ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն տարի վթարներից ամբողջ աշխարհում զոհվում է մոտ 1.3 միլիոն մարդ 07/16/2019 13:41 | Տնտեսություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի վերաբերյալ քննարկում։ Քննարկման նախաձեռնող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր ասուլիսին ասել է, որ միայն խոսքով չսահմանափակվելու համար վարչապետի հրահանգով, ամենայն հավանականությամբ, կստեղծվի աշխատանքային խումբ, որը խնդիրների լուծման ժամկետներ կսահմանի և կորոշի, թե ովքեր են պատասխանատու լինելու դրանց կատարման համար: Պատգամավորի խոսքով՝ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից ներկայացվել է օրենսդիրի և գործադիրի մշակած բարեփոխումների ծրագիրը։
«Գիտեք, բալային համակարգն է, այն արդեն ուղարկվել է խորհրդարան: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, դա լրացուցիչ պատասխանատվության միջոց է: Ես երկու կատեգորիայի վարորդների եմ հանդիպել, ովքեր կարող են մեքենայի պահարանից ցույց տալ «դափոնով» ակտեր, իրենք ասում են՝ « ես մեկա գույք չունեմ, ԴԱՀԿ-ն չի կարող ոչինչ առգրավել, և իրենք շարունակաբար խախտում են կանոնները, և կա մեկ այլ վարորդների խումբ՝ ժողովրդի լեզվով ասած ունևոր մարդիկ, ովքեր ասում են՝ «դե լավ խախտում եմ, երբ կարձանագրվի կմուծեմ», և այդ, 10-20 հազար դրամը եղանակ չի փոխում իրենց կյանքում:
Բալային համակարգը լրացուցիչ պատժամիջոց է: Որոշակի խախտումների դեպքում՝ կախված հանրային վտանգավորությունից, բալեր դուրս կգան, արդյունքում վարորդը որոշակի ժամանակով կզրկվի վարորդական իրավունքից: Երկարաժամկետ լուծումներից՝ ՃՈ-ն և Պարեկային ծառայությունը լուծարվելու են, ստեղծվելու է մեկ ընդհանուր մարմին, որի արդյունքում կավելանան շրջիկ մեքենաները, ինչը կբերի վարորդների զգոնությանը: 3-րդը ես պայմանականորեն անվանել եմ Հանրային վերահսկողության գործիք, եթե վարորդները տեսնում են խախտում, չպետք է անտարբեր մնան, իրենք էլ կարող են մասնակից լինել դրա կարգավորմանը»:
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանի խոսքով՝ վարորդը ճանապարհից օգտվողներից մեկն է, իսկ հետիոտները չեն պատկերացնում վարորդի վիճակը, չէ որ նա էլ մարդ է և կարող է սխալվել.
« Վարորդներն իրենց հերթին բողոքում են հետիոտներից։ Հետիոտները չեն նայում որտեղով են անցնում, հագուստի գույնի հետ կապված խնդիր կա: Վարորդն էլ մարդ է և կարող է սխալվել, բայց նրա սխալը չպետք է մյուսի կյանքն արժենա: Դրա համար կան, օրինակ, «պառկած ոստիկաններ», բայց դրանք բավարար չեն։ Մենք վարչապետին համալիր մոտեցումներ ենք առաջարկել»:
Բանախոսը միաժամանակ հիշեցրեց, որ ամեն տարի վթարների պատճառով ամբողջ աշխարհում զոհվում է շուրջ 1.3 միլիոն մարդ, ընդ որում՝ զոհերի մեջ մեծ թիվ են կազմում երեխաները։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից