ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանական կողմը չարաշահում է միջնորդություն ներկայացնելու իրավունքը․ Մանվել Գրիգորյանի գործով դատախազ 07/09/2019 13:20 | Դատական ռեպորտաժներ
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Մեղադրող կողմը, ծանոթանալով պաշտպանների միջնորդությանը, հայտարարեց, որ որեւէ դատավարական ընթացակարգ, ըստ որի՝ դատարանը պետք է վերանայի իր կողմից կայացված որոշումը, առկա չէ։ Դատախազ Վահե Դոլմազյանի խոսով՝ դա բխում է միջնորդության բովանդակությունից․ «Իսկ եզրափակիչ մասում գրված «կից փասատթղթերի հիմքով քննարկել սույն միջնորդությունը եւ անհապաղ ազատ արձակել»-ը կամայական է հնչում»։
Վահե Դոլմազյանն ընդգծեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի համապատասխան դրույթը սահմանում է, որ նույն փուլում նույն մարմնին միջնորդություն կարելի է ներկայացնել, եթե փաստական հանգամանքներ են փոխվել կամ վերացել են առկա hիմքերը․ «Որեւէ բան չի փոփոխվել, հետեւաբար այդ հիմքով սույն միջնորդությունը ենթակա է մերժման»,-նշեց նա։
Դոլմազյանի խոսքով՝ առողջական վիճակի հետ կապված գնահատական կարող է տալ միայն համապատասխան հանձնաժողովը․ «Ամեն անգամ դատական նիստերին նման միջնորդություն ներկայացնելիս պաշտպանական կողմը չարաշահում է միջնորդություն ներկայացնելու իրավունքը»,-նշեց դատախազը։
Նա նաեւ ընդգծեց, որ ըստ պաշտպանի՝ ստացվում է, որ ներկայումս մատուցվող բուժօգնությունը այնքան էական չէ, որքան այդ դեղամիջոցը, որը ՀՀ-ում գրանցված չէ․ «Հիմա եթե պայմանականորեն փոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, եւ նա դարձյալ շարունակի բուժում ստանալ «Նաիրի» բկ-ում, ինչպե՞ս եք այդ դեղամիջոցը տալու, մաքսանենգ ճանապարհո՞վ»։
Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտնեց, որ թեեւ իրենք նախորդ նիստին էլ էին ներկայացրել խափանման միջոցն անհապաղ փոխելու միջնորդություն, որը մերժել էր, բայց ներկայացված փաստաթղթերին դատարանը չէր անդրադարձել։
Պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ անցած դատական նիստին դատարանը փաստեց, որ Մանվել Գրիգորյանը ի վիճակի է գտնվել դատական նիստին, եւ միջնորդության մերժման հիմքերից մեկն էլ դա էր․ «Այսօր արդեն Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ, եւ նրա առողջությունն էլ ավելի է վատթարանում։ Սա արեն բխում է անձի իրավունքների խախտում թույլ չտալուց»։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի 20 րոպեից։
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին անհապաղ փոխել նրա խափանման միջոց կալանավորումը։ Գրիգորյանը այսօրվա նիստին ներկա չէ։
Լուսանկարը՝ «Sputnik»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից