Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել

Սխալ թարգմանությունը ձեւավորել է սխալ մշակույթ. Արա Ղազարյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին 07/12/2019   16:54  |  Հարցազրույց

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ  Արա Ղազարյանը համաձայն չէ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի անվանման՝ «ընտանեկան բռնություն» ձեւակերպման հետ։ Նրա կարծիքով, ի սկզբանե, կոնվենցիայի անվանումն անգլերենից սխալ է թարգմանվել, «domestic violence»-ը թարգմանվել է որպես «ընտանեկան բռնություն» այնինչ խոսքը  «տնային» կամ «կենցաղային» բռնության մասին է, կարող է վերաբերել ոչ միայն ամուսիններին:

«Սխալ թարգմանությունը ձեւավորել է սխալ մշակույթ, եթե «ընտանեկան» բառը մեկնաբանվի լայն իմաստով, կարող ենք կիրառել, բայց ես նույնիսկ իրավաբանների մոտ եմ տեսնում թյուրըմբռնում, նրանք այդ բառը նույնականացնում են ընտանիքի՝ կնոջ եւ տղամարդու միության հետ եւ նշում են, եթե Ստամբուլյան կոնվենցիայում խոսվում է նույնիսկ նույն սեռի մարդկանց մասին, ուրեմն խոսքը ընտանիքի մասին է: Ո՛չ, խոսքը նույն տան մեջ ապրող, մոտիկ հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց մասին է, մի տան մեջ կարող են ապրել ամուսինները, ամուսնու քույրը, տատը, մորաքույրը եւ այլն: Սխալ թարգմանությունը սխալ ըմբռնման է հանգեցրել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արա Ղազարյանը:

-Սա լայն իմաստով, պարոն Ղազարյան, բայց իրավաբանության մեջ, իհարկե, շատ բան կախված է մեկնաբանությունից, թե ինչպես է մեկնաբանվում այս կամ այն բառն ու ձեւակերպումը: Այս դեպքում, փաստաթղթի հնարավոր վավերացումից հետո հետագայում «ընտանիք» հասկացության մեկնաբանության ժամանակ խնդրի առաջ չե՞նք կանգնելու:

-Ոչ, կրկնում եմ այս փաստաթուղթը կոնկրետ տղամարդու եւ կնոջ միության արդյունքում ստեղծված ընտանիքում բռնության մասին չէ, սա տան ներսում տեղի ունեցող բռնության մասին է, ուստի սա միայն օրինական ամուսնությունը գրանցած 2 սեռերի՝ իգական եւ արական սեռերի ներկայացուցիչների միջեւ բռնության մասին չէ, դա կարող է լինել ընտանիք, որը գրանցված չէ, այսինքն, քաղաքացիական ամուսնություն, դա կարող  է լինել նույն սեռի անձանց ՝ զուգընկերների միջեւ, բայց նրանց ամուսնությունը գրանցած չէ, որովհետեւ մենք չենք ճանաչում նույնասեռ ամուսնությունները։  Այս փաստաթուղթը նրա մասին չէ, որ դուք պետք է գրանցեք նույնասեռ ամուսնությունները: Փաստաթղթի մեկնաբանություններում էլ անընդհատ զգուշացվում է այն մասին, որ այս փաստաթուղթը չի սահմանում «ընտանիք» հասկացությունը, չի սահմանում, որ պետությունները պարտավոր են նույնասեռ ամուսնություններ գրանցել, այս փաստաթուղթը տնային, կենցաղային բռնության մասին է:

-Բայց ռիսկ չկա՞, որ այս փաստաթուղթը հիմք ընդունելով ձեր նշած զուգընկերները հետագայում արդեն պետությանը կներկայացնեն ընտանիքին բնորոշ իրավունքներից օգտվելու պահանջներ, այդ թվում, օրինակ` երեխա որդեգրելու:

-Ոչ, որպեսզի այդ ռիսկը լինի, անձը պետք է գնա ոստիկանություն եւ ասի՝ ես ընտանիք եմ այս անձի հետ, գրանցեք ինձ, պատասխանը պետք է լինի այն, որ նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունը գրանցելու օրենք գոյություն չունի եւ որեւէ միջազգային պարտավորություն չկա այդ մասով:

Դուք էլ շարունակ կրկնում եք «ընտանիք» բառը, այդ բառը սխալմամբ է ընտրվել կամ մենք «ընտանիք» բառը պետք է հասկանանք որպես տուն՝ տնային։ Պատկերացրեք՝ նույն սեռի անձինք միասին են ապրում եւ մեկը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառում, հաղորդում է ներկայացվում  ոստիկանություն, որը դա պետք է ընդունի որպես կենցաղային բնույթի բռնություն: Ոստիկանությունը չի կարող ասել՝ չեմ ընդունում հաղորդումը, որովհետեւ դուք նույնասեռական եք: Կամ նույնասեռականը ապրում է ընտանիքում, ծնողների հետ, եթե նա, օրինակ, հոր կողմից ենթարկվում է բռնության, զուտ նրա համար, որ նույնասեռական է, դա կոնվենցիայի շրջանակում է կարգավորվում:

-Պարոն Ղազարյանը, մեր երկիրը ունի իրավական մեխանիզմներ, որոնցով հնարավոր է բռնությունը կանխել եւ բռնարարին պատժել: Արդյո՞ք ձեր նշած տնային, կենցաղային կամ զուգընկերների միջեւ հնարավոր բռնությունը կանխելու համար պետք է, անպայման, վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

-Կոնվենցիայի առաջնային նպատակն է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, այս քննարկումներում մենք շեղվում ենք, ամենակարեւորը թողած, երկրորդականն  ենք վերցնում, վերնագրից էլ է դա բխում՝ կանանց բռնությունից պաշտպանել ընտանեկան միջավայրում: Փաստաթուղթը լայն շրջանակ է  վերցնում, որ ընտանեկան միջավայրում ցանկացած բռնություն կնոջ  նկատմամբ, այդ թվում, եթե դրա հիմքում ընկած է  սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը, այս փաստաթղթում պետք է կարգավորվի: Ինչ վերաբերում է իրավական մեխանիզմներին, բոլորը մեխանիզմները չունենք։  Եթե նայեք իրավապահ մարմինների տարեկան  հաղորդումները, որոնք վիճակագրական տվյալներ են տրամադրում հանցագործությունների վերաբերյալ, ապա կտեսնեք, որ մենք չունենք խտրականության հիմքով սպանությունների վիճակագրություն, չունենք կառուցակարգ՝ վարել նման վիճակագրություն։ Այսինքն,  վիճակագրությունը չի վարվում դասակարգված եղանակով։ Երկրորդ՝ օրինակ` Քրեական օրենսգրքում հանցագործության որակյալ հատկանիշները սահմանափակվում են 3 հիմքով՝ ազգային պատկանելության, ռասայական եւ կրոնական համոզմունքների հիմքով, սեռական կողմնորոշումը, որպես հիմք չի դիտվում եւ այստեղ օրենքի բաց ունենք: Օրինակ, եթե սեռական պատկանելության հիմքով հանցագործություն է լինում, օրինակ, բռնություն, գողություն, դատավորը չի կարող անձին դատապարտել ատելության շարժառիթով: Քրեական օրենսգրքի նոր նախագծում առաջին անգամ օրենսդրության մեջ սեռական կողմնորոշումը նշվում է որպես ինքնուրույն նյութաիրավական հիմք: Դա նախատեսվում է:

-Մտահոգությունների թվում, որոնք բարձրաձայնում են մասնագետ իրավաբանները, գենդերային ինքնության կամ այսպես կոչված, երրորդ սեռի ամրագրումն է: Սա մարտահրավեր չէ՞, կոնվենցիան վավերացնելով, արդյո՞ք, կանաչ լույս չենք վառում այս ամենի առաջ:

-Մենք գենդերային ինքնության վերաբերյալ արդեն ունենք ընդունված օրենք՝ Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը, որտեղ տալիս է «գենդեր» հասկացությունը։ Մենք ունենք Սահմանադրության 29-րդ հոդվածը, որով  արգելվում է խտրականությունը, այդ թվում նաեւ անձնական  հիմքով, ցանկացած հատկանիշով եւ այդ բնորոշումը գալիս է 2005 թվականից , հետեւաբար, որեւէ հիմք  չկա կասկածելու, որ այս կոնվենցիան հակասում է մեր ազգային արժեքներին։ Եթե մենք արդեն  կանաչ լույսը վառել ենք Սահմանադրության 29-րդ հոդվածով, այսինքն, խտրականության  համընդհանուր արգելքին, այդ թվում նաեւ անձնական հատկանիշով եւ գենդերային ինքնության հատկանիշով։ Կանաչ լույսը տրված է առնվազն 2005 թվականի  Սահմանադրությամբ կամ առնվազն 2002 թվականի ապրիլի 26-ից, երբ վավերացրեցինք ՄԻ  Եվրոպական կոնվենցիան, որի շրջանակում այնուհետեւ ընդունվեց 12-րդ արձանագրությունը, որը սահմանում էր խտրականության համընդհանուր արգելքը: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ունի  վախենալ առաջիկայում ընդունվելիք  Ստամբուլյան կոնվենցիայից, եթե մենք կանաչ լույսը արդեն տվել ենք: Այդ մտահոգությունները պետք էր 10 տարի առաջ բարձրացնել:

-Առավել եւս, եթե այդ ամենն ամրագրված է, մասնավորապես, այս Կոնվենցիայի  ընդունման անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված։

-Նախ եւ առաջ սա միջազգային պարտավորություն է, որը Հայաստանը ստանձնել է՝ լինելով ԵԽ անդամ պետություն, եթե մենք ստորագրել ենք ՄԻ Եվրոպական կոնվենցիան, եթե այն կիրառում ենք, նշանակում է՝ ուզենք , թե ոչ, Ստամբուլյան կոնվենցիան եւս պետք է կիրառենք, որովհետեւ դա առաջարկվում է ԵԽ անդամ բոլոր պետություններին, եթե մենք չենք ուզում  այն վավերացնել , ուրեմն  պետք է լքենք ԵԽ-ն:

-Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից 34 -ը ստորագրել և վավերացրել են կոնվենցիան, 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել, այդ թվում եւ Հայաստանը, 2 պետություն՝ Ռուսաստանը և Ադրբեջանը, առհասարակ չեն ստորագրել և չեն վավերացրել կոնվենցիան, իսկ  ԵՄ անդամ Բուլղարիայի  Սահմանադրական դատարանը վերապահում է ներկայացրել երկրի Սահմանադրության համապատասխանության մասով:

-Ես չգիտեմ, չեմ կարդացել այդ որոշումը, բայց եթե մտահոգությունը նրանում է, որ այս փաստաթղթով Հայաստանին կարելի է պարտադրել ընդունել նույնասեռ ամուսնությունները, ապա արդեն նշեցի, որ այն չի սահմանում ընտանիք հասկացությունը: Նույն Եվրոպական կոնվենցիան եւս դեռ չի ճանաչում նույնասեռ ամուսնությունը՝ կոնվենցիայի 12-րդ հոդվածի ներքո, նույնը նաեւ նախադեպային իրավունքի ներքո, բայց միեւնույն ժամանակ, անձնական իրավունքի հարգանքի վերաբերյալ հոդվածի տիրույթում դա մտնում է: Այսօրվա դրությամբ, այո, նույնասեռ ամուսնությունները հակասում են ՄԻ եվրոպական կոնվենցիային, թեեւ եվրոպական մի քանի երկիր ընդունել է դա, բայց եվրոպական կոնսենսուս այս հարցում դեռեւս չկա, գուցե այն լինի 10 կամ 20 տարի հետ, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ այլընտրանքային զինվորական ծառայության իրավունքի դեպքում, բայց այս պահին փաստն այն է, որ այդ կոնսենսուսը չկա:

-Պարոն Ղազարյան, մտահոգություններից մեկն էլ այն է, որ Ստամբուլյան կոնվենցիան պետության առջեւ պարտավորություն է դնում կրթական հաստատություններում պրոպագանդա իրականացնել, ավանդական կարծրատիպեր կոտրել:

-Դա իրազեկում է կանանց իրավունքների  վերաբերյալ, պրոպագանդան այլ բան է, դա միակողմանի քարոզն է, իսկ իրազեկումն  արվում է համապարփակ, ամբողջական կերպով՝ ճանաչելով բոլորի իրավունքները: Եթե  մարդիկ այդքան մտահոգված են այս կոնվենցիայով, ուրեմն, նրանք նախ պետք է պայքարեն Սահմանադրության 29-րդ հոդվածի դեմ ,  ՄԻ եվրոպական կոնվենցիայի դեմ, դա նշանակում է, որ նրանք պետք է հետ գնան եւ ասեն, թե ինչու 2002 մենք ընդունեցինք կոնվենցիան: Խոսքը կանանց նկատմամբ կարծրատիպերի մասին է, որը ընդհուպ ազգային անվտանգության խնդիր էր առաջացրել, երբ մարդիկ վաղաժամ դադարեցնում էին հղիությունը՝ երեխայի սեռի պատճառով:

- Հայաստանը հնարավորություն ունի՞ ստորագրությունը հետ կանչելու Ստամբուլյան կոնվենցիայից:

-Այդ հնարավորությունը կա, բայց դա խնդիրներ կառաջացնի, սա ԵԽ քաղաքական պահանջն է, մենք ունենք պարտավորություն, եթե մենք ձգտում ենք ԵՄ անդամ լինել, վիզայի ռեժիմն ազատականացնել, դա մեզ քաղաքական դիվիդենտներ է բերում, ուրեմն պետք է այդ դժվարությունը հաղթահարել:

-Ստացվում է՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ոչ թե  իրավական անհրաժեշտություն է, այլ քաղաքական պատվե՞ր:

-Շատ դեպքերում ռեֆորմները կամ իրավական պատուհանից են գալիս կամ քաղաքական, 2 մեխանիզմն էլ կա: ՄԻԵԴ-ը ՀՀ դեմ խտրականության հիմքով տարբեր հատկանիշներով որոշումներ է կայացնում, մի որոշում կայացվել է, մեկն էլ կկայացվի, սա իրավական գործընթացն է, բայց զուգահեռ քաղաքական մեխանիզմն էլ կա, ԵԽ-ն եվրոպականացման է տանում եւ իհարկե, առաջինը աշխատում է քաղաքական մեխանիզմը, հետո դա ամրապնդում է իրավականը եւ վերահսկողությունն արվում է 2 մեխանիզմներով, հիմա մեզ մոտ քաղաքական մեխանիզմն է գնում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]