ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Ստամբուլյան կոնվենցիան չի անդրադառնում «ընտանիքի կոնցեպտին, ի՞նչ նոր խնդիր է լուծում, այդ ո՞ր օրվանից էր բռնությունը դադարել հանցագործություն լինել. Գեւորգ Դանիելյան 07/12/2019 12:25 | Հարցազրույց
ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերցման խնդրի ու կոնվենցիայից բխող ռիսկերի մասին ‹‹Փաստինֆո››-ն զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ:
-Պարոն Դանիելյան, մասնագիտական ու հանրային քննարկումների օրակարգում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) վավերացման հարցն է: Իրավաբանները ահազանգում են, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, սակայն որոշ մասնագետներ նշում են, որ Ստամբուլյան կոնվենցիայի եւ ՀՀ Սահմանադրության միջեւ, մասնավորապես ընտանիք հասկացության հետ կապված, հակասություն չկա, որովհետեւ իրականում կոնվենցիան նկատի չունի ընտանիքը, այլ փաստաթուղթը նկատի ունի տնային (domestic) հարաբերությունների շրջանակը, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցում այս հարցում։
-Եթե որևէ մեկն իր առջև խնդիր է դրել ամեն գնով պաշտպանության տակ առնելու Ստամբուլյան կոնվենցիան, ապա պետք է մտածի անհամեմատ ավելի լուրջ փաստարկների մասին, եթե, իհարկե, այդպիսիք կարող են լինել, և ձեռնպահ մնա բանավեճի պարզագույն, երբեմն նաև ներքին հակասությամբ ուղեկցվող հնարքներից: Սա չափազանց լուրջ, հեռուն տանող և մի քանի ծալք ընդգրկող փաստաթուղթ է:
Ինչն է հետաքրքիր, քանի դեռ այս կոնվենցիան համալիր քննադատության թիրախում չէր հայտնվել, նույն մասնագետները միաբերան պնդում էին, որ օր առաջ անհրաժեշտ է վավերացնել այն, որպեսզի հավուր պատշաճի պաշտպանության արժանանան սեռական փոքրամասնությունները, իսկ այսօր հանկարծ փոխել են մարտավարությունը և սին հիմնավորումներով փորձում են ապացուցել, որ իբր այն որևէ կերպ չի անդրադառնում «ընտանիքի կոնցեպտին»: Հիմա ես եմ ձեզ ուզում հարց ուղղել՝ բա որ չի անդրադառնում, ի՞նչ նոր խնդիր է լուծում այդ կոնվենցիան, այդ ո՞ր օրվանից էր բռնությունը դադարել հանցագործություն լինել, ինչն իբր այդ միջազգային նորմատիվ ակտի միակ խնդիրն է և, վերջապես, ինչո՞ւ անհանգստացած չեք, որ այն չի անդրադառնում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը նաև ընտանեկան հարաբերություններում:
Չարաչար սխալվում են այդ մասնագետները և փորձում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, քանզի կեղծ դատողություններ են նետում հրապարակ ու հընթացս հերքում՝ ձգտելով տպավորություն ստեղծել, թե իբր բարեհաջող հերքում են կոնվենցիայի հակառակորդների փաստարկները:
Նախ, որևէ մեկը չի պնդում, որ այդ կոնվենցիայով տրվել է ընտանիքի նոր բնորոշում, այլ պարզ ու շիտակ ընդգծում ենք, որ այն նույն իրավական հարթության մեջ է դիտարկում ընտանիքի անդամներին և, այսպես կոչված, զուգընկերներին՝ դրանից բխող այլ իրավական հետևանքներով հանդերձ: Այսինքն՝ նույն իրավական հարթությամբ մենք պարտավորված ենք լինելու նրանց թույլ տալ օգտվելու ընտանիք կազմելու իրավունքի բոլոր տարրերից, ընդհուպ՝ երեխաներ որդեգրելը, ինչն էլ հանգեցնելու է ընտանիքի կոնցեպտի արմատական փոփոխությանը:
Իսկ որ այսպիսի ընկալումն ու մեկնաբանությունը տեղ է գտել նաև այդ կոնվենցիայի պաշտոնական ուղեցույցում, անգամ քննարկման նյութ չէ: Հիմա այս համատեքստում ի՞նչ իմաստ ունի նոր պրիմիտիվ հնարքներով փորձել հիմնավորել, թե Սահմանադրության հետ խնդիրներ չկան:
-Որպես հակափաստարկ, նշվում է նաեւ, որ Հայաստանը միջազգային պարտավորություն է ստանձնել եւ, որ Սահմանադրությամբ արգելվում է խտրականության բոլոր ձեւերը, ըստ այդմ էլ խնդրահարույց համարելով եւ Ստամբուլյան կոնվենցիան, կնշանակի՝ նախ հրաժարվել Սահմանադրության 29-րդ հոդվածից ու նաեւ ՄԻ եվրոպական կոնվենցիայից։
-Սա արդեն կատարյալ անտեղյակություն է: Հարգելիներս, եթե խոսում ենք խտրականության արգելքի սկզբունքը շրջանցելու մասին, ապա Ստամբուլյան կոնվենցիան դասական իմաստով հենց այդպիսի շրջանցման վառ օրինակ է: Ինչպե՞ս կարելի է հիշել խտրականության արգելքը, երբ նույն այդ կոնվենցիան բռնությունից պաշտպանելու արտոնություններ է սահմանում զուգընկերների համար: Տարրական հարց է, ինչո՞ւ պետք է համատեղ բնակվող սովորական ընկերները զրկված լինեն կոնվենցիայով նախատեսված արտոնություններից: Այդ ընկերները երաշխավորված պաշտպանության տակ ընկնելու մի միջոց ունեն՝ դառնան զուգընկերներ:
Այսքանից հետո, ինչպե՞ս կարելի է խոսել խտրականության արգելքի իբր թե անտեսման մասին: Սա հիշեցնում է հանրահայտ ասացվածքը՝ «բոլորը հավասար են, իսկ ոմանք՝ ավելի հավասար», այսինքն, որպեսզի օգտվես ընտանիքում բռնության կանխարգելման արտոնյալ լծակներից, դադարեցրու ավանդական ընկերությունը և անցիր զուգընկերոջ փնտրտուքին: Կներեք, բայց այսպիսի հնարքները այլևս պահանջարկ չունեն, մարդիկ, փառք Աստծո, բավականին լուսավորված են և այսպիսի խայծ կուլ չեն տա:
Հավելենք, որ կոնվենցիայի ուղեցույցում, որը բովանդակում է մեկնաբանություններ, այո, հստակ արձանագրված է, որ դրանում տրված չէ ընտանիքի բնորոշումը, բայց և չի էլ բացառում, ավելին՝ պարտավորեցնում է, որպեսզի ազգային օրենսդրությամբ զուգընկերների համար սահմանվեն ընտանիքի անդամների համար նույնական իրավունքներ և բռնությունից պաշտպանվելու նույնական երաշխիքներ: Այ սա է ոմանց մոտ շփոթ առաջացնում, թե բա, իսկ ինչո՞ւ հավասար իրավունքներ չվերապահենք, չէ որ հակառակ պարագայում կխախտվի խտրականության արգելքի սկզբունքը: Իսկ, թե ինչու չի խախտվի, արդեն վերևում անդրադարձա:
Հիմա շարունակենք այս հնարամիտ դատողությամբ դիտարկել այն հարցը, թե ինչպիսի սահմանադրական կարգավիճակ ունեն երեխաները, վերջիններս, ի դեպ, արտոնյալ են այն կտրվածքով, որ իրենց լավագույն շահերը պաշտպանվում են առաջնահերթ: Ընդ որում, սա միջազգային իրավական չափանիշ է: Մեր հնարամիտ ընդդիմախոսները թող փորձեն լուծել նաև այս «բարդ» խնդիրը՝ թե արդյո՞ք, Սահմանադրությունը երեխաներին արտոնություն է վերապահել, շրջանցելով խտրականության արգելքը:
-Նաեւ հղում է արվում Ստամբուլյան կոնվենցիայի մեկնաբանություններին, որտեղ նշվում է, որ Կոնվենցիան չի սահմանում ընտանիք հասկացությունը, այս պարագայում, այդուհանդերձ, ի՞նչ ռիսկեր եք տեսնում ավանդական ընտանիքի ու մեր պատկերացնումների համար։
-Այս հարցին մասամբ անդրադարձա ձեր առաջին հարցադրմանը պատասխանելիս: Ավանդական ընտանիքի պահպանման ռիսկերը չեն տեսնում նրանք, ովքեր պատկերացում չունեն իրավական նորմի մեկնաբանության կանոնների մասին և հրապուրվում են բառերի ու արտահայտությունների՝ բացատրական, բառարանագիտական իմաստը շարադրելով: Իսկ իրավունքի էությունը բացահայտելը այդչափ պարզ խնդիր չէ, և որևէ անձ, անկախ իր պաշտոնական դիրքից իրավասու չէ հավաստիացնելու, որ խնդիրներ չեն ծագի: Ճիշտ հակառակը, խնդիրներ կծագեն այն պահից, երբ կվավերացվի կոնվենցիան: Հիշեք, թեկուզ Սահմանադրության 81-րդ հոդվածը, որի համաձայն մարդու հիմնական իրավունքները և ազատությունները մեկնաբանելիս հարկ է ղեկավարվել վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով: Ուշադրություն դարձրեք, խոսքը ոչ թե ներպետական մարմինների ու պաշտոնյաների դիրքորոշման, այլ միջազգային մարմինների պրակտիկայի մասին է:
-Եւ, Ձեր կարծիքով, արդյո՞ք այսօր մենք չունենք համապատասխան մեխանիզմներ պայքարելու ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության դեմ եւ նաեւ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնության դեմ։
-Կան ներկայացվող պահանջներին համարժեք օրենսդրական ակտեր, կան իրավասու մարմիններ, սակայն բռնությունը կանխարգելելու համար չկան անհրաժեշտ իրավակիրառ պրակտիկա, սոցիալական ծառայություններ և նյութական հատկացումներ: Ապաստարաններ ստեղծելու և այդ ոլորտում նոր, երաշխավորված բիզնես ձևավորելու փոխարեն հարկ էր այդ միջոցներն ուղղել կարիքավոր ընտանիքներին:
Բացի այդ, վիճակագրական տվյալները բնավ չեն խոսում այն մասին, որ մեր երկրում կանանց նկատմամբ կամ սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնությունների գերանհանգստացնող վիճակ ունենք: Ես պրոֆեսիոնալ իրավագետ եմ, ինձ գոնե չեն կարող էժան հնարքներով, սարսափազդու տեսարաններով հակել արհեստական մտավարժանքների: Անհանգստանալու հիմքեր կան, սակայն պատճառները սոցիալ-տնտեսական են և հարկ է ընդգծել իրավասու մարմինների ակնհայտ վատ աշխատանքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից