Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Բյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրենը դատարանում հայտարարել է, որ քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել. պաշտպանը նոր մանրամասներ է հայտնում 07/11/2019   13:02  |  Քրեական խրոնիկոն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ արդեն երկու տարի քննվող Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրենի եւ էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քրեական գործը նոր զարգացումներ է ստանում։ Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող տնօրենը հայտարարել է, որ քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել։

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ բուժքույր Մ.Բաղդասարյանը մեղադրվում է յուրացման մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ նա Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Ա.Մոսիկյանի հետ գալով նախնական համաձայնության՝ մեկ միասնական դիտավորությամբ 2013թ-ից մինչև 2015թ առաջին կիսամյակի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ դրամարկղ մուտքագրման ենթական իրեն 800.000 դրամ և քաղաքացիներից իր նախաձեռնությամբ հավելյալ հավաքագրված 52.000 դրամ, ինչպես նաեւ յուրացրել են դիակային տեղափոխության գնումների գումարները։ Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ըստ նախաքննական մարմնի՝ նա սոցփաթեթի ցուցակներում ընդգրկել է այնպիսի անձանց, ովքեր չեն անցել համապատասխան հետազոտություններ եւ չէին կարող օգտվել անվճար բուժօգնության հնարավորությունից։

Մեղադրյալների պաշտպան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե մեղադրանքը հիմնված է եղել համայնքային ենթակայությամբ գտնվող պոլիկլինիկայի 4 բուժքույրերի ցուցմունքների վրա, եւ իր պաշտպանյալները վերջին դատական նիստին հայտնել են իրենց դիրքորոշումը, որ այդ անձանց ցուցմունքները ուղղորդված են եղել Բյուրեղավանի քաղաքապետի Հակոբ Բալասյանի կողմից, ինչի վերաբերյալ իրենք նաեւ ապացույցներ են ներկայացնելու. «Վերջին երկու դատական նիստերին իմ պաշտպանյալները ցուցմունք տվեցին եւ մեկնաբանեցին, թե ինչով է պայմանավորված իրենց այդ դիրքորոշումը։ Մասնավորապես, Մոսիկյանը նշեց, որ 2009 թվականի պոլիկլինիկայի տնօրեն նշանակվելուց հետո առանձնազրույց է ունեցել քաղաքապետի հետ, որի ժամանակ քաղաքապետը նշել է, որ ամեն ամիս իրեն պետք է վճարի 250 հազ դրամ կաշառք»։

Պաշտպանի խոսքով՝ այդ ժամանակ իր պաշտպանյալը հրաժարվել է կաշառք տալուց՝ ասելով, որ պոլիկլինիկան ունի 13 միլիոն դրամ կուտակած պարտք, եւ ինքը չի կարող գումար տրամադրել որպես կաշառք. «Այդ ընթացքում այդ խոսակցությունը հետաձգվել է։ Մի քանի տարվա ընթացքում պոլիկլինիկայի պարտքերը մարվել են։ Դրանից հետո՝ 2014 թվականին, կրկին առանձնազրույց են ունեցել, եւ քաղաքապետը տնօրենից կրկին պահանջել է ամսական տալ 250 հազ դրամ կաշառք։ Դրանից բացի, 250 հազ դրամին համարժեք 500 դոլար էլ պահանջել է էնդոկրինոլոգ բժշկուհուց»։

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչի դիմաց է քաղաքապետը պահանջել այդ գումարները, պաշտպանը նշեց, որ դա պատճառաբանել է այն բանով, որ միայն էնդոկրինոլոգի այցելուների քանակը այնքան է, որքան ընդհանուր պոլիկլինիկայի այցելուների թիվն է. «Քաղաքապետն ասել է, որ գումարը չտալու դեպքում աշխատանքային գործունեության ընթացքում անընդհատ խոչընդոտ կառաջացնի եւ հետագայում կհեռացնի աշխատանքից։ Այսինքն՝ դա եղել է այն վարձավճարի չափը, որը այդ անձինք պետք է վճարեին, որպեսզի կարողանային հանգիստ աշխատել իրենց պաշտոններում»։

Պաշտպան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ իր երկու պաշտպանյալներն էլ հրաժարվել են այդ գումարը տալ, պարզապես տնօրենը նմանատիպ խոսակցություններից զերծ մնալու համար իր նախաձեռնությամբ 1 միլիոն եւ 700 հզ ՀՀ դրամ արժողությամբ տեսանկարահանող սարքեր է տեղադրել քաղաքապետին պատկանող, սակայն վարձակալության տված խանութներում, որ գտնվում են Սեւանի խճուղում. «Երբ իմ պաշտպանյալները հրաժարվել են պահանջած գումարը տալ, նրանց նկատմամբ սկսվել են հետապնդումներ։ Միայն բժշկուհու աշխատասենյակում նշանակվել են ստուգումներ եւ առանց որեւէ հիմնավորման։ Որեւէ խախտում չի հայտնաբերվել, եւ տեսնելով, որ այդ ճանապարհով որեւէ արդյունքի չի կարողանում հասնել՝ քաղաքապետն ընդհանրապես կրճատել է այդ հաստիքը, նրան հեռացրել է աշխատանքից, ինչից երկու ամիս անց վերականգնել է հաստիքը եւ աշխատանքի ընդունել այլ բժշկուհու։ Տնօրենը նույնպես հեռացվել է աշխատանքից, ինչի վերաբերյալ նա քաղաքացիական հայց է ներկայացրել»։

Պաշտպան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին դատական նիստին մեղադրող դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալների հայտնած հանգամանքների հիմքով օրերս դիմելու է Հատուկ քննչական ծառայություն՝ այդ ցուցմունքների վերաբերյալ քաղաքապետի առնչությամբ քրեական գործ հարուցելու համար։

Հարցին՝ արդյո՞ք նախաքննական ցուցմունքներում մեղադրյալները նշել էին քաղաքապետի առնչվող հանգամանքները, փաստաբանը պատասխանեց. «Նրանք նպատակահարմար չեն համարել նախկինում այդ հարցը բարձրաձայնել, քանի որ նախկին իշխանությունների պայմաններում նույն հարցը կարող էր պտտվել իրենց, իսկ դեմ, հետեւաբար՝ իրենք ապահովագրված չեն եղել, որ արդարացի քննություն կիրականացվի, եւ եթե իշխանափոխություն չլիներ, ներկայումս եւս այդ հարցի մասին չէին բարձրաձայնի»։

Նշենք, որ քաղաքապետը սույն գործով ունի վկայի կարգավիճակ. «Նա հարցաքննվել է մինչ այս որպես վկա, եւ պաշտպանական կողմի այդ հարցերին, թե ինչու են 4 անգամ ստուգումներ իրականացրել բուժքրոջ աշխատասենյակում, պատճառաբանել է, որ եղել են բանական բողոքներ, իսկ հարցին, թե այդպիսի բողոքների հիման վրա կարող են արդյո՞ք կատարվել ստուգումներ, կոնկրետ պատասխան չի տվել»։

Ինչ վերաբերում է մեղադրանքի հիմք հանդիսացող բուժքույրների ցուցմունքներին, ապա պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալները կարծում են, որ բուժքույրերին նման ցուցմունք տալու առաջարկություն է եղել, եւ երբ, օրինակ, նրանցից մեկը՝ Արզումանյան Անուշը, հրաժարվել է ցուցմունք տալ, աշխատանքից հեռացվել է. «Այդ փորձն էլ իրենց աչքի առաջ ունենալով՝ մյուս բուժքույրները տվել են նման ցուցմունքներ»,-մեզ հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը։

Հավելենք, որ Արզումանյան Անուշը գործով դատավարական կարգավիճակ չունի, սակայն պաշտպանի խոսքով՝ անհրաժեշտություն է լինելու միջնորդել, որպեսզի նա հրավիրվի հարցաքննության։

 

Լուսանկարում՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

11:15 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանք է առաջադրվել Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետին՝ կաշառք ստանալու համար
16:30 04/06/2019  |  Քրեական խրոնիկոնԳյումրու քաղաքապետարանի բաժնի պետը 200 դոլար կաշառք է վերցրել ու ապօրինի անգործություն դրսևորել
23:54 01/06/2019  |  Քրեական խրոնիկոնԴատարանը ձերբակալել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի տրանսպորտի վարչության բաժնի պետին` կաշառակերության համար
15:37 22/05/2019  |  Քրեական խրոնիկոնՆախկին պաշտոնյա Նելլի Վարդանյանին դատապարտել են 7 տարվա ազատազրկման կահույքի տեսքով կաշառք վերցնելու համար
10:33 16/05/2019  |  ԼՐԱՀՈՍԿաշառքի գորրծով մեղադրվող Կոտայքի դատավորի գործը կքննվի նույն դատարանում
13:19 10/05/2019  |  Քրեական խրոնիկոնՍԱՊԾ պաշտոնյան ձերբակալվել է 150 հազար դրամ կաշառք ստանալիս
11:49 06/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց
21:41 05/04/2019  |  Քրեական խրոնիկոնՓաստաբան Վահագն Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց
17:23 02/04/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն հաստատեց փաստաբանին ձերբակալելու մասին որոշումը
14:34 02/04/2019  |  Մեկնաբանություն«Պարոն գլխավոր դատախազ, միասի՛ն անենք այդ քայլը». Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Դավթյանին

Արխիվ

[]