Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 07/15/2019   13:52  |  Հարցազրույց

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությամբ որոշակի անդրադարձ է արվել Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացներին։ Մասնավորապես, Հանձնաժողովն իր Զեկույցով արձանագրել է, որ թեեւ հայաստանյան դատական համակարգն ունի բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն դրա համար վեթթինգը նպատակահարմար չէ։ Հանձնաժողովն արձանագրել է նաեւ, որ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված քննարկումների համատեքստում՝ դատավոր-անդամ բառախաղը ողջամիտ չէ։ Հանձնաժողովի այս եւ այլ դիրքորոշումների եւ դրանց դերի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, մասնագիտությամբ իրավաբան Տարոն Սիմոնյանի հետ։

-Պրն Սիմոնյան, Վենետիկի հանձնաժողովի այս զեկույցը ի՞նչ ազդակ կարող է լինի ՀՀ իշխանությունների համար։

-Իշխանություններն իրենք պետք է որոշեն՝ դա ինչ ազդակ է իրենց համար, որովհետեւ մենք վաղուց էինք ասում, որ իրավունքի մեկնաբանության հարցում պետք է զգուշավորություն դրսեւորել եւ չափազանց լայն մեկնաբանություններ չտալ։ Վենետիկի հանձնաժողովը մասնագիտական-փորձագիտական հիմնարկ է, որը իրավունքը մեկնաբանում է ըստ դասական մեկնաբանության օրենքների, եւ բնականաբար, չէր հանգելու այն եզրակացությանը, ինչին որ հանգել էին մեր իշխանության շատ ներկայացուցիչներ։ Նույնիսկ Սահմանադրական դատարանի դատավորի տված մեկնաբանությունը Վենետիկի հանձնաժողովի կողմից, ըստ էության, հերքվեց, ինչը մենք էլ բազմիցս նշել էինք՝ ասելով, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին խոսելն է անիմաստ։

-Այսինքն՝ դատավոր-անդամ տերմինների կիրառելիության հարցն այդպիսով լուծվո՞ւմ է։

-Դա լուծվել էր նաեւ մեր մեկնաբանություններով։ Վենետիկի հանձնաժողովը փորձագիտական հիմնարկ է, որն ամեն ինչ մեկնաբանում է նաեւ Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո, եւ ես կարծում եմ, որ սա ավելի հեղինակավոր կարծիք պետք է լինի իշխանության ներկայացուցիչների համար, եթե մեր կարծիքը նրանց համար այդքան էլ հեղինակավոր չէր։

-Այս զեկույցը, ըստ էության, նաեւ գնահատակա՞ն էր մայիսի 20-ին դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելուն։

-Այո, հանձնաժողովն ընդգծեց, որ դա ճիշտ ճանապարհը չէր խնդիրների լուծման, ավելին, դա նաեւ համակասահմանադրական տարրեր էր իր մեջ պարունակում, ինչը մենք եւս ասում էինք։ Պարոն Փաշինյանի հայտարարությունից հետո մենք էլ հայտարարությամբ հանդես եկանք, եւ կոչ արեցինք, որ ձեռնպահ մնալ այդ գործողությունները կատարելուց,  որովհետեւ դա որեւէ բանով օգուտ չի բերում մեր պետականությանը, հակառակը խախտում է Սահմանադրությունը, եւ դրանով իսկ թուլացնում է մեր դերը՝ որպես իրավական պետություն։

-Իր այս զեկույցով Հանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է դատական բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն դա պետք է արվի ոչ թե վեթթինգի, այլ կարգապահական ընթացակարգերի եւ հայտարարագրման գործընթացների խստացման եղանակով։ Դուք համամի՞տ եք այս դիրքորոշմանը։

-Մենք էլ էինք նախկինում կրկնում, որ դատական համակարգի բարեփոխումներ պետք է լինեն, որովհետեւ դատական համակարգն այսօր շատ լուրջ  խնդիրների առջեւ է կանգնած, եւ այս առումով ես կիսում եմ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացությունը։ Ինչ վերաբերում է վեթթինգին, մենք կողմ ենք ոչ թե անպայմանորեն վեթթինգի իրականացմանը, այլ մենք վեթթինգն առաջարկում ենք այսօրվա իշխանություններին որպես մեր առջեւ դրված խնդիրների լուծման տարբերակներից մեկը, քանի որ նրանք արմատական փոփոխություններ էին ուզում դատական համակարգի ներսում։ Կարելի է օգտագործել այլ մեթոդներ, ընդհանրապես, վեթթինգի պետք է գնալ այն ժամանակ, երբ սպառվել են մինչ այդ անհրաժեշտ բոլոր գործիքներն ու մեթոդները, եւ այլեւս հույս չկա, որ եղած գործիքներով կարելի է խնդիր լուծել։

-Այս պարագայում եղած գործիքները սպառվե՞լ են։

-Այս պարագայում մենք դեռեւս չենք փորձել եղած գործիքները օգտագործել, որ որոշենք՝ սպառվել են թե ոչ։ Նիկոլ Փաշինյանն էր բազմիցս կրկնում, որ իրենք թողել են, որ դատական համակարգն ինքնամաքրվի։ Այդպես չի լինում։ Արդարադատության նախարարությունը դատական քաղաքականությունն ինչ-որ առումով նաեւ ուղղորդող գերատեսչություն է. այն դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն է գրում, հետագայում դա հաստատում է, դրա միջոցով որոշակի բարեփոխումներ են իրականացվում։ Բայց այս ամենը չի արվել ավելի քան մեկ տարի, եւ մենք արդեն խոսում էինք արմատական բարեփոխումների մասին։ Այսինքն՝ նախ պետք է մեզնից կախվածն անեինք, հետո միայն մտածեինք այս ամենի մասին։

-Ձեր գնահատմամբ՝ այդ արմատական փոփոխությունները պե՞տք է ի սկզբանե արվեին։

-Միանշանակ, հեղափոխության հենց հաջորդ օրից պետք էր ձեռնամուխ լինել դատական համակարգի բարեփոխմանը։ Պետք չէր մի տարի սպասել, ավելին, պետք չէր այս ընթացքում այնպիսի հայտարարություններ անել, որոնց «տակից դուրս գալ» չէին կարողանալու։ Այդպիսով՝ մենք ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք։

-Այսօր արդեն այդ փոփոխություններն ինչպե՞ս պետք է իրականացվեն, որպեսզի թե հնարավորինս բացառվեն կոռուպցիոն դրսեւորումները, թե դատավորների մասնագիտական որակները հասցվեն մաքսիմալի։

-Դա բազմաշերտ գործընթաց է՝ եւ իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի, եւ դատավորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, եւ դատարանների բեռնաթափման, եւ վեճերի լուծման այլընտրանքային համակարգի լուծման։ Անհրաժեշտ է նախ ախտորոշել խնդիրները, թիրախավորել նրանք, որոնք պետք է լուծվեն, եւ դրանց համար ճանապարհային քարտեզ մշակել. դա է դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, եւ դրա հիման վրա պետք է ընդունվեր գործողությունների պլան, եւ ամեն օր, ամեն ժամ կատարված աշխատանքների արդյունքը 1-2 տարի հետո ակնառու կլիներ։ Բայց մենք մեկ տարի այդ ուղղությամբ ոչ մի քայլ չձեռնարկեցինք, միայն հայտարարություններ արեցինք, առաջացրինք հասարակական չփարատվող ակնկալիքներ, եւ այնպիսի վիճակ, որ քննադատվեցինք միջազգային առանձին հեղինակավոր կառույցների կողմից։ Սա ոչ մեկիս էլ պետք չէր։

-Հնարավոր համարո՞ւմ եք Դատական օրենսգրքի բարեփոխումը մինչեւ հոկտեմբեր, ինչպես որ սահմանվել է Զեկույցում։

-Իհարկե, եթե արդեն սեպտեմբերին նախաձեռնություն դրսեւորվի, պետք է որ կարճ ժամանակահատվածում դա մտնի օրակարգ։ Իսկ այդ փոփոխությունների առաջարկներով, հույս ունեմ, մասնագետներն են հանդես գալու. կլինի փորձագիտական մարմին, որը որ ապաքաղաքական կլինի եւ առաջնային կհամարի դատական-իրավական քաղաքականությունը։

-Իսկ առաջնային ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում Դատական օրենսգրքում։

-Դատական օրենսգիրքը դատարանակազմության մասին փաստաթուղթ է, որ, ընդհանուր առմամբ, հստակեցման կարիք ունի. մենք դեռեւս չունենք, չենք հասնել իրավական այն մշակույթին, որ ընդհանուր գրված իրավական նորմերը ճիշտ մեկնաբանենք, եւ տարակարծիք մեկնաբանությունների տեղիք չտրվի։

-Պրն Սիմոնյան, ի՞նչ հետեւության պետք է հանգել այս Զեկույցից։

-Միակ հետեւությունն այն է, որ պետք է սկզբից մտածենք, հետո խոսենք, իսկ եթե խոսում ենք առանց մտածելու, առանց մասնագիտական հիմնավորվածության, հետո փորձում ենք մեր ասածի «տակից դուրս գալ», վերացական մակարդակում խնդիրներ ենք առաջացնում եւ փորձում ենք «քաջաբար» հաղթահարել դրանք։ Ես խորհուրդ կտամ մեր քաղաքական իշխանության ներկայացուցիչներին եւ նաեւ իրավական համակարգի ներկայացուցիչներին մինչեւ վերջնական եզրակացություններ անելը ավելի լուրջ մասնագիտական հետազոտություններ անել, որից հետո միայն հանդես գալ հայտարարություններով։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

11:27 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ
10:16 15/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել. Վենետիկի հանձնաժողովի կոշտ գնահատականը
10:32 13/07/2019  |  ՄամուլՎեթինգ չի՞ լինելու. Հաջորդ տարի՝ սահմանադրական փոփոխություններ. «Փաստ»
10:27 13/07/2019  |  ՄամուլՎեթինգի օրենքի նախագիծը կա՞, թե՞ չկա. Մակունցն ասում է՝ կա, Բադասյանը՝ չկա. «Հրապարակ»
10:24 12/07/2019  |  ՄամուլՎեթինգին ընդառաջ. ԲԴԽ կազմը՝ իշխանության ճաշակով. «Հրապարակ»
10:16 11/07/2019  |  ՄամուլԱյսօր թեժ է լինելու. Դատավորները դատավորներին վեթինգ կանեն. «Ժողովուրդ»
10:07 05/07/2019  |  ՄամուլՍահմանադրության մեկնաբանություն՝ տնային տնտեսուհիների բամբասանքի մակարդակի. Գագիկ Հարությունյանը՝ վեթինգից վախի մասին. «Ժողովուրդ»
18:01 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱռկա է ոչ թե սահմանադրական, այլ սահմանադրականության ճգնաժամ. Վարդան Այվազյան
14:50 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգի նախադրյալներ Հայաստանում չկան. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)
09:53 04/07/2019  |  Մամուլ«Դժվար ա՞ էս անտերը մի քիչ ձգել». Փաշինյանը զայրացել է՝ գործիքակազմը մեղմ է. «Փաստ»

Արխիվ

[]