ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սովորել Եվրոպայից 07/12/2019 14:32 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպական արժեքներ՝ բառակապակցությունը մեր իրականության մեջ մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրումներով է սովորաբար արծարծվում, ընդ որում, տարբեր փոքրամասնությունների՝ սեռական, ազգային, կրոնական, թեպետ ավելի հանդուրժող հանրույթ վերը նշված փոքրամասնությունների նկատմամբ, քան մերն է, դժվար է հանդիպել:
Իրականում՝ այն, ինչ արժեքավոր է Եվրոպայում և կարելի է ընդօրինակել ու սեփականել, մենք չենք ընկալում ու գիտակցում: Այդ արժեքների համատեքստում շատ կարևոր է եվրոպական պետությունների վերաբերմունքը առ բարձր արվեստը, ընդհանրապես, հոգևոր մշակութային երևույթները:
Եվ այս համատեքստում շարունակում ենք մեր զրույցը երգիչ, երգահան Վահան Արծրունու հետ՝ 2019 թվականի մեր երկու հզոր հոբելյանների՝ Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակի համատեքստում: Ընդհանրապես, այն, ինչ նախկինում էլ արվել է մեզանում, երբեք միջոցառումների մակարդակից ավելին չի եղել: Այսինքն, պետության, մշակութային գերատեսչության կողմից բարձր արվեստի երևութականացումը մեր արժանիներն ու երևելիները երբեք չեն զգացել:
Կոմիտասը և Թումանյանը՝ մշակութաբանական մագնիս
«Կարծում եմ և՛ Կոմիտասի, և Թումանյանի պարագայում, եթե մենք չենք հաղորդում այդ տոնակատարություններին համազգային բնույթ, սկսում ենք վնասել այդ երևույթներին, այսինքն, սա մշակութաբանական մագնիս է, որը միանշանակության դաշտում համախմբում է ողջ ազգը հայրենիքում և հայրենիքից դուրս: Երբ ես ասում եմ պետական ֆունկցիայի մասին, առաջին հերթին դա նկատի ունեմ, որովհետև համերգ կազմակերպել մենք կարող ենք առանց պետության, բայց երևույթ կայացնելը պետական գործառույթ է: Ես չեմ տեսնում, որ այդ երևույթի կայացման գործընթացն ընդհանրապես գոյություն ունի: Եվ նույնիսկ արդեն սկսում եմ կասկածել՝ արդյո՞ք կա գիտակցումը»:
Հիշյալ տողերի հեղինակ Վահան Արծրունին ցավով պատմելով պետական մակարդակով Կոմիտասի 150-ամյակի արժևորման գիտակցության բացակայության մասին, շատ դիպուկ մի օրինակ բերեց՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը հիշելով և հիշեցնելով, որի միտք բանին հստակ և իմպերատիվ աշխարհին ցուցանեց ինչ ասել է պետություն:
Ինչ պիտի սովորել Եվրոպայից, ֆրանսիացիներից
«Շառլի թաղումը իրականում թաղում չէր, դա պետական մակարդակով նրա արժևորումը և հանրահռչակումն էր աշխարհում»,-ասում է Վահան Արծրունին, այսինքն, Ֆրանսիա պետության վերաբերմունքն իր մշակութային գործչի նկատմամբ: Ի՞նչ կերպով նա պետք է դա անի՝ ա՛յս կերպով: Մենք մեկ տարի առաջ ամռանն ականատեսը եղանք, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երևույթին: Ի՞նչ էր դա, եթե ոչ՝ մշակութային քաղաքականության մաքուր ձև, դա ֆրանսիական մշակույթի հանրահռչակումն էր բոլորովին այլ երկրի տարածքում: Եվ նրանք՝ ֆրանսիացիները մեզ ցույց տվեցին՝ ինչպես է պետք վերաբերվել ոչ միայն բառիս բուն իմաստով ֆրանսիական մշակութային երևույթներին, Ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում ինչ ասես լսեցինք ու տեսանք՝ ընդ որում՝ աֆրիկյան , մահմեդական մշակութային դրսևորումներից սկսած… որոնց հանդեպ գործում էր պետական ալգորիթմը: Ասել է, թե՝ դու կարող ես կատարել մահմեդական կամ աֆրիկյան այսինչ ցեղի երաժշտություն, բայց ես քեզ որդեգրում եմ՝ տեղավորելով իմ մշակութային դաշտում և քեզ հանրահռչակելով որպես սեփական մշակույթ՝ տեր կանգնելով քեզ, հասցնելով հեռավոր Հայաստան և այնտեղ ցույց տալով ինչ ասել է՝ մշակութային քաղաքականություն և մշակութային ալգորիթմ: Էն, ինչ մեզանում իսպառ բացակայում է»:
Բրիտանական ռոք-աստղերը՝ մաշտոցյան շարականի քարոզիչ
Այն, որ Եվրոպայից սովորելու բան ունենք և դա, նախևառաջ, սեփական մշակութային երևույթների արժևորումն է, վերջերս մեզ վերստին ցույց տրվեց: Այս անգամ՝ բրիտանական ռոք աստղերի մակարդակով:
Անցյալ ամիս մամուլը տեղեկացրեց արդեն իսկ կատարված փաստը, այն, որ հունիսի 5-ի երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոն, որին ներկա էին Rock Aid Armenia-ի ակունքներում կանգնած՝ համաշխարհային ռոքի լեգենդներ Յան Գիլանը (Deep Purple) եւ Թոնի Այոմիին (Black Sabbath): Երեկոն վարող՝ Rock Aid Armenia-ի հիմնադիր, ավստրալիական Do Something կազմակերպության ղեկավար Ջոն Դին տեղեկացրեց, որ Վահան Արծրունին եւ Հասմիկ Բաղդասարյանը Rock Aid Armenia-ին են նվիրաբերել Մեսրոպ Մաշտոցի շարականների ալբոմը, որն առաջիկայում կսկսվի վաճառվել թվային հարթակներում, իսկ ստացված հասույթը կօգտագործվի Գյումրիի երաժշտական դպրոցի համար գործիքներ գնելու նպատակով:
Բնականաբար, այս փաստերին նախորդել էին տարբեր մայրցամաքներում ապրող և ստեղծագործող երաժիշտների փոխհամագործակցության կամքը, ցանկությունը, անհրաժեշտությունը:
Եվ գիտեք՝ ո՞րն է հետաքրքիրը: Այն, որ բրիտանական ռոք աստղերը լսել ու գնահատել են քո մաշտոցյան շարականը, իսկ դու ապրում ես, հաղորդակցվում մաշտոցյան հայերենով, բայց գոնե գիտե՞ս, որ հայոց գրերի գյուտից զատ Սուրբ Մաշտոցը նաև հայ գրականության և երաժշտության հիմնադիրն է:
2011թ հրատարակված՝ Վահան Արծրունու Մաշտոց ալբոմը, երբ թողարկվեց, բնականաբար, համերգային ծրագրեր եղան, արձագանքներ՝ տարբեր շրջանակներից…
Վահան Արծրունու ներկայացմամբ՝ «Կես տարի առաջ ինձ հետ կապվեց Ջոն Դին և ասաց՝ երբ Յան Գիլանի հետ 2013-ին Հայաստան էին եկել, լսել և փորձել էին ձեռք բերել մաշտոցյան շարականների ձայնասկավառակը, սակայն, ոչ մի տեղից չէին կարողացել գտնել այն: Խնդրում էր՝ օգնել, որ ձեռք բերի: Եվ քանի որ այն համացանցում անգամ չկա՝ նա առաջարկել էր համաշխարհային դիստրիբուցիա, որի էությունը խնդրո առարկա սկավառակի, այսինքն, 5-րդ դարի մաշտոցյան շարականի միջոցով Rock Aid Armenia-ի առաքելության՝դրամահավաքի շարունակումն էր ի շահ և ի նպաստ հայկական մշակութային օջախի: Խոսքն այս պարագայում Գյումրիի երաժշտական դպրոցի վերակառուցմանն է վերաբերում, որին էլ պիտի ուղղվի ողջ գումարը:
Այս օրինակը մեջբերեցի՝ փաստելով, որ միջազգային ճանաչումն այս պարագայում առաջ է ընկել: Սովորաբար, հակառակն է լինում, ստեղծագործությունը հայրենիքում է ճանաչվում, հետո՝ սկսում է իր ընթացքն աշխարհում, սահմաններից դուրս, մեր պարագայում 2-րդ փուլն արդեն արված է: Այսինքն, մենք մեր, իսկ ստեղծածն արժևորելիս նորից ուշանում ենք: Ինձ դժվար է իմ օրինակով խոսել, բայց ստիպված եմ անում, ցավով, որ էս միջազգային ծավալին մենք երբևէ չենք կարողանա հասնել»:
Ստացվում է, որ դրսում մեր ստեղծագործության ճանաչման, հանրահռչակման հարցն արդեն իսկ կայացել է, մինչդեռ ՀՀ մշակութային տարածքում այն դեռ ճանաչման խնդի՞ր ունի:
Արծրունին զարմանում է՝ չէ՞ որ այս պարագայում ոչ թե երաժիշտ Վահան Արծրունու և մենակատար Հասմիկ Բաղդասարյանի մասին է խոսքը, այլ այն գանձի, որ մեր ինքնության հիմքում է: Մեսրոպ Մաշտոցի: «Ասածս ինչ է՝ դրսում ճանաչումը կա, ներսում ես դեռևս ստիպված եմ ոմանց բացատրել, որ Մաշտոցը ոչ միայն այբուբենի գյուտարարն է, այլ հայ գրականության և երաժշտության հիմնադիրը: Նույնը կատարվեց ժամանակին Կոմիտասի պարագայում, երբ համատարած զարմանք էր՝ թե՝ ինչ ասել է Կոմիտասի բանաստեղծություն: Փառք Աստծո, հիմա կա Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտը, որի պատերի վրա դաջված են նրա բանաստեղծությունները և այդպիսով գոնե այդ կարծրատիպն ինչ -որ չափով հաղթահարված է: Բայց էլի՝ ուշացած: Էլի նույնիսկ Կոմիտասի թանգարանում կայացած վերջին համերգից հետո մարդիկ մոտենում էին և զարմանք էին հայտնում համերգից հետո՝ թե այս ինչ բացահայտում է՝ Կոմիտասը բանաստեղծություննե՞ր էլ է գրել»:
Բնականաբար, այս դեպքում ոչ միայն արտաքին աշխարհում հանրահռչակման խնդիր կա, այլ` պետական մակարդակով քարոզչության, ի վերջո, Կոմիտաս 10 հայտնությունը ավելի քան 20 տարվա պատմություն ունի, բայց հաշված անգամներ է հեռուստատեսությունն անդրադարձել վերջինիս: Եվ նորից ասեմ՝ ոչ թե Վահան Արծրունու ճանաչողության ընթացքի մասին է խոսքը, այլ Կոմիտասի և Մաշտոցի հանդեպ պետականորեն համակարգված մեր պատկերացումների ամբողջականության, քանզի կցկտուր բաները, տեղեկությունները նման անհատականությունների մասին, ամբողջության մեջ չտալով, մենք կորցնում ենք»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից