ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սխալ թարգմանությունը ձեւավորել է սխալ մշակույթ. Արա Ղազարյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին 07/12/2019 16:54 | Հարցազրույց
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը համաձայն չէ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի անվանման՝ «ընտանեկան բռնություն» ձեւակերպման հետ։ Նրա կարծիքով, ի սկզբանե, կոնվենցիայի անվանումն անգլերենից սխալ է թարգմանվել, «domestic violence»-ը թարգմանվել է որպես «ընտանեկան բռնություն» այնինչ խոսքը «տնային» կամ «կենցաղային» բռնության մասին է, կարող է վերաբերել ոչ միայն ամուսիններին:
«Սխալ թարգմանությունը ձեւավորել է սխալ մշակույթ, եթե «ընտանեկան» բառը մեկնաբանվի լայն իմաստով, կարող ենք կիրառել, բայց ես նույնիսկ իրավաբանների մոտ եմ տեսնում թյուրըմբռնում, նրանք այդ բառը նույնականացնում են ընտանիքի՝ կնոջ եւ տղամարդու միության հետ եւ նշում են, եթե Ստամբուլյան կոնվենցիայում խոսվում է նույնիսկ նույն սեռի մարդկանց մասին, ուրեմն խոսքը ընտանիքի մասին է: Ո՛չ, խոսքը նույն տան մեջ ապրող, մոտիկ հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց մասին է, մի տան մեջ կարող են ապրել ամուսինները, ամուսնու քույրը, տատը, մորաքույրը եւ այլն: Սխալ թարգմանությունը սխալ ըմբռնման է հանգեցրել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արա Ղազարյանը:
-Սա լայն իմաստով, պարոն Ղազարյան, բայց իրավաբանության մեջ, իհարկե, շատ բան կախված է մեկնաբանությունից, թե ինչպես է մեկնաբանվում այս կամ այն բառն ու ձեւակերպումը: Այս դեպքում, փաստաթղթի հնարավոր վավերացումից հետո հետագայում «ընտանիք» հասկացության մեկնաբանության ժամանակ խնդրի առաջ չե՞նք կանգնելու:
-Ոչ, կրկնում եմ այս փաստաթուղթը կոնկրետ տղամարդու եւ կնոջ միության արդյունքում ստեղծված ընտանիքում բռնության մասին չէ, սա տան ներսում տեղի ունեցող բռնության մասին է, ուստի սա միայն օրինական ամուսնությունը գրանցած 2 սեռերի՝ իգական եւ արական սեռերի ներկայացուցիչների միջեւ բռնության մասին չէ, դա կարող է լինել ընտանիք, որը գրանցված չէ, այսինքն, քաղաքացիական ամուսնություն, դա կարող է լինել նույն սեռի անձանց ՝ զուգընկերների միջեւ, բայց նրանց ամուսնությունը գրանցած չէ, որովհետեւ մենք չենք ճանաչում նույնասեռ ամուսնությունները։ Այս փաստաթուղթը նրա մասին չէ, որ դուք պետք է գրանցեք նույնասեռ ամուսնությունները: Փաստաթղթի մեկնաբանություններում էլ անընդհատ զգուշացվում է այն մասին, որ այս փաստաթուղթը չի սահմանում «ընտանիք» հասկացությունը, չի սահմանում, որ պետությունները պարտավոր են նույնասեռ ամուսնություններ գրանցել, այս փաստաթուղթը տնային, կենցաղային բռնության մասին է:
-Բայց ռիսկ չկա՞, որ այս փաստաթուղթը հիմք ընդունելով ձեր նշած զուգընկերները հետագայում արդեն պետությանը կներկայացնեն ընտանիքին բնորոշ իրավունքներից օգտվելու պահանջներ, այդ թվում, օրինակ` երեխա որդեգրելու:
-Ոչ, որպեսզի այդ ռիսկը լինի, անձը պետք է գնա ոստիկանություն եւ ասի՝ ես ընտանիք եմ այս անձի հետ, գրանցեք ինձ, պատասխանը պետք է լինի այն, որ նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունը գրանցելու օրենք գոյություն չունի եւ որեւէ միջազգային պարտավորություն չկա այդ մասով:
Դուք էլ շարունակ կրկնում եք «ընտանիք» բառը, այդ բառը սխալմամբ է ընտրվել կամ մենք «ընտանիք» բառը պետք է հասկանանք որպես տուն՝ տնային։ Պատկերացրեք՝ նույն սեռի անձինք միասին են ապրում եւ մեկը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառում, հաղորդում է ներկայացվում ոստիկանություն, որը դա պետք է ընդունի որպես կենցաղային բնույթի բռնություն: Ոստիկանությունը չի կարող ասել՝ չեմ ընդունում հաղորդումը, որովհետեւ դուք նույնասեռական եք: Կամ նույնասեռականը ապրում է ընտանիքում, ծնողների հետ, եթե նա, օրինակ, հոր կողմից ենթարկվում է բռնության, զուտ նրա համար, որ նույնասեռական է, դա կոնվենցիայի շրջանակում է կարգավորվում:
-Պարոն Ղազարյանը, մեր երկիրը ունի իրավական մեխանիզմներ, որոնցով հնարավոր է բռնությունը կանխել եւ բռնարարին պատժել: Արդյո՞ք ձեր նշած տնային, կենցաղային կամ զուգընկերների միջեւ հնարավոր բռնությունը կանխելու համար պետք է, անպայման, վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:
-Կոնվենցիայի առաջնային նպատակն է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, այս քննարկումներում մենք շեղվում ենք, ամենակարեւորը թողած, երկրորդականն ենք վերցնում, վերնագրից էլ է դա բխում՝ կանանց բռնությունից պաշտպանել ընտանեկան միջավայրում: Փաստաթուղթը լայն շրջանակ է վերցնում, որ ընտանեկան միջավայրում ցանկացած բռնություն կնոջ նկատմամբ, այդ թվում, եթե դրա հիմքում ընկած է սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը, այս փաստաթղթում պետք է կարգավորվի: Ինչ վերաբերում է իրավական մեխանիզմներին, բոլորը մեխանիզմները չունենք։ Եթե նայեք իրավապահ մարմինների տարեկան հաղորդումները, որոնք վիճակագրական տվյալներ են տրամադրում հանցագործությունների վերաբերյալ, ապա կտեսնեք, որ մենք չունենք խտրականության հիմքով սպանությունների վիճակագրություն, չունենք կառուցակարգ՝ վարել նման վիճակագրություն։ Այսինքն, վիճակագրությունը չի վարվում դասակարգված եղանակով։ Երկրորդ՝ օրինակ` Քրեական օրենսգրքում հանցագործության որակյալ հատկանիշները սահմանափակվում են 3 հիմքով՝ ազգային պատկանելության, ռասայական եւ կրոնական համոզմունքների հիմքով, սեռական կողմնորոշումը, որպես հիմք չի դիտվում եւ այստեղ օրենքի բաց ունենք: Օրինակ, եթե սեռական պատկանելության հիմքով հանցագործություն է լինում, օրինակ, բռնություն, գողություն, դատավորը չի կարող անձին դատապարտել ատելության շարժառիթով: Քրեական օրենսգրքի նոր նախագծում առաջին անգամ օրենսդրության մեջ սեռական կողմնորոշումը նշվում է որպես ինքնուրույն նյութաիրավական հիմք: Դա նախատեսվում է:
-Մտահոգությունների թվում, որոնք բարձրաձայնում են մասնագետ իրավաբանները, գենդերային ինքնության կամ այսպես կոչված, երրորդ սեռի ամրագրումն է: Սա մարտահրավեր չէ՞, կոնվենցիան վավերացնելով, արդյո՞ք, կանաչ լույս չենք վառում այս ամենի առաջ:
-Մենք գենդերային ինքնության վերաբերյալ արդեն ունենք ընդունված օրենք՝ Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը, որտեղ տալիս է «գենդեր» հասկացությունը։ Մենք ունենք Սահմանադրության 29-րդ հոդվածը, որով արգելվում է խտրականությունը, այդ թվում նաեւ անձնական հիմքով, ցանկացած հատկանիշով եւ այդ բնորոշումը գալիս է 2005 թվականից , հետեւաբար, որեւէ հիմք չկա կասկածելու, որ այս կոնվենցիան հակասում է մեր ազգային արժեքներին։ Եթե մենք արդեն կանաչ լույսը վառել ենք Սահմանադրության 29-րդ հոդվածով, այսինքն, խտրականության համընդհանուր արգելքին, այդ թվում նաեւ անձնական հատկանիշով եւ գենդերային ինքնության հատկանիշով։ Կանաչ լույսը տրված է առնվազն 2005 թվականի Սահմանադրությամբ կամ առնվազն 2002 թվականի ապրիլի 26-ից, երբ վավերացրեցինք ՄԻ Եվրոպական կոնվենցիան, որի շրջանակում այնուհետեւ ընդունվեց 12-րդ արձանագրությունը, որը սահմանում էր խտրականության համընդհանուր արգելքը: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի վախենալ առաջիկայում ընդունվելիք Ստամբուլյան կոնվենցիայից, եթե մենք կանաչ լույսը արդեն տվել ենք: Այդ մտահոգությունները պետք էր 10 տարի առաջ բարձրացնել:
-Առավել եւս, եթե այդ ամենն ամրագրված է, մասնավորապես, այս Կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված։
-Նախ եւ առաջ սա միջազգային պարտավորություն է, որը Հայաստանը ստանձնել է՝ լինելով ԵԽ անդամ պետություն, եթե մենք ստորագրել ենք ՄԻ Եվրոպական կոնվենցիան, եթե այն կիրառում ենք, նշանակում է՝ ուզենք , թե ոչ, Ստամբուլյան կոնվենցիան եւս պետք է կիրառենք, որովհետեւ դա առաջարկվում է ԵԽ անդամ բոլոր պետություններին, եթե մենք չենք ուզում այն վավերացնել , ուրեմն պետք է լքենք ԵԽ-ն:
-Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից 34 -ը ստորագրել և վավերացրել են կոնվենցիան, 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել, այդ թվում եւ Հայաստանը, 2 պետություն՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, առհասարակ չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան, իսկ ԵՄ անդամ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը վերապահում է ներկայացրել երկրի Սահմանադրության համապատասխանության մասով:
-Ես չգիտեմ, չեմ կարդացել այդ որոշումը, բայց եթե մտահոգությունը նրանում է, որ այս փաստաթղթով Հայաստանին կարելի է պարտադրել ընդունել նույնասեռ ամուսնությունները, ապա արդեն նշեցի, որ այն չի սահմանում ընտանիք հասկացությունը: Նույն Եվրոպական կոնվենցիան եւս դեռ չի ճանաչում նույնասեռ ամուսնությունը՝ կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո, նույնը նաեւ նախադեպային իրավունքի ներքո, բայց միեւնույն ժամանակ, անձնական իրավունքի հարգանքի վերաբերյալ հոդվածի տիրույթում դա մտնում է: Այսօրվա դրությամբ, այո, նույնասեռ ամուսնությունները հակասում են ՄԻ եվրոպական կոնվենցիային, թեեւ եվրոպական մի քանի երկիր ընդունել է դա, բայց եվրոպական կոնսենսուս այս հարցում դեռեւս չկա, գուցե այն լինի 10 կամ 20 տարի հետ, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ այլընտրանքային զինվորական ծառայության իրավունքի դեպքում, բայց այս պահին փաստն այն է, որ այդ կոնսենսուսը չկա:
-Պարոն Ղազարյան, մտահոգություններից մեկն էլ այն է, որ Ստամբուլյան կոնվենցիան պետության առջեւ պարտավորություն է դնում կրթական հաստատություններում պրոպագանդա իրականացնել, ավանդական կարծրատիպեր կոտրել:
-Դա իրազեկում է կանանց իրավունքների վերաբերյալ, պրոպագանդան այլ բան է, դա միակողմանի քարոզն է, իսկ իրազեկումն արվում է համապարփակ, ամբողջական կերպով՝ ճանաչելով բոլորի իրավունքները: Եթե մարդիկ այդքան մտահոգված են այս կոնվենցիայով, ուրեմն, նրանք նախ պետք է պայքարեն Սահմանադրության 29-րդ հոդվածի դեմ , ՄԻ եվրոպական կոնվենցիայի դեմ, դա նշանակում է, որ նրանք պետք է հետ գնան եւ ասեն, թե ինչու 2002 մենք ընդունեցինք կոնվենցիան: Խոսքը կանանց նկատմամբ կարծրատիպերի մասին է, որը ընդհուպ ազգային անվտանգության խնդիր էր առաջացրել, երբ մարդիկ վաղաժամ դադարեցնում էին հղիությունը՝ երեխայի սեռի պատճառով:
- Հայաստանը հնարավորություն ունի՞ ստորագրությունը հետ կանչելու Ստամբուլյան կոնվենցիայից:
-Այդ հնարավորությունը կա, բայց դա խնդիրներ կառաջացնի, սա ԵԽ քաղաքական պահանջն է, մենք ունենք պարտավորություն, եթե մենք ձգտում ենք ԵՄ անդամ լինել, վիզայի ռեժիմն ազատականացնել, դա մեզ քաղաքական դիվիդենտներ է բերում, ուրեմն պետք է այդ դժվարությունը հաղթահարել:
-Ստացվում է՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ոչ թե իրավական անհրաժեշտություն է, այլ քաղաքական պատվե՞ր:
-Շատ դեպքերում ռեֆորմները կամ իրավական պատուհանից են գալիս կամ քաղաքական, 2 մեխանիզմն էլ կա: ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ խտրականության հիմքով տարբեր հատկանիշներով որոշումներ է կայացնում, մի որոշում կայացվել է, մեկն էլ կկայացվի, սա իրավական գործընթացն է, բայց զուգահեռ քաղաքական մեխանիզմն էլ կա, ԵԽ-ն եվրոպականացման է տանում եւ իհարկե, առաջինը աշխատում է քաղաքական մեխանիզմը, հետո դա ամրապնդում է իրավականը եւ վերահսկողությունն արվում է 2 մեխանիզմներով, հիմա մեզ մոտ քաղաքական մեխանիզմն է գնում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ