ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
38-ամյա տղամարդն առեւանգել է անչահաս աղջկա՝ ցանկանալով ամուսնանալ նրա հետ 07/08/2019 19:16 | Քրեական խրոնիկոն
Արարատի մարզի 38-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առեւանգել է իր մորեղբոր կնոջ համակուրսեցուն՝ անչափահաս, 17-ամյա աղջկա, ում հետ ցանկացել է ամուսնանալ, ինչի համար օրերս դատապարտվել է 4 տարի ազատազրկման։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մինչեւ առեւանգելը տղամարդը փորձել է անձնական հարաբերություններ հաստատել անչափահասի հետ, բայց մերժում է ստացել, ապա գնացել է նրա ծնողների տուն՝ նրա հետ շփվելու համար համաձայնություն ստանալու ու կրկին մերժվել։ Ի վերջո, որոշել է նրան առեւանգել։ Դեպքը տեղի է ունեցել 2019թ-ի հունվարի 11-ին։ 38-ամյա տղամարդը, աղջկա հետ դուրս գալով իր մորեղբոր տանից եւ նստելով նախապես կանչած տաքսին՝ վերջինիս վարորդին խնդրել է մեքենան վարել Մարտունի քաղաք՝ աղջկան չհայտնելով իր մտադրության մասին: Ճանապարհի կեսից աղջիկը հասկացել է, որ խաբեության եղանակով իրեն տեղափոխում են այլ վայր, եւ մեքենայի վարորդից պահանջել է կանգնեցնել մեքենան, ինչը վարորդը չի արել՝ տեղյակ չլինելով աղջկա անչափահաս լինելու հանգամանքի մասին։ Տղամարդը իրեն ծանոթ տաքսու վարորդի հետ աղջկան տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղում գտնվող իր ծանոթի տուն, որտեղ էլ մնացել են շուրջ 2 ժամ, որի ընթացքում 38-ամյա տղամարդը փորձել է համոզել աղջկան ամուսնանալ իր հետ և համատեղ բնակվել, սակայն չկարողանալով համոզել նրան՝ ճանապարհել է նրա ազգականի տուն։
Նշված արարքը կատարելու համար 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այն է՝ անչահասի առեւանգումը։ Նշենք, որ նա նախկինում դատապարտված է եղել։
Ինչ վերաբերում է մեքենայի վարորդին, նրան մեղադրանք է առաջադրվել 38-131-րդ հոդվածով, այն է՝ առեւանգման փորձը։
Հունիսի 24-ինԱրարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները , գտել է, որ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու հիմքեր չկան, ամբաստանյալը ռեալ պետք է կրի ազատազրկման ձևով նշանակված պատիժը, քանի որ միայն այդ միջոցով է հնարավոր ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները, այն է ` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները: Դատարանը վճռել է 38-ամյա տղամարդուն մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 4 տարի ժամկետով:
Դատարանը միաժամանակ վճռել է մեքենայի վարորդին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 2 տարի ժամկետով: Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ազատազրկման ձևով նշանակված պատիժը Վիգեն Սողանեմազյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից