ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մտածում էի՝ ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ միասին հաց ուտելու ձեւով լավություն անեմ»․ վկան հերքում է դատավորին կաշառք տալու մտադրությունը 07/10/2019 13:57 | Դատական ռեպորտաժներ
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ այս պահին հրապարակվում է գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ ըստ պաշտպանների՝ դրանում եւ դատարանում տված ցուցմունքներում առկա է հակասություն։
Պաշտպան Արմեն Նադիրյանն ընթերցեց Բենիկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքը։
Ըստ այդ ցուցմունքի՝ Հարությունյանն ասել է, որ ինքն է իր կամքով դիմել իրավապահներին, եւ եթե ցանկանար կաշառք տալ, ապա անձամբ չէր դիմի իրավապահ մարմիններին․ «Ես վաղուց եմ ճանաչում Գագիկ Հեբոյանին, նա իմ հետ կապված բազում գործեր է քննել, մի քաղաքացիական հայցով ես, որպես հայցվոր, պետք է վճարեի պետտուրքի մի մասը, ես այդ գումարը չունեի։ Նրա վերաբերմունքից հասկացա, որ իմ հայցը մերժվելու է, եւ Գագիկ Հեբոյանին խնդրեցի, որ եթե հնարավոր է՝ ինձ ազատի պետտուրքի վճարումից։ Հեբոյանն ինձ ասաց, որ միջնորդության մեջ նշեմ, որ սոցիալական վիճակս լավ չէ, ներկայացնեմ բժշկական թղթեր, եւ այդ հիմքով ազատվեմ։ Ես այդպես էլ արեցի»։
Բենիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը հարցրել է դատավոր Գագիկ Հեբոյանին, թե իր լավությանն ինչպես վարձահատույց լինի․ «Ես ամենեւին նպատակ չունեի՝ կաշառք տալու, մտածում էի՝ չնչին ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ հաց ուտելու ձեւով, լավություն անեմ, նա էլ, ի զարմանս ինձ, ասաց, որ պետք է պետտուրքի 50 տոկոսը իրեն տամ, դա կազմում է 3500 ԱՄՆ դոլար, միայն այդ դեպքում նա ինձ պետտուրքից կազատի։ Ես ասացի, որ այդքան գումար չունեմ, խնդրեցի, որ մի քիչ իջնի, նա էլ իջավ մինչեւ 2500 ԱՄՆ դոլար»։
Վկայի խոսքով՝ այլ ճար չունենալով՝ ինքն ասել է՝ տեսնեմ, թե ինչ կարող եմ անել, եւ չնայած՝ Հեբոյանի մոտ տպավորություն ստեղծվեց, թե ինքը համաձայնել , բայց ինքը հավանություն չտվեց․ «Ես իմ մեջ գիտեի, որ այդ գումարը տալ չեմ կարող, քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ օրենքը աշխատում է, իսկ Հեբոյանի պես մարդիկ մնացած համակարգի անունը գցում են, այդպես որոշեցի դիմել իրավապահ մարմիններին»։
Վկայի խոսքով՝ մինչեւ ԱԱԾ դիմելն ինքը գնացել է Եղվարդի դատարան եւ դատարանում տեղեկացել է, որ իր քաղհայցով վճիռը դեռ պատրաստ չէ․ «Հեբոյանն ինձ ասաց, որ պատրաստ կլինի հաջորդ օրը, եւ հարցրեց, թե երբ կլինի իր պահանջած գումարը, եւ քանի որ որոշել էի դիմել ԱԱԾ, ասացի, որ մոտ օրերս կլինի, նա էլ ասաց՝ աշխատեմ, որ այդ շաբաթվա մեջ լինի։ Հաջորդ օրը տեղեկացա, որ նա ինձ ազատել է պետտուրքից, բայց հենց այնպես չէր ազատի, ազատել է իր պահանջած գումարի դիմաց՝ հավատալով, որ ես այդ առաջարկին համաձայնել եմ։ Բացի այդ, ես նույն դատարանի այլ դատավորների մոտ այլ հայցեր ունեի, եւ եթե իր ուզածը չանեի՝ նա ազդեցություն կունենար այդ դատավորների վրա՝ ի վնաս ինձ, ոչ իմ օգտին վճիռներ կայացնելու»։
Վկան իր ցուցմունքում նշել է, որ մարտի 25-ին իրեն կանչել են ԱԱԾ՝ հաղորդում ու բացատրություն տալու, իսկ մինչ այդ գնացել է Եղվարդի դատարան՝ ժամանակ շահելու համար խնդրանքով դիմել դատավորին․ «Նա ծանր տարավ, ասաց, որ այդ հարցով իրեն այլեւս չանհանգսատցնեմ, եւ դա տամ հարեւանությամբ գործող փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Դանիելյանին»։
Իր վրա տեսանկարահանող սարք դնելուց եւ հատուկ նյութով մշակված գումար ԱԱԾ-ից ստանալուց հետո վկան, իր ցուցմունքի համաձայն, գնացել է Վահագն Դանիելյանի գրասենյակ, որտեղ Դանիելյանը ներկա չի եղել․ «Կարգադրիչներն ասացին, որ գնամ Վահագի գրասենյակի երկրորդ հարկ, ես գնացի, մի փաստաբան կնոջ ասացի, որ Հեբոյանի պահանջով Վահագին պետք է 2500 ԱՄՆ դոլար տամ, նա հարցրեց՝ գուցե պետտուրքի մասնակի մարո՞ւմ է, ես էլ ասացի՝ չեմ կարծում, սակայն եթե այդպես է համարվում, ուրեմն՝ այդպես է։ Դրանից հետո այդ կինը ասաց, որ այդ գումարը թողնեմ Վահագի քարտուղարուհու մոտ, իսկ մինչ այդ Վահագը զանգել էր իր քարտուղարուհուն, ասել էր, որ հաջորդ օրը գամ։ Հաջորդ օրը նույն գումարով եւ հատուկ սարքավորումներով գնացի Վահագի մոտ»։
Ըստ վկայի ցուցմունքի՝ Վահագն Դանիելյանը սկզբում որեւէ բան չասաց, եւ իր գնահատմամբ՝ նա լարվեց․ «Անընդհատ դուրս էր նայում, այդ ժամանակ հասկացա, որ նա լավ տեղյակ է թեմայից, գիտի, որ իմ տված գումարը կաշառք է։ Միասին դուրս եկանք, եւ չորս կողմը նայելով՝ նա իմ ականջին ասաց, որ այդ գումարը տանեմ, իր ավտոմեքենայի հետեւի ապակուց ներս գցեմ։ Ես այդպես էլ արեցի։ Նա, դա տեսնելով, մի կողմ հեռացավ։ Նա հաստատ իմացել է, որ դա կաշառք է․ եթե տեղյակ չլիներ, կհարցներ, թե ինչ գումար է կամ կզարմանար կամ դատավորից ճշտումներ կաներ, այլ ոչ թե վախեցած կողքերը կնայեր ու կասեր, որ ներս գցեմ»։
Ըստ վկայի՝ այդ ամենը տեսանկարահանող սարքերով ֆիքսվել է։
Նշենք, որ հաջորդ հարցաքննության ժամանակ արդեն ՀՔԾ-ում Բենիկ Հարությունյանը հարցաքննվել է մեղադրյալի կարգավիճակով։ Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ իր նախաձեռնությամբ է դիմել իրավապահ մարմիններին, եւ հիշատակել է Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով անձը ազատվում է պատասխանատվությունից, եթե այդ մասին հայտնում է նախաքննական մարմնին։ Վկան ասել է, որ մինչեւ մեղադրանքն իր վրայից չհանեն, ինքը հրաժարվում է այլեւս ցուցմուքն տալուց եւ որեւէ մեկի հետ առերես հարցաքննվելուց։
Պաշտպան Նադիրյանը հարց հղեց գործով վկա Բենիկ Հարությունյանին, թե ինքն ինչպես է մեկնաբանում այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին վկան բացառել է, որ իր նախաձեռնությամբ է գումար առաջարկել, իսկ նախաքննական ցուցմունքում ասել է, որ ուզել է վարձահատույց լինել։ Սրան ի պատասխան վկան ասաց, որ գուցե մի բառ ավել է ասել վարձահատույց լինելու մասով, ինքը նկատի է ունեցել լավության տակից դուրս գալ․ «Իսկ լավության տակից դուրս գալը ես հասկացել եմ բարի կամքի դրսեւորում, սիմվոլիկ մի բան, դա կաշառք տալու առաջարկ չէ, մտածեցի՝ մի օր կհրավիրեմ թեթեւ հյուրասիրության, ջերմ-ջերմ կբաժանվենք իրարից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել