ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բյուրեղավանի պոլիկլինիկայի նախկին տնօրենը դատարանում հայտարարել է, որ քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել. պաշտպանը նոր մանրամասներ է հայտնում 07/11/2019 13:02 | Քրեական խրոնիկոն
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ արդեն երկու տարի քննվող Բյուրեղավան համայնքի քաղաքային պոլիկլինիկայի նախկին տնօրենի եւ էնդոկրինոլոգ բուժքույրի վերաբերյալ քրեական գործը նոր զարգացումներ է ստանում։ Կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող տնօրենը հայտարարել է, որ քաղաքապետն իրենից ամսական գումար է պահանջել։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ բուժքույր Մ.Բաղդասարյանը մեղադրվում է յուրացման մեջ։ Նախնական քննության տվյալներով՝ նա Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Ա.Մոսիկյանի հետ գալով նախնական համաձայնության՝ մեկ միասնական դիտավորությամբ 2013թ-ից մինչև 2015թ առաջին կիսամյակի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ դրամարկղ մուտքագրման ենթական իրեն 800.000 դրամ և քաղաքացիներից իր նախաձեռնությամբ հավելյալ հավաքագրված 52.000 դրամ, ինչպես նաեւ յուրացրել են դիակային տեղափոխության գնումների գումարները։ Պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ըստ նախաքննական մարմնի՝ նա սոցփաթեթի ցուցակներում ընդգրկել է այնպիսի անձանց, ովքեր չեն անցել համապատասխան հետազոտություններ եւ չէին կարող օգտվել անվճար բուժօգնության հնարավորությունից։
Մեղադրյալների պաշտպան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ի սկզբանե մեղադրանքը հիմնված է եղել համայնքային ենթակայությամբ գտնվող պոլիկլինիկայի 4 բուժքույրերի ցուցմունքների վրա, եւ իր պաշտպանյալները վերջին դատական նիստին հայտնել են իրենց դիրքորոշումը, որ այդ անձանց ցուցմունքները ուղղորդված են եղել Բյուրեղավանի քաղաքապետի Հակոբ Բալասյանի կողմից, ինչի վերաբերյալ իրենք նաեւ ապացույցներ են ներկայացնելու. «Վերջին երկու դատական նիստերին իմ պաշտպանյալները ցուցմունք տվեցին եւ մեկնաբանեցին, թե ինչով է պայմանավորված իրենց այդ դիրքորոշումը։ Մասնավորապես, Մոսիկյանը նշեց, որ 2009 թվականի պոլիկլինիկայի տնօրեն նշանակվելուց հետո առանձնազրույց է ունեցել քաղաքապետի հետ, որի ժամանակ քաղաքապետը նշել է, որ ամեն ամիս իրեն պետք է վճարի 250 հազ դրամ կաշառք»։
Պաշտպանի խոսքով՝ այդ ժամանակ իր պաշտպանյալը հրաժարվել է կաշառք տալուց՝ ասելով, որ պոլիկլինիկան ունի 13 միլիոն դրամ կուտակած պարտք, եւ ինքը չի կարող գումար տրամադրել որպես կաշառք. «Այդ ընթացքում այդ խոսակցությունը հետաձգվել է։ Մի քանի տարվա ընթացքում պոլիկլինիկայի պարտքերը մարվել են։ Դրանից հետո՝ 2014 թվականին, կրկին առանձնազրույց են ունեցել, եւ քաղաքապետը տնօրենից կրկին պահանջել է ամսական տալ 250 հազ դրամ կաշառք։ Դրանից բացի, 250 հազ դրամին համարժեք 500 դոլար էլ պահանջել է էնդոկրինոլոգ բժշկուհուց»։
Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչի դիմաց է քաղաքապետը պահանջել այդ գումարները, պաշտպանը նշեց, որ դա պատճառաբանել է այն բանով, որ միայն էնդոկրինոլոգի այցելուների քանակը այնքան է, որքան ընդհանուր պոլիկլինիկայի այցելուների թիվն է. «Քաղաքապետն ասել է, որ գումարը չտալու դեպքում աշխատանքային գործունեության ընթացքում անընդհատ խոչընդոտ կառաջացնի եւ հետագայում կհեռացնի աշխատանքից։ Այսինքն՝ դա եղել է այն վարձավճարի չափը, որը այդ անձինք պետք է վճարեին, որպեսզի կարողանային հանգիստ աշխատել իրենց պաշտոններում»։
Պաշտպան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ իր երկու պաշտպանյալներն էլ հրաժարվել են այդ գումարը տալ, պարզապես տնօրենը նմանատիպ խոսակցություններից զերծ մնալու համար իր նախաձեռնությամբ 1 միլիոն եւ 700 հզ ՀՀ դրամ արժողությամբ տեսանկարահանող սարքեր է տեղադրել քաղաքապետին պատկանող, սակայն վարձակալության տված խանութներում, որ գտնվում են Սեւանի խճուղում. «Երբ իմ պաշտպանյալները հրաժարվել են պահանջած գումարը տալ, նրանց նկատմամբ սկսվել են հետապնդումներ։ Միայն բժշկուհու աշխատասենյակում նշանակվել են ստուգումներ եւ առանց որեւէ հիմնավորման։ Որեւէ խախտում չի հայտնաբերվել, եւ տեսնելով, որ այդ ճանապարհով որեւէ արդյունքի չի կարողանում հասնել՝ քաղաքապետն ընդհանրապես կրճատել է այդ հաստիքը, նրան հեռացրել է աշխատանքից, ինչից երկու ամիս անց վերականգնել է հաստիքը եւ աշխատանքի ընդունել այլ բժշկուհու։ Տնօրենը նույնպես հեռացվել է աշխատանքից, ինչի վերաբերյալ նա քաղաքացիական հայց է ներկայացրել»։
Պաշտպան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին դատական նիստին մեղադրող դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալների հայտնած հանգամանքների հիմքով օրերս դիմելու է Հատուկ քննչական ծառայություն՝ այդ ցուցմունքների վերաբերյալ քաղաքապետի առնչությամբ քրեական գործ հարուցելու համար։
Հարցին՝ արդյո՞ք նախաքննական ցուցմունքներում մեղադրյալները նշել էին քաղաքապետի առնչվող հանգամանքները, փաստաբանը պատասխանեց. «Նրանք նպատակահարմար չեն համարել նախկինում այդ հարցը բարձրաձայնել, քանի որ նախկին իշխանությունների պայմաններում նույն հարցը կարող էր պտտվել իրենց, իսկ դեմ, հետեւաբար՝ իրենք ապահովագրված չեն եղել, որ արդարացի քննություն կիրականացվի, եւ եթե իշխանափոխություն չլիներ, ներկայումս եւս այդ հարցի մասին չէին բարձրաձայնի»։
Նշենք, որ քաղաքապետը սույն գործով ունի վկայի կարգավիճակ. «Նա հարցաքննվել է մինչ այս որպես վկա, եւ պաշտպանական կողմի այդ հարցերին, թե ինչու են 4 անգամ ստուգումներ իրականացրել բուժքրոջ աշխատասենյակում, պատճառաբանել է, որ եղել են բանական բողոքներ, իսկ հարցին, թե այդպիսի բողոքների հիման վրա կարող են արդյո՞ք կատարվել ստուգումներ, կոնկրետ պատասխան չի տվել»։
Ինչ վերաբերում է մեղադրանքի հիմք հանդիսացող բուժքույրների ցուցմունքներին, ապա պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալները կարծում են, որ բուժքույրերին նման ցուցմունք տալու առաջարկություն է եղել, եւ երբ, օրինակ, նրանցից մեկը՝ Արզումանյան Անուշը, հրաժարվել է ցուցմունք տալ, աշխատանքից հեռացվել է. «Այդ փորձն էլ իրենց աչքի առաջ ունենալով՝ մյուս բուժքույրները տվել են նման ցուցմունքներ»,-մեզ հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը։
Հավելենք, որ Արզումանյան Անուշը գործով դատավարական կարգավիճակ չունի, սակայն պաշտպանի խոսքով՝ անհրաժեշտություն է լինելու միջնորդել, որպեսզի նա հրավիրվի հարցաքննության։
Լուսանկարում՝ փաստաբան Վահան Հովհաննիսյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից