Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի՝ քաղաքական առումով ամենակողմնակալ և ամենականխակալ ներկայացուցիչն է. «Իրավական ուղի» 07/09/2019   14:11  |  ԼՐԱՀՈՍ

Միևնույն ժամանակ, քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակը դատավորի նամակ դիտելը և որպես այդպիսին՝ քաղաքացու նամակի քննարկման ռեժիմից տարբերվող կարգով քննարկման առարկա դարձնելը կնշանակեր ipso facto ընդունել, որ դատավոր Վահե Գրիգորյանը դուրս է եկել իր պաշտոնական լիազորությունների շրջանակից՝ դրանից բխող իրավական հետևանքներով: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանի և Ռուբեն Մելիքյանը՝ գրավոր դիմելով Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին և ՀՀ նախագահին՝ քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակի մասին:

«Մի քանի օր առաջ՝ հունիսի 28-ին, մամուլում հրապարակվել է քաղաքացի Վահե Գրիգորյանի՝ Ձեզ ուղղված նամակը, որում որոշակի փաստարկումներ են բերվում առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում առկա է «ճգնաժամ», ինչպես նաև առաջարկվում են այդ «ճգնաժամը» հաղթահարելու տարբերակներ:

Հայտնում ենք Ձեզ, որ մեր հիմնադրած կառույցը՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հուլիսի 4-ին կազմակերպել էր ներկայացուցչական խորհրդաժողով՝ «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով, և խորհրդաժողովի մի քանի բանախոսներ, ինչպես նաև այլ մասնակիցներ իրենց ելույթներում անդրադարձ են կատարել քաղաքացի Վահե Գրիգորյանի նշյալ նամակում առաջադրված որոշ թեզերի: Ուստի պատշաճ ենք համարում Ձեզ դիմել նամակի նույն ձևաչափով (ըստ անհրաժեշտության՝ կարող եք սույն նամակը համարել նաև «գրություն» կամ «դիմում»)։

Նախքան բովանդակային փաստարկներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում պարզաբանել, թե ինչու ենք պարոն Գրիգորյանի հեղինակած տեքստը համարում «քաղաքացի Վահե Գրիգորյանի» նամակ` հակառակ այն փաստին, որ մամուլում հրապարակված նյութը ստորագրված է «դատավոր Վահե Գրիգորյան»: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սպառիչ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով, և դրանք ո՛չ ուղղակիորեն և ո՛չ էլ անուղղակիորեն չեն ներառում Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող կոնկրետ գործի շրջանակից դուրս՝ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց ինչ-որ իրավաքաղաքական թեզեր պարունակող պաշտոնական գրությունների կամ դիմումների ներկայացումը կամ պաշտոնական նամակների հեղինակումը: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն աներկբա սահմանում է, որ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Այլ կերպ՝ նշված նամակը հղելիս (գրությունը, դիմումը ներկայացնելիս) պարոն Գրիգորյանն իրավունքի տեսանկյունից հանդես չի եկել և չէր էլ կարող հանդես գալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնական կարգավիճակով: Այսպիսով, կարծում ենք, որ պարոն Գրիգորյանի հեղինակած իրավաքաղաքական շարադրանքի վերջում «դատավոր Վահե Գրիգորյան» ստորագրությունը կա՛մ մամուլի հավելումն է, կա՛մ քաղաքացի Վահե Գրիգորյանի կողմից իր կարգավիճակի պարզ ընդգծումը՝ այնպես ինչպես սույն նամակի հեղինանակները՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը և քաղաքացի Սիրանուշ Սահակյանը պատշաճ են համարել այն ստորագրել որպես «փաստաբաններ»՝ առանց ակնկալելու, որ նամակը կընկալվի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ փաստաբանի իրավունքների համատեքստում:

Միևնույն ժամանակ, քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակը դատավորի նամակ դիտելը և որպես այդպիսին՝ քաղաքացու նամակի քննարկման ռեժիմից տարբերվող կարգով քննարկման առարկա դարձնելը կնշանակեր ipso facto ընդունել, որ դատավոր Վահե Գրիգորյանը դուրս է եկել իր պաշտոնական լիազորությունների շրջանակից՝ դրանից բխող իրավական հետևանքներով:

Վերը շարադրված կարևոր պարզաբանումը ներկայացնելուց հետո բովանդակային անդրադարձ կատարենք քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակում տեղ գտած մի շարք թեզերին ու դրանց «տրամաբանությանը»․

1. Սահմանադրական դատարանի կարգավիճակին կամ դրա գործունեությանը վերաբերող ենթադրյալ խնդիրները չեն կարող քննարկվել կամ լուծվել այն մարմինների հետ, որոնք այդ դատարանում հանդես են եկել, հանդես են գալիս ու դեռ հանդես են գալու որպես կողմ: Ավելին՝ հենց Սահմանադրականան դատարանն է որոշել, որոշում և որոշելու նշված մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, լուծում նրանց միջև սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Սահմանադրական դատարանի հետ հարաբերություններում այդ մարմինները կարող են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված որոշակի ազդեցություն ունենալ բացառապես դրա կազմի ձևավորման կապակցությամբ: Մինչդեռ Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ գործունեությունն անվերապահորեն պաշտպանված է այդ, և ցանկացած այլ սուբյեկտի հնարավոր միջամտությունից կամ ոտնձգությունից:

Քաղաքացի Վահե Գրիգորյանի «տրամաբանությամբ» հարցերին մոտենալիս, օրինակ, քաղաքացիական կամ քրեական դատարանների և դրանց դատավորների կարգավիճակին, իրավասությանը և գործունեությանը վերաբերող հարցերը պետք է այսուհետ քննարկվեն ու լուծվեն հենց մեղադրյալների, տուժողների, հայցվորների, պատասխանողների, դատախազների, փաստաբանների կողմից՝ կոնսենսուսի արդյունքում: Նույն կերպ, վարորդները տուգանվելուց առաջ ճանապարհային ոստիկաններից այսուհետ պետք է քննություն վերցնեն երթևեկության կանոնների իմացության կապակցությամբ:

2. Օրենսդրության մեջ տարբեր բառերի (դատարանի անդամ և դատարանի դատավոր) գործածությունն ինքնին չի կարող հանգեցնել կարգավիճակային տարբերության մասին պարզունակ հետևության։

Հակառակ պարագայում կարելի է նաև պնդել, որ նախարարը կառավարության անդամ չէ, ակադեմիայի իսկական անդամն ակադեմիկոս չէ, ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը ֆուտբոլիստ չէ։

3. Ինքնին պաշտոնատար անձի ընտրության կարգի, ներառյալ՝ նրա առաջադրման ձևի և պաշտոնավարման ժամկետի փոփոխությունը չի հանգեցնում այդ մարմնի՝ նախորդից «ակնհայտորեն և էականորեն տարբերվող մարմնի» փոխակերպման։

Հակառակ պարագայում նույն հաջողությամբ կարելի է հիմնավորել, որ ներկայիս վճռաբեկ դատարանը նախկինից տարբերվող դատարան է, ուստի հին ձևով նշանակված կազմը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ բոլոր քննիչները պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները, քանի որ քննչական մարմինները և նրանց հիմնական գործառույթը նախկինում սահմանադրական ամրագրում չեն ունեցել, ուստի դրանք բոլորը նոր, այլ տեսակի քննչական մարմիններ են։

Նույն կերպ, երդման տեքստի խմբագրական բնույթի փոփոխությունը չի կարող հանգեցնել գործունեության «անհամատեղելիության»։ Հակառակ պարագայում, կարող ենք այսուհետ պնդել, որ նոր վարորդական իրավունքն անհամատեղելի է հին մեքենայի, նոր հագուստը հին պահարանի, իսկ նոր հարևանը հին բնակարանի հետ։

4. Խնդրո առարկա նամակի հեղինակը Սահմանադրական դատարանի՝ քաղաքական առումով ամենակողմնակալ և ամենականխակալ ներկայացուցիչն է: Նրա ընտրությունը, դրան նախորդած և հաջորդած գործընթացները, նրա հնչեցրած մոտեցումներն ակնհայտորեն վկայում են քաղաքական շարժառիթների, նկրտումների և նպատակների մասին: Նամակի հեղինակն իր իսկ խոսքերով՝ «մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող», «կուսակցական որոշումներով և նպատակահարմարությամբ ձևավորվող դատարանի» ապագա ճարտարապետի ընդգծված և արտահայտիչ օրինակ է:

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք սույն նամակում ներկայացված բովանդակային փաստարկները քննարկման առարկա դարձնել նույն կարգով, եղանակով և չափով, որ կարգով, եղանակով և չափով մտադիր եք քննարկման առարկա դարձնել քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակի թեզերը, եթե առհասարակ մտադիր եք դրանք քննարկման առարկա դարձնել»,- նշված է նամակի մեջ, որն ստորագրել են ՀԿ-ի համանախագահներ, փաստաբաններ  Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:18 15/06/2019  |  ԼՐԱՀՈՍՈստիկանական կամայականությունները ձեռք են բերել համակարգված և հստակ թիրախավորված բնույթ. Ռ.Մելիքյան
16:28 11/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀրաժարականի այլ պատճառների որոնումները անտեղի են. Ռուբեն Մելիքյանը՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին
00:44 11/06/2019  |  ՀարցազրույցՄեր իրավապահ համակարգը «գերի» է ընկել վարչապետի հակասահմանադրական վարքագծին. Ռուբեն Մելիքյան
11:19 09/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի ելույթից հետո ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք. Մելիքյան
19:24 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր ատելության խոսք տարածողներն առավելապես հենց Փաշինյանի կողմնակիցներն են. Ռուբեն Մելիքյան
17:53 07/06/2019  |  Մեկնաբանություն«Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի. Ռ.Մելիքյան
20:06 06/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխող քաղաքական ուժի քաղաքական նախասիրություններին վերաբերող գործ քննող դատարանը միանգամից հայտնվում է իշխանության թիրախում. Ռուբեն Մելիքյան
18:18 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի ազդարարած իրավաքաղաքական մոտեցումներն իրենց էությամբ պետականակործան են. Ռուբեն Մելիքյան
16:54 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել
13:13 19/03/2019  |  ՀարցազրույցԼրագրողն ամենեւին պարտավոր չէ բացահայտել իր աղբյուրները. Ռուբեն Մելիքյանը՝ ՀՔԾ-ի հարուցած քրեական գործի մասին

Արխիվ

[]