ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեղափոխությունից հասարակության ակնկալիքը կենսաթոշակի 10 տոկոս բարձրացումը չէր. Ինչ սպասել առաջիկա 3 տարիներին 07/15/2019 14:30 | Տնտեսություն
Կառավարությունը հավանություն տվեց հերթական միջինժամկետ ծախսերի ծրագրին։ Առաջին հայացքից այս փաստաթղթի անվանումը գուցե ոչինչ չի ասում։ Բայց այն կարևոր է հատկապես նրանով, որ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչ ակնկալիքներ կարող է ունենալ հասարակությունը առաջիկա երեք տարիներին։
Որպես այդպիսին, սա թերևս երկրորդ ծրագիրն է իշխանափոխությունից հետո։ Եթե նախորդը հաստատվեց Հայաստանում բավական բուռն քաղաքական պրոցեսների ընթացքում, երբ դեռ նոր էր տեղի ունեցել իշխանափոխությունը և կառավարությունը նույնիսկ չէր կողմնորոշվում իր անելիքներում, ապա այս անգամ կառավարությունը փաստաթղթի վրա աշխատելու համար բավարար ժամանակ ունեցել է։ Ուստի թվում էր, թե ծրագրում պետք է տեղ գտնեին այն սպասելիքները, որոնք ձևավորվել էին ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ դրան հաջորդող վերջին մեկ տարում։ Հատկապես, որ, այս ընթացքում հեղափոխական տեմպերով տնտեսություն զարգացնելու և հասարակության կյանքը բարելավելու խոստումների ու հայտարարությունների պակաս չի եղել։
Սակայն այն, ինչ ունենք առաջիկա երեք տարիների միջինժամկետ ծախսերի ծրագիր կոչված փաստաթղթով, բոլորովին էլ լավատեսության հիմքեր չի տալիս։ Կառավարության ակնկալիքները տնտեսական զարգացումների հետ կապված բավական զուսպ են։ Չկան հեղափոխական առաջընթացի հույսեր։ Առաջիկա երեք տարիների տնտեսական հատվածի սպասումները միջին տարեկան 5 տոկոս աճի սահմաններում են։ Այն էապես զիջում է նույնիսկ նախահեղափոխական շրջանին։
Հիշեցնենք, որ իշխանափոխությանը նախորդող տարում Հայաստանում արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ։ Այնինչ, արդեն անցած տարի տնտեսական աճի տեմպը նվազեց և կազմեց 5,2 տոկոս։ Այս տարվա ակնկալիքը ևս հեղափոխական չէ` ընդամենը 5,4 տոկոս։
Աճի նման տեմպերով դժվար է առաջիկայում Հայաստանում լուրջ զարգացումների հասնել։ Թերևս, պատահական չէ, որ այս ծրագիրը սոցիալական ոլորտում առաջընթացի մեծ հույսեր չի տալիս։ Հռչակված թավշյա հեղափոխությունից հասարակության ակնկալիքը կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը չէր։
Մարդիկ արագ և կտրուկ բարելավումների հույսեր ունեին։ Ու դրանք օդից չէին վերցված։ Նման հույսեր հասարակության շրջանում ձևավորել էր թավշյա իշխանությունը։
Այսօր սակայն այդ ամենից ոչինչ չի մնացել։ Մի պահ թվում էր, թե դրա համար ժամանակ է պետք։ Ժամանակն անցնում է, իսկ արդյունքները տեսանելի չեն։ Եթե դրանք նույնիսկ կան, ապա շատ քիչ են։
Կյանքը ցույց տվեց, որ կառավարությունն ի վիճակի չէ արագ լուծումներ տալ այն խնդիրներին, որոնց համար ժամանակին այդքան բուռն մեղադրում էր նախորդներին։ Սոցիալական իրավիճակը Հայաստանում շարունակում է նույնքան ծանր լինել, որքան իշխանափոխությունից առաջ։ Կառավարությունը խոսում է կենսաթոշակների և առանձին ոլորտներում աշխատավարձերի 10 տոկոսանոց բարձրացումների մասին, բայց մոռանում է, որ երկիրը գտնվում է գնաճային բավական բուռն դրսևորումների նախաշեմին։ Դրանք արդեն իսկ զգացնել են տալիս, սակայն կխորանան հատկապես հաջորդ տարվա սկզբից։
Ու այսքանից հետո 10 տոկոսանոց այն բարձրացումները, որոնցով փորձ է արվում կերակրել հասարակությանը, ոչինչ չեն տալու։ Կյանքը Հայաստանում գնալով թանկանում է, իսկ մարդկանց եկամուտները դրան համարժեք չեն ավելանում։ Այն, ինչ կառավարությունն ակնկալում է առաջիկա երեք տարիներին, հեռու է հեղափոխական լինելուց։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից