Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազի ելույթը ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին 07/11/2019   17:37  |  ԼՐԱՀՈՍ

Հարգելի՛ գործընկերներ

Ցանկացած երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է մի քանի առանցքային կոմպոնենտներից:

Առաջինը կոռուպցիայի հանդուրժելիության նկատմամբ հասարակության ընկալումը:  Այդ չարիքի դեմ հանրային անհանդուրժողականությունն առարկայորեն կարող է դրսևորվել ոչ միայն կոռուպցիոն հարաբերությունններից հրաժարվելու, այլ նաև իրավապահ մարմիններին ենթադրյալ հանցագործությունների մասին արժանահավատ տեղեկատվություն փոխանցելու մշակույթի ձևավորման միջոցով: Երկրորդը՝ քաղաքական կամքի առկայությունն է՝ որի ցուցիչներն են պետական կառավարման մարմինների լայն հաշվետվողականությունն ու ներոլորտային ներքին վերահսկողական լծակների լիարժեք գործարկումը, ինչպես նաև օրենքի առջև անխտիր բոլորի հավասարության և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրականացումը: Եվ երրորդ կոմպոնենտը հանրային-պետական լայն համախոհությամբ մշակված և ընդունված՝ ինստիտուցիոնալ մեխանիզմներով ռազմավարության վրա հիմնված բարեփոխումների իրականացումն է՝  նվազագույն ռիսկերով հստակ արդյունքների կանխատեսմամբ: 

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի համաժողովրդական շարժմամբ իրականացված արմատական քաղաքական փոփոխությունները, ժողովրդավարական զարգացումները մեր երկրում ստեղծել են նշված բոլոր կոմպոնենտներով լրջագույն և շոշափելի արդյունքներ ունենալու, հակակոռուպցիոն պայքարը որակապես նոր մակարդակով շարունակելու և զարգացնելու աննախադեպ նպաստավոր պայմաններ:

Մասնավորապես՝ այդ փոփոխությունների կրողը հանդիսացող հիմնական սուբյեկտը՝ հանրությունը, սկսել է լուրջ նախաձեռնողականություն ցուցաբերել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններին հայտնելու հարցում: Այս իմաստով ՀՀ իրավապահ մարմինները, ի դեմս հանրության, ձեռք են բերել չափազանց կարևոր և արժեքավոր գործընկերոջ՝ լատենտային բնույթ կրող այս հանցագործությունների դեմ պայքարում:

Բավական է միայն նշել, որ 2018 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտման առիթ հանդիսացած՝ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված հաղորդումների քանակը 2017թ. ցուցանիշը գերազանցել է մոտ 3.6 անգամ:  

Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների նման նախաձեռնողականությունը կարող է պայմանավորված լինել միայն կոռուպցիայի դեմ պայքարում պետական իշխանության անկեղծության, ինչպես նաև այս հարաբերություններում իրենց իրավական պաշտպանվածությունն ապահովելու պոզիտիվ պարտականությունը պետության կողմից կատարվելու հանդեպ, իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության աննախադեպ աճով:

Բայց այդ նախաձեռնողականությունն ինքնանպատակ չէ: Հայաստանի ներկայիս հասարակությունը նույն չափով դարձել է ավելի պահանջատեր: Մեծացել են նաև քաղաքացիների ակնկալիքները այնպիսի շոշափելի արդյունքներ տեսնելու հարցում, որոնք թույլ կտան վստահորեն խոսելու համակարգային կոռուպցիան արմատախիլ արված լինելու, կառուպցիոն սխեմաներով գողացված ազգային կապիտալը վերադարձնելու և հանցագործություն կատարած բոլոր անձանց, անկախ նրանց պաշտոնավարման շրջանից, քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:  

 Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ հանրային այս ակտիվությունը և հետևողականությունը էականորեն մեծացրել է ՀՀ իրավապահ բոլոր օղակների ծանրաբեռնվածությունը: Սակայն մեզ համար հասարակության վստահության ռեսուրսը չափազանց մեծ ձեռքբերում և բարձր արժեք է, և իրավապահ մարմինները ջանք չեն խնայում այն արդարացնելու համար՝ իհարկե, չմոռանալով նաև քրեական հետապնդման ենթարկվող անձանց հիմնարար իրավունքների իրացումն ապահովելու չափազանց կարևոր պարտականության մասին:

Այս պրոցեսը զուգահեռվում է գործադիր իշխանության մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողության գործիքների գործադրմամբ նախկինում կատարված  կոռուպցիոն չարաշահումների, հանցավոր դրսևորումների վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու հարցում դրսևորվող հետևողականությանը: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսակետից գործադիր մարմինների այս նախաձեռնողականությունը չափազանց կարևոր է ոչ միայն նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների անխոչընդոտ բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարում պետական մարմիններ-իրավապահ համակարգ գործնական համագործակցության ծավալման առումով, այլ նաև տարիներ շարունակ այդ մարմինների ենթակայության ոլորտներում գործած տարատեսակ կոռուպցիոն հանցավոր սխեմաների, շղթաների, կազմակերպված բնույթ կրող մեխանիզմների բացահայտման և չեզոքացման կամքի դրսևորման իմաստով:

Բնականաբար, այս նախադրյալները որևէ էական արդյունք չէին կարող ունենալ, եթե իրավապահ համակարգը բավարար պրոֆեսիոնալիզմ, հաստատակամություն և վճռականություն չկարողանար դրսևորել իր պարտականություններն իրացնելու հարցում կամ առաջնորդվեր կոնյուկտուրային շահերով: Այդ վճռականության մասին է խոսում փաստը, որ իրավապահ մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների հայտնաբերման հիման վրա կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտումների թվաքանակը 2017 թվականի համեմատ 2018 թվականին աճել է մոտ 4.3 անգամ:  

Իրավապահ մարմինների համակարգված և գործակցված գործունեության, հասարակության և կառավարության սերտ օժանդակության արդյունքներն արտահայտվել են վիճակագրական ցուցանիշներում: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործերի քանակը 2017թ․ ցուցանիշը գերազանցել է 3.6 անգամ, իսկ քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 60 տոկոսով: Ընդ որում՝ 2017թ. համեմատ գրեթե նույնքան ավելի է եղել կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը:

Այս պայքարի մասշտաբներն ավելի ընկալելի դարձնելու համար, ըստ առանձին հանցատեսակների, բերեմ ընդամենը ակնառու երկու օրինակ: Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության հանցակազմով հարուցված քրեական գործերը 2017թ. համեմատ ավելի են եղել  29 անգամ, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 3.5 անգամ, իսկ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 11 անգամ, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 2 անգամ:

2018թ. փողերի լվացման հատկանիշով 7 քրեական գործ է հարուցվել: Դա այն դեպքում, երբ 2017թ. այդ հանցակազմով քրեական գործեր չեն հարուցվել: Իսկ օրենսդրորեն ապօրինի հարստացման քրեականացումից հետո, անցած տարվա ընթացքում, այդ հանցագործության հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ:

Հարկ եմ համարում ընդգծել, որ այս ամենով հանդերձ մեր կողմից, օրենքով նախատեսված հայեցողության շրջանակներում, իրականացվել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու դեպքում լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու քաղաքականություն՝ ելնելով կոռուպցիայի միջոցով գողացված պետական միջոցների ինքնակամ վերականգնման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու խնդրից: Այս քաղաքականությունը մեր կարծիքով իրեն արդարացրել է, եթե նկատի ունենանք, որ 2018 թվականի ընթացքում բացահայտված կոռուպցիոն բնույթի գործերով Հայաստանի Հանրապետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 622 միլիոն ՌԴ ռուբլի, որից վերականգնվել է մոտ 529 միլիոն ՌԴ ռուբլի կամ մոտ 85 տոկոսը: Դա այն դեպքում, երբ 2017 թվականին նույն ցուցանիշը կազմել է մոտ 48.5 միլիոն ՌԴ ռուբլի, որից վերականգնվել է 34 միլիոն ՌԴ ռուբլի կամ մոտ 70 տոկոսը:

Այս դինամիկան շարունակվում է պահպանվել նաև 2019թ. ընթացքում: Մասնավորապես առաջին 4 ամիսներին բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 3 միլիարդ ՌԴ ռուբլի, ինչը գերազանցում է 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը մոտ 4.5 անգամ, իսկ 2017 թվականի նույն ցուցանիշը՝ 61 անգամ: Բացահայտված ընդհանուր վնասից 2019թ. 4 ամիսների ընթացքում վերականգնվել է 256 միլիոն ՌԴ ռուբլի:

Ամեն դեպքում, կցանկանայի ընդգծել, որ այս ծավալի մեջ արագ արդյունքներ ապահովելու հասարակական շատ լուրջ ճնշման ներքո իրավապահ մարմինների դրսևորած պրոֆեսիոնալիզմը և բացառապես օրենքով առաջնորդվելու հստակ ուղեգիծը հանդիսացել են մեր երկրում իրավական հավասարակշռության պահպանման երաշխիքը՝ ապահովելով, որ երկիրը դուրս չգա ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներից:

Հարգելի՛ գործընկերներ

Քրեաիրավական բաղադրիչը, որքան էլ արդյունավետ, չի կարող երկարաժամկետ հեռանկարի առումով ամբողջացնել կոռուպցիայի դեմ պայքարի ողջ սպեկտրը և զարգանալ առանց այդ պայքարի անբաժանելի մասը կազմող կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման: Առավելևս, երբ քրեաիրավական պայքարի ներկայիս հանգրվանում քրեական հետապնդման մարինների առջև ծառացող մի շարք օբյեկտիվ խնդիրների պատճառները հանգում են հենց ներկայումս գործող կանխարգելիչ նշանակության իրավական կառուցակարգերի անլիարժեքությանն ու բացերին՝ ոչ միայն դանդաղեցնելով, այլև առանձին դեպքերում պարզապես արգելակելով կոռուպցիոն հանցագործությունների լիարժեք բացահայտման գործընթացը: Այս իրողությունները նկատի առնելով՝ մեր երկրում ներկայումս մեկնարկել են կոռուպցիայի դեմ առանց չափազանցության լայնամասշտաբ, խորքային ռազմավարական բարեփոխումներ:

Առանց դրանց վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով Ձեզ ծանրաբեռնելու, հարկ եմ համարում նշել միայն Հայաստանի համար ներկայումս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման ամենաարդիական մի քանի կոնցեպուալ ուղղություններ:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված հանրային ակտիվները դրանց օրինական տիրապետողին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին վերադարձնելն այլևս անշրջելի հանրային պահանջ է: Առաջնահերթություն է դարձել պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը: Դրա հրատապությունն ակնհայտ դարձավ, երբ կոռուպցիոն տարբեր հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված կոնկրետ քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվեց, որ գործող օրենսդրության շրջանակներում իրավասու մարմինները քրեական հետապնդման ենթարկվող պաշտոնատար անձանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, նախկինում նրանց ձեռք բերած գույքի, իրական եկամուտների աղբյուրների և ակտիվների շրջանառության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և գործընթացներ հարուցելու առումով բախվում են իրավական արգելքների: Այս նպատակով ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 1-ի որոշմամբ ստեղծվել է ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայեցակարգային ինստիտուտների ներդրման և այդ նպատակներով օրենսդրական անհրաժեշտ փաթեթների մշակման հանձնաժողով, որն աշխատում է բավականին ինտենսիվ ռեժիմով և արդեն իսկ հանդես է եկել խնդրի լուծման կոնկրետ փաթեթային առաջարկություններով:

Թյուրընկալումների տեղիք չտալու համար անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը անձի նկատմամբ պատժիչ միջոցառում չէ: Դրա թիրախը ապօրինի ձեռք բերված գույքն է, այլ ոչ թե անձը: Գույքի բռնագանձումը  ցանկացած պարագայում իրականացվելու է դատարանի որոշմամբ՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում, այսինքն այն քրեաիրավական հետևանքներ չի ենթադրում: Այս ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ստեղծել մեխանիզմներ՝ Հայաստանի դատարանների և օտարերկրյա դատարանների կողմից խնդրո առարկային առնչվող վճիռների ճանաչման և դրանց հիման վրա զուտ քաղաքացիական դատավարության շրջանակներում գույքի բռնագանձում իրականացնելու համար: ՀՀ կառավարության 2019թ. ծրագրով նաև խնդիր է դրվել կատարել օրենսդրական փոփոխություններ՝ Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու իրավական հիմքերի ամրապնդմանն նպատակով, ինչպես նաև ակտիվացնել դրան ուղղված միջազգային համագործակցությունը: Մեր կողմից այս կառուցակարգերի ներդրման հարցում դրսևորվում է ընդգծված զգուշավորություն, քանի որ առկա է շատ հստակ նախապայման և խնդիր՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք լիարժեքորեն կերաշխավորեն մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքի պաշտպանության, իսկ մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի բավարարման հավասարակշռությունը:

Մեկնարկած բարեփոխումների հիմնական թիրախներից մեկը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծումն է, որի շուրջ քննարկումներն ինչպես գործադիր իշխանությունում, այնպես էլ հանրային բաց հարթակներում ամենաակտիվ կերպով շարունակվում են: Կոռուպցիայի դեմ կենտրոնացված ռեսուրսներով ու մեխանիզմներով պայքարի կոնցեպցիան բխում է հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամունտների հայտարարագրման, դրանց շարժի նկատմամբ վերահսկողության և պատասխանատվության խստացման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, ռիսկերի և արդյունքների գնահատման, խնդիրների բացահայտման և դրանց քրաիրավական գնահատականների անհրաժեշտություն առաջացնող արդյունքներն իրավապահ մարմիններին փոխանցելու գործառույթների կենտրոնացման անհրաժեշտությունից: Մեր համոզմամբ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծումը կհանգեցնի պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնել ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր:

Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ՀՀ դատախազությունն անմիջական և կարևոր դերակատարություն է ստանձնել կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտի վերոնշյալ բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունների և կառուցակարգերի մշակման, բարեփոխումների իրավական բազայի ձևավորման գործընթացներում և ներրգրավված է այդ նպատակով ստեղծված բոլոր աշխատանքային խմբերում:

2018թ. ընթացքում ՀՀ դատախազությունը առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում փորձել է հնարավորինս արդյունավետ օգտագործել պետական շահերի պաշտպանության իր սահմանադրական գործառույթը, որը, պետք է ասել, հետխորհրդային շատ երկրների համեմատ ՀՀ-ի պարագայում զգալի չափով սահմանափակ է: Այս գործառույթի շրջանակներում բացառապես դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ 2018թ. ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցերով, ներկայացված հաղորդումներով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 5 մլրդ 143մլն ՌԴ ռուբլի, ինչն ավելի քան 50 անգամ գերազանցում է 2017թ. արդյունքները: Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, քննվող քրեական գործերի, ներկայացված հաղորդումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում 2018թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր ավելի քան 286մլն ՌԴ ռուբլու չափով վնաս:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության արձանագրած պատկառելի, աննախադեպ արդյունքները, կոռուպցիայի դեմ պայքարում ավելին ակնկալելու հանրային պահանջները ձևավորում են դատախազական կարևորագույն այս գործառույթի կիրառման հնարավորությունների ընդլայնման և դրա սահմանադրաիրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտության համոզմունք: Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազությունը ձեռնամուխ է եղել միջազգային փորձի ուսումնասիրությամբ պետական այս գործառույթի արդյունավետությունը բարձրացնելու նոր հայեցակարգի մշակման գործընթացին:

Հարգելի՛ գործընկերներ

Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն քննություն բռնելու և երկրի ընդհանուր զարգացման, ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգի թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության մակարդակի կտրուկ բարձրացման լիարժեք մեկնարկային նախադրյալները: Որովհետև դրանք խարսխվում են ավելի վաղ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մի շարք նորարարությունների իրականացման, մասնավորապես ապօրինի հարստացումը քրեականացնելու, հայտարարագիր ներկայացնող  և նրանց փոխկապակցված անձանց շրջանակներն ընդլայնելու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա: 2019 թվականի մայիսին Հայաստանում գործարկվեց ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը: Սա ինտերնետային հարթակ է, որի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով տեղեկություններ հաղորդել կոռուպցիոն դեպքի մասին և ներկայացնել դրանց վերաբերյալ փաստական տվյալներ:

Եզրափակելով ելույթս՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը բաց է կոռուպցիայի հակազդման իր փորձով կիսվելու գործընկեր երկրների հետ: Բարեփոխումների ընթացքը երբեմն կտրուկ, ընդհուպ հեղափոխական շեշտադրումներով, շատ առանձնահատուկ ճանապարհ է անցել մեր երկրում՝ դառնալով հասարակական-քաղաքական կյանքի վրա ներազդող ամենակարևոր գործոններից մեկը: Սակայն կոռուպցիայի դեմ հաղթանակն առաջին հերթին հասարակության և պետական իշխանության լծակներով, որոշումների կայացման և գործադրման ֆունկցիաներով օժտված հանրային ծառայողների մտածողության մեջ պետք է տեղի ունենա: Եվ մենք ամեն ինչ անելու ենք դրան նպաստելու համար՝ առաջին հերթին կոնկրետ տեսանելի արդյունքներով ապացուցելով, որ կատարած հանցանքին համաչափ պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորումն այլընտրանք պարզապես չունեն և դա զուտ պարապ խոսքեր չեն: Հայաստանում կատարված շրջադարձային իրադարձություններից հետո անցած մեկ տարվա ընթացքում արդեն իսկ գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն մի քանի դեպքեր են բացահայտվել և այդ անձանց զգալի մասի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Հայաստանում այլևս ոչ ոք չի կասկածում, որ այս հարցում որևէ խտրականություն չի դրվում, իսկ կոռուպցիոներների դեմ պայքարը բացառապես իրավական հարթությունում է և որևէ այլ բնույթի, այդ թվում քաղաքական, ենթատեքստ չունի: Սա է իրավական պետության կառուցման միակ ժողովրդավարական ճանապարհը, և Հայաստանը հաստատակամորեն կանգնած է դրա վրա:    

Շնորհակալություն ուշադրության համար:  

 

  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:14 10/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն
17:29 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը
10:55 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
09:48 03/07/2019  |  ՄամուլԳլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի միջև նոր կռիվ է հասունանում. Արթուր Դավթյանի նոր քայլը. «Ժողովուրդ»
14:56 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի գրավոր միջնորդություն ենք ուղարկել. Գլխավոր դատախազ
12:10 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը պահպանել է իր միասնական կայունությունը. Արթուր Դավթյան (տեսանյութ)
11:50 01/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազության վերջին մեկ տարվա աշխատանքն արդյունավետ եմ գնահատում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17:20 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
14:54 19/06/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱռաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականներ հնչեցնելուց․ Արթուր Դավթյան
12:24 31/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Արխիվ

[]