ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործող խորհրդարանը հեռու է կառավարությանը վերահսկող մարմին լինելուց, ավելին, առանձին դեպքում վերածվում է գործադիրի կցորդի. Գեւորգ Պետրոսյան 07/10/2019 20:31 | Քաղաքական
Դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը նախ եւ առաջ պետք է քննարկվեր դատական համայնքի հետ: ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը:
‹‹Ընդհանրապես, եթե մի իրավական ակտ վերաբերում է կոնկրետ բնագավառի, նախ եւ առաջ հենց այդ բնագավառի ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն աշխատանքներում: Վերցնենք Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որն ընդամենը մեկ տարի է, ինչ ընդունվել է, բայց արդեն խնդիրներ կան, կամ Դատական օրենսգիրքը: Այդ խնդիրների պատճառներից մեկը հենց այն է, որ դատավորներն ու դատական համակարգի աշխատողները ներգրավված չեն եղել այդ փոփոխությունների մշակմանը կամ նրանց կարծիքը հիմնականում հաշվի չի առնվել: Օրինակ, ինչո՞վ բացատրենք, որ այսօր մեկ դատավորին ընկած ծանրաբեռնվածությյունն ավելին է , քան եղել է նախկինում, սա մեկ բան է նշանակում, դատավորները ներգրավված չեն եղել իրենց գործունեությունը կարգավորող իրավական ակտերի ակունքներում, արդյունքն էլ սա է, հետեւաբար, ոչ մի երաշխիք չկա , որ այդ նույն ռիսկերը չենք ունենալու նաեւ այս դեպքում»,-ասաց պատգամավորը:
Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները շարունակում են անտեղյակ մնալ Դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի նախագծից, թեեւ ՀՀ արդարադատության նախարարությունը դեռ հուլիսի 3-ին հայտարարել էր, որ Դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախարարությունն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում, որի շրջանակում մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը:
‹‹Մեզ հետ նման նախագիծ չի քննարկվել, որեւէ անգամ խոսք չի եղել նույնիսկ նման նախագծի հավանականության մասին, ես չգիտեմ, թե նախարարությունն ինչն է հիմք ընդունել, բայց այս պահի դրությամբ մենք այդպիսի բան չենք ստացվել»,-շեշտեց Գեւորգ Պետրոսյանը:
Պատգամավորն անընդունելի է համարում պրակտիկան, երբ գործադիրը խոսում է գործընկերային հարաբերությունների մասին, բայց թաքցնում է այս կամ այն նախագիծը:
‹‹Ես այսօր էլ առիթ ունեցել եմ խոսելու օրենդրական նախաձեռնության ինստիտուտը պախկվոցու վերածելու մասին: Այս վարքագիծը ոչ ավել, ոչ պակաս կրկնում է նախկին իշխանությունների մոտեցումը: Նույն կերպ վեթթինգի նախագծի մասին խոսեցին, մեկը հայտարարում է, որ 6 ամիս է, ինչ նախագիծը պատրաստ է, ԱԺ նախագահն ասում է՝ նման բան չկա: Հայտարարեցին, որ իբր Ստամբուլյան կոնվենցիան պետք է բերեն, դա էլ չկա: Չենք հասկանում , թե ինչ են անում: Նախ եւ առաջ խորհրդարանի բարեվարքության կանոնն է պահանջում, որ աշխատանքները տարվեն համագործակցելով ››,-ասաց Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այսօր էլ օրինակ , առաջին անգամ է տեսել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքի նախագիգծը, որը նույն օրը հանձնաժողովում քննարկվելուց հետո մտավ ԱԺ լիագումար նիստի օրակարգ:
Պատգամավորի խոսքով, նմանօրինակ փաստերը վկայում են, որ գործող խորհրդարանը հեռու է կառավարությանը վերահսկող մարմին լինելուց, ավելին, առանձին դեպքում վերածվում է գործադիրի կցորդի:
‹‹Այսօր Հայաստանում խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը մնում է թղթին հանձնված բարի ցանկության մակարդակի վրա, խորհրդարանն այսօր ամենեւին չի ընկալում իրեն որպես կառավարության նկատմամբ հսկողություն իրականացնող սուբյեկտ, ավելին, հակառակն է երեւում, որ շարունակում է մնալ կառավարության կցորդը, ինչի ապացույցն այն է, որ հրատապ նախագծեր են բերում, որի մասին մենք 2 օր առաջ ենք լսել կամ նույն օրն է ենք լսում»:
Գեւորգ Պետրոսյանի հիշեցրեց՝ երբ վարչապետը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես խոսում էր այն մասին, որ իրավական ակտերը, որոնք հանրային հետաքրքություն են ներկայացնում, անպայման պետք է հանրային իրազեկման փուլն անցնեն, հետո միայն մտնեն պաշտոնական շրջանառության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ