ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխնախարար Վաչե Տերտերյանը մասնակցել է «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր` մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի մեկնարկին 07/12/2019 17:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի պաշտոնական մեկնարկին։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով։ Թիրախային մարզերն են՝ Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը նշել է, որ որպես նորարարական մոտեցումների կիրառման առաջատար, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակն առաջարկում է ապագային ուղղված լուծումների ներառում մասնագիտական հմտությունների և աշխատատեղերի զարգացման գործում։
Իր հերթին փոխնախարար Վաչե Տերտերյանը նկատել է, որ ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար ծրագիրն իր բովանդակությամբ և բազմաշերտ ուղղվածությամբ թղթակցվում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ռազմավարության առաջնահերթություններին։ «Այն հնարավորություն է ընձեռնում կայուն քայլեր ձեռնարկել դեպի նորարարական և մրցակցային աշխատաշուկա, վերլուծել մարզերի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի խզվածությունը՝ առաջարկելով արդիական մասնագիտական կրթության ուղղություններ»,- ասել է Վաչե Տերտերյանը։ Փոխնախարարը վստահություն է հայտնել, որ UNDP-ին իր փորձի և արհեստավարժության շնորհիվ կհաջողի նաև այս հեռանկարային ծրագրում։
Հիմնվելով Սկոլկովոյի կառավարման դպրոցի «Ապագա մասնագիտությունների քարտեզ» հետազոտության վրա՝ ծրագիրը Հայաստանում կիրականացնի հեռանկարային և վերացող մասնագիտությունների կանխատեսում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի ներուժը և զարգացման հնարավորությունները: Այն իրականացվելու է հետազոտական, կրթական և պիլոտային թեստավորման բաղադրիչների համադրությամբ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման առաջին փուլի հետազոտության արդյունքները, որի ընթացքում քարտեզագրվել է թիրախ մարզերի իրական աշխատաշուկայի ներուժը և թողունակությունը, աշխատաշուկայի հնարավոր պահանջարկը միջնաժամկետ ապագայի (մինչև 5 տարի), ինչպես նաև աշխատաշուկայի տեղական և գլոբալ զարգացումների հնարավոր սցենարներն ավելի երկարաժամկետ (մինչև 15 տարի) կտրվածքով։
Հիմնվելով հետազոտությունների արդյունքների և առաջարկների վրա, ծրագրի շրջանակներում մշակվելու են աշխատատեղերին համապատասխան հմտությունների զարգացման անհրաժեշտ կարճաժամկետ և միջնաժամկետ ռազմավարություններ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մոդուլների տեսքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/20/2024 08:25 Ի՞նչ եք վեր ընկել ձեր սենյակներում․ «Հրապարակ»
- 12/20/2024 08:23 Դատավորների մարդու իրավունքները ոտնահարվում են. աշխատասենյակներում տեսախցիկներ կան. «Ժողովուրդ»
- 12/20/2024 08:20 Ինչով է զբաղված ՊԵԿ նախկին նախագահը․ «Հրապարակ»
- 12/20/2024 08:18 1,2 տրիլիոն դրամ` Ակադեմիական քաղաքի համար, իսկ ծրագրված ջրամբարներն այդպես էլ չեն կառուցվում. «Ժողովուրդ»
- 12/20/2024 08:15 Փաշինյանին փոխանցել են,որ Արփին էլ անմեղ «աղավնի» չէ․ «Հրապարակ»
- 12/20/2024 08:11 Իշխանությունը փոշմանել է ու նոր գրասենյակ չի տեղափոխվի. շենքը վերադարձվել է պետությանը. «Ժողովուրդ»
- 12/20/2024 08:09 ՔՊ-ում ինքնաոչնչացման գործընթաց է. սորոսականներն են մարտնչում․ «Հրապարակը»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/20/2024 15:22 Էս շնաբարո համակարգն իր ճանապարհին խժռում է ամեն ինչ. անգամ սեփական ուսապարկերի ընտանիքները. Զոհրաբյան
- 12/20/2024 15:10 Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր “հեղափոխականների” ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Զաքարյան
- 12/20/2024 13:23 ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ
- 12/20/2024 13:16 Սրտի պլանային վիրահատությունը ճակատագրական էր. Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
- 12/17/2024 22:26 Ձուլագործը լոգարանում թաքնված տեսախցիկ է տեղադրել եւ նկարահանել կին գործընկերներին
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում