ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք իրագործում ենք դատաիրավական բարեփոխումները, գուցե մեթոդներն են տարբեր. պատգամավոր 07/15/2019 17:56 | ԼՐԱՀՈՍ
Վենետիկի հանձնաժողովի այս հայտարարությունը նորություն չէ, որովհետև այն դեռ բանավոր կերպով հայտարարվել է դեռևս հունիսի 20-21-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նա, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթին, ընդգծում է, որ նրանք վեթթինգ ասվածը հասկանում են որպես ալբանական փորձ։ Դա էլ իրենից ենթադրում է, որ բոլոր դատավորները դուրս են գալիս և անցկացվում է այդ գործընթացը։
«Իրենք կարծում են, որ սա արդյունավետ և օգտակար չէ, ինչի մասին նաև հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ վեթթինգի մասին առանձին օրենք չի լինելու։ Մեր նպատակներն իրականացնելու ենք ներկայիս գործող օրենքներում փոփոխություններ կատարելով», - ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ դրանից ավելի վաղ՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ վեթթինգի մասին նախագիծը գրեթե պատրաստ է և շուտով այն կներկայացվի հանրությանը: Ապա` դիմել էր ընդդիմադիր խմբակցություններին՝ կոչ անելով ներկայացնել առաջարկություններ և հավելելով, որ նախագծի քննարկումը սկսվել է ամիսների առաջ:
Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ միգուցե վեթթինգի մասին օրենքի դեպքում սահմանադրության փոփոխության հետ խնդիր առաջանար և ավելի երկարաժամկետ կլիներ՝ ստեղծել վեթթինգի առանձին հանձնաժողով։ Նա ընդգծեց, որ իրենց համար նշանակություն չունի՝ դա կլինի վեթթինգի հանձնաժողով, թե ԲԴԽ, կարևորը բովանադակությունն է։
«Մեր նպատակը դատաիրավական բարեփոխումներ իրականացնելն է և դա իրագործում ենք։ Գուցե մեթոդներն են տարբեր, այսինքն, չլինի վեթթինգի մասին օրենք, այլ լինի գործող օրենքներով և սահմանադրական մարմինների միջոցով», - ավելացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Անդրադառնալով ԲԴԽ անդամի ընտրությանը՝ պատգամավորը հստակ չկարողացավ ասել այն կթողնեն աշնանային նստաշրջանին, թե ոչ. «Այս պահին խմբակցության ղեկավարը, ինչպես նաև ԱԺ նախագահը գործուղման են ԱՄՆ-ում։ Մի քանի օրից կժամանեն և եթե հնարավոր լինի գուցե արտահերթ նիստի միջոցով անենք այդպես»։
Պատգամավորը, սակայն, ավելացրեց, որ եթե մեկ անդամի թափուր տեղը լրացնեն, միևնույն է, այն բուն գործընթացը, որն իրենց պատկերացմամբ պետք է ԲԴԽ-ն իրականացնի, չի կարող. «Այդ օրենքի նախագիծն ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կլինի խորհրդարանում», - ասաց պատգամավորը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ