացության տակ ստորագրել է նաեւ Մանվել Գրիգորյանի բժիշկը՝ Արտակ Մանուկյանը, հետեւաբար՝ ճնշումներ, ըստ պաշտպանի, նաեւ նրա՞ վրա են եղել, Արսեն Մկրտչյանն արձագանքեց՝ ասելով, որ չի ուզում սլաքներ ուղղել որեւէ մեկի ուղղությամբ. «Ես հայտարարել եմ եւ հայտարարում եմ այն, ինչի ականատեսն եմ եղել. այդ փորձաքննությունն անցկացվել է ոչ ստանդարտ ռեժիմով՝ հունվար ամսին, ոչ աշխատանքային օրով, եւ ամեն ինչ վերահսկվել է թե հատուկ ծառայությունների, թե վերադաս մարմինների կողմից, եւ բժշկական ղեկավարները հատուկ զգուշավորություն են դրսեւորել, ինչն արտահայտվել է հետեւյալ նախադասությունով. «Ուշադիր եղեք, հանկարծ ավել բան չգրեք, ավելի լավ ա՝ եղածից մի բան պակաս գրենք, չընկնենք շառի մեջ»»։

Լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանն անբասիր կենսագրություն է ունեցել մինչ կալանավորվելը, եւ եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված այսօր իր դեմ այդքան հնչող դժգոհությունները, պաշտպան Արսեն Մկրտչյանը պատասխանեց՝ ասելով, որ դա պայմանավորված է քաղաքական լկտի պատվերով. «Կա պահանջ, որը որ հանրային պահանջ չէ, մարդկային չէ, փոքրամասնությանը չէ, դա մեկ կենտրոնից հատուկ ուղղորդված պահանջ է, որը որ կատարվել է»։

Մեր այն հարցին, թե ըստ պաշտպանների՝ որտեղի՞ց է դա ուղղորդված, Արսեն Մկրտչյանը չպատասխանեց. «Այդ մի հարցը թողենք բաց»,-ասաց նա։

Խոսելով Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ 25 տարվա վաղեմության գործի վերաբացումից, Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն այդ գործից տեղյակ է, սակայն նա չի հարցաքննվել. «Խելքին մոտ բաներ չեն, եւ ինչպես այս ողջ մեղադրանք է հորինված, այդպես էլ դա. ո՞նց կարելի է այդպիսի բաները  մեկնաբանել»։ Ըստ պաշտպանի՝ երկրում տենդենց կա՝ նախկին իշխանությունների կողմնակիցների գործերը, որոնցով նրանք դատապարտվել են եւ պատիժը կրել, պետք է վերաբացել, ասել՝ ձեզ լավ չեն պատժել, պետք է կրկնակի պատժել, իսկ եթե ներկայիս իշխանության ներկայացուցիչն է նախկինում պատժվել, ոչ ոք չի ասում՝ գուցե դուք էլ եք քիչ նստել, եկեք՝ ձեր գործերն էլ վերաբացենք»։

Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում Մանվել Գրիգորյանը գտնվում էր այնպիսի պայմաններում, որում անգամ դատապարտյալը չի գտնվում, եւ նրա հանդեպ հատուկ վատ  վերաբերմունք կա. «Եթե ինչ-որ բան մեկ այլ կալանավորի կարելի է, Մանվել Գրիգորյանին չի կարելի, համենայն դեպս, մինչ Քրեակատարողական վարչության նոր պետի նշանակումը այդպես է եղել։ Դուք քիչ գիտեք հայտնի անձինք, որոնք կալանքի տակ են գտնվել, եւ որոնց նկարել են, այն հայտնի նկարը, որ լրատվամիջոցներով տարածվեց, միակը չէ, եւ այդ վերաբերմունքը մենք մինչ օրս էլ տեսնում ենք, իսկ դրա դեմ մենք գործողություններ չձեռնարկեցինք, որովհտեւ դրա հետեւանքները ավելի բացասական կլինեին»։

Արսեն Մկրտչյանը նաեւ հայտարարեց, թե ինքը համոզված է, որ իր հանդիպումները Մանվել Գրիգորյանի հետ այսօր ոչ միայն ձայնագրվում են, այլ նաեւ՝ տեսաձայնագրվում. «Բայց մենք չենք էլ ուզում այդ մասին խոսել. մարդուն մի տարի պահում են կալանքի տակ չարած բանի համար, ապրել-մեռնելու պայքար ենք վարում»։

Հարցին՝ եթե համոզված է, այդ դեպքում ինչու չի դիմում համապատասխան մարմիններին, պաշտպանը պատասխանեց, որ դա հենց համապատասխան մարմինների հանձնարարությամբ էլ արվում է. «Դուք ուզում եք՝ ես բողոքեմ գլխին, թե պոչդ ի՞նչ է անում»։

Արսեն Մկրտչյանը նաեւ զավեշտալի համարեց խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններին նորրից անդրադառնալը, բայց ասաց, որ ուրիշ տարբերակ չունեն. «Նաեւ ՄԻԵԴ ենք դիմելու ոչ միայն կալանքի հարցով, այլ մի քանի բողոքներով, այդ թվում՝ ենթադրում եմ նաեւ՝ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու առիթով»,-ասաց նա։

«Փաստինֆո»-ի այն հարցին՝ խոսքը Մանվել Գրիգորյանին տեսակցել չթողնելո՞ւ մասին է, Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ եւ դրա, եւ առհասարակ փաստաբանի նկատմամբ վերաբերմունքի մասին. «Կարծես թե ես հայտնվել եմ այն վիճակի մեջ, որ երբ նյութեր են նախապատրաստվում կամ ինչ-որ գործ է հարուցվում, չեմ բողոքում ոչ թե որովհետեւ բողոքի հիմք չունեմ, այլ եթե ես շարունակեմ այդ ճանապարհով, իմ վստահորդի նկատմամբ կուժեղացվեն ճնշումները, եւ իր նկատմամբ վերաբերմունքն ավելի բացասական կլինի»,-ասաց նա։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

15:22 18/06/2019  |  Դատական ռեպորտաժներՊատճառած վնասի մասով պետք է արվի փոխհատուցում, մնացածով՝ նվիրատվություն. Արսեն Մկրտչյան
14:06 18/06/2019  |  Դատական ռեպորտաժներԴատախազները միջնորդեցին Մանվել Գրիգորյանի գործով նշանակել նոր փորձաքննություն
13:57 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է` ով է Մանվել Գրիգորյանի խնամակալը
13:11 18/06/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանը ցանկանում է փոխհատուցել պետությանը պատճառված վնասը եւ պետությանը նվիրել Ակնալճի կուղբաբուծական տնտեսությունը
10:30 18/06/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. դատարանը մերժեց պաշտպանների բողոքը
18:59 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հնարավոր է` այդ հիվանդությունները նախկինում եղած լինեն, բայց արձանագրված չլինեն». պաշտպանը` Մանվել Գրիգորյանի նոր հիվանդությունների մասին
18:13 17/06/2019  |  Դատական ռեպորտաժներՓաստաբանը փորձում է դատարանին շանտաժ անել. դատախազ (տեսանյութ)
17:46 17/06/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի վիճակը վատացել ու վատանում է. պնդում է փաստաբանը (տեսանյութ)
17:12 17/06/2019  |  Դատական ռեպորտաժներՔննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը
12:51 11/06/2019  |  Դատական ռեպորտաժներՄանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գրիգորյանը դարձյալ ներկա չէր

Արխիվ

[]