ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս մարդը հոգեբանական ճնշում է գործադրում իմ վրա․ «Ճըվճըվ Արոյի» որդու գործով հարցաքննվող վկան դիմեց դատարանին 07/08/2019 23:35 | Դատական ռեպորտաժներ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` հուլիսի 8-ին շարունակվեց ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների մահվան մեջ մեղադրվող «Ճըվճըվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի, գործով դատական նիստը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ։
Դատարանում ներկայումս վկաների հարցաքննության փուլն է։
Դատական նիստին նախատեսվում էր գործով վկա՝Աշոտ Բաղդասարյանի ներկայությամբ դատարանում հետազոտել դեպքի վայրի զննության տեսագրությունը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատարանին,` հնարավորություն տալ հարցաքննել վկային։
Դատարանի թույլտվությամբ` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հնչեցրեց իր հարցերը, սակայն նմանատիպ հարցերի կրկնության պատճառով գործով վկան բորբոքվեց և դիմելով դատարանին ասաց․ «Այս մարդը հոգեբանական ճնշում է գործադրում իմ վրա։ Ես չգիտեմ կախվեմ, որ էլ էս գործով դատարան չգամ,-ասաց գործով վկան։ Դատարանը նկատողություն արեց վկային ասելով ` զսպեք ձեր էմոցիաները, սակայն ի պատասխան դատարանի կողմից իրեն արված նկատողության` վկան ասաց, որ «ներվերըայլևս չի բավարարում»։
Տուժողի իրաահաջորդը շարունակեց հնչեցնել իր հարցերը: Վերջինիս՝այն հարցին թե, որտեղ է արգելակել ամբաստանյալը,վկան պատասխանեց․
«Ես նորից եմ ասում, իմ ավտոմեքենայի հետևից լսել եմ ամբաստանյալի վարած ավտոմեքենայի արգելակման ճռռոցը: Էդ մարդը արգելակած է ընթացել դեպի խաչմերուկ և բախումը եղել է արգելակած վիճակում»,- պատասխանեց վկան:
Ռ. Բալոյանի այն հարցին, թե ամբաստանյալի վարած ավտոմեքենան ինչ արագությամբ էր ընթանում դեպի խաչմերուկ, վկան պատասխանեց, որ չի կարող ո՛չ մետրեր ասել, ո՛չ էլ արագություն և պահանջեց դատարանում հրապարակել գործի նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքն ամբողջությամբ, որը հրապարակելուց անմիջապես հետո ասաց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքն ամբողջությամբ:
Վկայի հարցաքննությունն ավարտելուց հետո մեղադրող դատախազ Ա. Մարգարայանը հրաժարվեց իր ներկայացրած միջնորդությունից, պատճառաբանելով, որ վկան ընդունել է քրեական գործի նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքը, ուստի այլևս անհրաժեշտություն չկա վկայի ներկայությամբ զննության տեսագրությունները հրապարակել:
Նշենք նաև, որ քրեական գործում առկա բոլոր նյութերը` դատավարության կողմերի համաձայնությամբ համարվել էր դատարանում հետազոտված և հրապարակված, սակայն գործով վկա՝Աշոտ Բաղդասարյանի նախաքննական և դատարանում տված ցուցմունքի միջև առկա հակասությունների պատճառով դատարանը նախորդ նիստին որոշել էրդատարանում հրապարակել դեպքի վայրի զննության տեսագրությունը:
Դատական նիստին հարցաքննության համար ներկայացել էին նաև գործով վկաներ՝ Սուրեն Մկրտչյանը և Արմանուշ Շահմուրադյանը, սակայն աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 14-ին, որի ժամանակ նախատեսվում է շարունակել վկաների հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել շուրջ 1,5 տարի առաջ. 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 համարանիշի և ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։
Պարզվել է, որ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է «Ճըվճըվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը, որը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Նախնական քննության տվյալներով՝ Ս.Վարդանյանը Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ և դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը դատարան է ուղարկվել դեռեւս 2018 թվականի հունիսին, սակայն դատավարությունը դեռ շարունակվում է։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը