Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»

«Մտածում էի՝ ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ միասին հաց ուտելու ձեւով լավություն անեմ»․ վկան հերքում է դատավորին կաշառք տալու մտադրությունը 07/10/2019   13:57  |  Դատական ռեպորտաժներ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ այս պահին հրապարակվում է գործով առանցքային վկա Բենիկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ ըստ պաշտպանների՝ դրանում եւ դատարանում տված ցուցմունքներում առկա է հակասություն։

Պաշտպան Արմեն Նադիրյանն ընթերցեց Բենիկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքը։

Ըստ այդ ցուցմունքի՝ Հարությունյանն ասել է, որ ինքն է իր կամքով դիմել իրավապահներին, եւ եթե ցանկանար կաշառք տալ, ապա անձամբ չէր դիմի իրավապահ մարմիններին․ «Ես վաղուց եմ ճանաչում Գագիկ Հեբոյանին, նա իմ հետ կապված բազում գործեր է քննել, մի քաղաքացիական հայցով ես, որպես հայցվոր, պետք է վճարեի պետտուրքի մի մասը, ես այդ գումարը չունեի։ Նրա վերաբերմունքից հասկացա, որ իմ հայցը մերժվելու է, եւ Գագիկ Հեբոյանին խնդրեցի, որ եթե հնարավոր է՝ ինձ ազատի պետտուրքի վճարումից։ Հեբոյանն ինձ ասաց, որ միջնորդության մեջ նշեմ, որ սոցիալական վիճակս լավ չէ, ներկայացնեմ բժշկական թղթեր, եւ այդ հիմքով ազատվեմ։ Ես այդպես էլ արեցի»։

Բենիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը հարցրել է դատավոր Գագիկ Հեբոյանին, թե իր լավությանն ինչպես վարձահատույց լինի․ «Ես ամենեւին նպատակ չունեի՝ կաշառք տալու, մտածում էի՝ չնչին ինչ-որ ձեւ, այդ թվում՝ ինչ-որ տեղ հաց ուտելու ձեւով, լավություն անեմ, նա էլ, ի զարմանս ինձ, ասաց, որ պետք է պետտուրքի 50 տոկոսը իրեն տամ, դա կազմում է 3500 ԱՄՆ դոլար, միայն այդ դեպքում նա ինձ պետտուրքից կազատի։ Ես ասացի, որ այդքան գումար չունեմ, խնդրեցի, որ մի քիչ իջնի, նա էլ իջավ մինչեւ 2500 ԱՄՆ դոլար»։

Վկայի խոսքով՝ այլ ճար չունենալով՝ ինքն ասել է՝ տեսնեմ, թե ինչ կարող եմ անել, եւ չնայած՝ Հեբոյանի մոտ տպավորություն ստեղծվեց, թե ինքը համաձայնել ,  բայց ինքը հավանություն չտվեց․ «Ես իմ մեջ գիտեի, որ այդ  գումարը տալ չեմ կարող, քանի որ երկրում իրավիճակ է փոխվել,  եւ օրենքը աշխատում է, իսկ Հեբոյանի պես մարդիկ մնացած համակարգի անունը գցում են, այդպես որոշեցի դիմել իրավապահ մարմիններին»։

Վկայի խոսքով՝ մինչեւ ԱԱԾ դիմելն ինքը գնացել է Եղվարդի դատարան եւ դատարանում տեղեկացել է, որ իր քաղհայցով վճիռը դեռ պատրաստ չէ․  «Հեբոյանն ինձ ասաց, որ պատրաստ կլինի հաջորդ օրը, եւ հարցրեց, թե երբ կլինի իր պահանջած գումարը, եւ քանի որ որոշել էի դիմել ԱԱԾ, ասացի, որ մոտ օրերս կլինի, նա էլ ասաց՝ աշխատեմ, որ այդ շաբաթվա մեջ լինի։ Հաջորդ օրը տեղեկացա, որ նա ինձ ազատել է պետտուրքից, բայց հենց այնպես չէր ազատի, ազատել է իր պահանջած գումարի դիմաց՝ հավատալով, որ ես այդ առաջարկին համաձայնել եմ։ Բացի այդ, ես նույն դատարանի այլ դատավորների մոտ այլ հայցեր ունեի, եւ եթե իր ուզածը չանեի՝ նա ազդեցություն կունենար այդ դատավորների վրա՝ ի վնաս ինձ, ոչ իմ օգտին վճիռներ կայացնելու»։

Վկան իր ցուցմունքում նշել է, որ մարտի 25-ին իրեն կանչել են ԱԱԾ՝ հաղորդում ու բացատրություն տալու, իսկ մինչ այդ գնացել է Եղվարդի դատարան՝ ժամանակ շահելու համար խնդրանքով դիմել դատավորին․ «Նա ծանր տարավ, ասաց, որ այդ հարցով իրեն այլեւս չանհանգսատցնեմ, եւ դա տամ հարեւանությամբ գործող փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Դանիելյանին»։

Իր վրա տեսանկարահանող սարք դնելուց եւ հատուկ նյութով մշակված գումար ԱԱԾ-ից ստանալուց հետո վկան, իր ցուցմունքի համաձայն, գնացել է Վահագն Դանիելյանի գրասենյակ, որտեղ Դանիելյանը ներկա չի եղել․ «Կարգադրիչներն ասացին, որ գնամ Վահագի գրասենյակի երկրորդ հարկ, ես գնացի, մի փաստաբան կնոջ ասացի, որ Հեբոյանի պահանջով Վահագին պետք է 2500 ԱՄՆ դոլար տամ, նա հարցրեց՝ գուցե պետտուրքի մասնակի մարո՞ւմ է, ես էլ ասացի՝ չեմ կարծում, սակայն եթե այդպես է համարվում, ուրեմն՝ այդպես է։ Դրանից հետո այդ կինը ասաց, որ այդ գումարը թողնեմ Վահագի քարտուղարուհու մոտ, իսկ մինչ այդ Վահագը զանգել էր իր քարտուղարուհուն, ասել էր, որ հաջորդ օրը գամ։ Հաջորդ օրը նույն գումարով եւ հատուկ սարքավորումներով գնացի Վահագի մոտ»։

Ըստ վկայի ցուցմունքի՝ Վահագն Դանիելյանը սկզբում որեւէ բան չասաց, եւ իր գնահատմամբ՝ նա լարվեց․ «Անընդհատ դուրս էր նայում, այդ ժամանակ հասկացա, որ նա լավ տեղյակ է թեմայից, գիտի, որ իմ տված գումարը կաշառք է։ Միասին դուրս եկանք, եւ չորս կողմը նայելով՝ նա իմ ականջին ասաց, որ  այդ գումարը տանեմ, իր ավտոմեքենայի հետեւի ապակուց ներս գցեմ։ Ես այդպես էլ արեցի։ Նա, դա տեսնելով, մի կողմ հեռացավ։ Նա հաստատ իմացել է, որ դա կաշառք է․ եթե տեղյակ չլիներ, կհարցներ, թե ինչ գումար է կամ կզարմանար կամ դատավորից ճշտումներ կաներ, այլ ոչ թե վախեցած կողքերը կնայեր ու կասեր, որ ներս գցեմ»։

Ըստ  վկայի՝ այդ ամենը տեսանկարահանող սարքերով ֆիքսվել է։

Նշենք, որ հաջորդ հարցաքննության ժամանակ արդեն ՀՔԾ-ում Բենիկ Հարությունյանը հարցաքննվել է մեղադրյալի կարգավիճակով։ Նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ իր նախաձեռնությամբ է դիմել իրավապահ մարմիններին, եւ հիշատակել է Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով անձը ազատվում է պատասխանատվությունից, եթե այդ մասին հայտնում է նախաքննական մարմնին։ Վկան ասել է, որ մինչեւ մեղադրանքն իր վրայից չհանեն, ինքը հրաժարվում է այլեւս ցուցմուքն տալուց եւ որեւէ մեկի հետ առերես հարցաքննվելուց։

Պաշտպան Նադիրյանը հարց հղեց գործով վկա Բենիկ Հարությունյանին, թե ինքն ինչպես է մեկնաբանում այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստին վկան բացառել է, որ իր նախաձեռնությամբ է գումար առաջարկել, իսկ նախաքննական ցուցմունքում ասել է, որ ուզել է վարձահատույց լինել։ Սրան ի պատասխան վկան ասաց, որ գուցե մի բառ ավել է ասել վարձահատույց լինելու մասով, ինքը նկատի է ունեցել լավության տակից դուրս գալ․ «Իսկ լավության տակից դուրս գալը ես հասկացել եմ բարի կամքի դրսեւորում, սիմվոլիկ մի բան, դա կաշառք տալու առաջարկ չէ, մտածեցի՝ մի օր կհրավիրեմ թեթեւ հյուրասիրության, ջերմ-ջերմ կբաժանվենք իրարից»։

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

12:43 10/07/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով դատական նիստը․ Հեբոյանը բերվեց դատարան
18:34 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հեբոյանի նկատմամբ սուտ մատնություն է արվել. պաշտպան
15:47 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Տեղյա՞կ եք՝ ինչ պատճառաբանությամբ է Ձեզ առաջադրված մեղադրանքը հանվել»․ պաշտպանը՝ վկային
14:23 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներ«Հարցրեց՝ ի՞նչ փող է, ասացի՝ կաշառք է»․ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով ցուցմունք է տալիս վկան
13:10 03/07/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործով վկայի ցուցմունքում առկա են հակասություններ․ դատախազը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը
14:12 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԿաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ
14:04 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Հեբոյանը բերվեց դատարան. քննվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը
12:56 13/06/2019  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկեց կաշառքի մեջ մեղադրվող դատավորի և փաստաբանի գործով դատական նիստը
12:52 08/06/2019  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը կքննի Երեւանից գործուղված դատավորը
19:13 27/05/2019  |  Դատական ռեպորտաժներԿոտայքի մարզի դատավորները հրաժարվել են քննել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործը

Արխիվ

[]