ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշում ամուսինը կնոջը կասկածել է փեսային հետ սիրային կապ ունենալու մեջ ու կտրել նրա պարանոցը 07/10/2019 21:44 | Քրեական խրոնիկոն
Տավուշի բնակիչը մեղավոր է ճանաչվել կնոջ պարանոցը կտրելով նրան սպանելու համար և օրեր առաջ դատապարտվել 10,5 տարվա ազատազրկման։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 11-ին՝ կեսօրին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինների համատեղ կյանքի վերջին երեք տարիները եղել են անհաշտ. 1965թ. ծնված տղամարդը կնոջը կասկածել է իրենց փեսայի՝ դստեր ամուսնու, հետ սիրային կապ ունենալու մեջ։
Նախաքննության ժամանակ որպես կասկածյալ հարցաքննվելիս տղամարդը պատմել է, թե 1,5 տարի առաջ կնոջն ուղղված սիրային բովանդակությամբ նամակ է գտել իր տանից և երբ կնոջը հարցրել է նամակի մասին, կինը վերցրել է նամակը և պատռել։ Դեպքից հետո կասկածել է, որ նամակի հեղինակը համագյուղացիներից մեկն, հանդիպել է նրա հետ և պարզել, որ կնոջ և համագյուղացու միջև եղել է միայն նամակագրական կապ, սակայն ընտանիքի պատիվը չգցելու համար որոշել է չբարձրաձայնել կատարվածի մասին։ Որոշ ժամանակ հետո կնոջն երաժշտություն լսելու համար բջջային հեռախոսի կրիչ է տվել, սակայն մի քանի օր անց կրիչը հանելով կնոջ բջջային հեռախոսի միջից, դրել է ձայնարկիչի մեջ, որից հետո լսել է կնոջ և մի տղամարդու սիրային խոսակցությունը։ Ձայնից հասկացել է, որ տղամարդն իրենց փեսան է։ Ըստ տղամարդուն՝ կինն իրեն խոստովանել է փեսայի հետ ունեցած սիրային կապն ու խնդրել այդ մասին չպատմել երեխաներին։ Ըստ նրա վարկածի՝ հետագայում կինն իրենից գաղտնի հանել է նշված կրիչը, ջարդել ու դեն նետել, որպեսզի ավագ որդուն ցույց չտա կնոջ և փեսայի ձայնագրված խոսակցությունը: Այդ ամենից հետո ամուսինների հարաբերությունները եղել են լարված վիճակում:
Կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ եւ նկուղում կտրել պարանոցը
Դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, տղամարդն իջել է իր տան առաջին հարկում գտնվող լոգարանին կից նկուղային սենյակ, որտեղ այդ ժամանակ կինը լվացք անելիս է եղել: Նա մտել է նույն նկուղային սենյակ և տեսնելով, որ իր հագուստները կինը չի լվացել, խանդի շարժառիթով, կնոջ հետ ունենալով լարված հարաբերություններ, հագուստները չլվանալը, որպես առիթ օգտագործելով վիճաբանել է կնոջ հետ, ապա իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել կնոջ պարանոցին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Կնոջն սպանելուց հետո նա դիմել է փախուստի: Այդ ընթացքում զանգահարել և հեռախոսով իր կատարածի մասին հայտնել է եղբոր տղային, քույրերին, ապա գնացել իրենց թաղամասի չբնակեցված առանձնատան հարակից տարածքում գտնվող բացօթյա շինություն և գիշերել այնտեղ: Հաջորդ օրը՝ մայիսի 12-ին, գնացել է ձորի ուղղությամբ, որտեղ նույն ծալովի դանակով, որով վնասել էր կնոջը, երկու ձեռքի ուժով հարվածել է իր կրծքավանդակի հատվածում՝ փորձելով ինքնասպան լինել, և վայր ընկել խոտերի մեջ, որտեղից էլ նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց:
54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության եւ սառը զենք կրելու համար եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ուղարկվել դատարան։
Շուրջ 6 ամիս տեւած դատաքննության արդյունքում դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը ու նրան դատապարտվել ազատազրկման՝ 10 տարի, 6 ամիս ժամանակով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ