ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայերն ընդդեմ Ադրբեջանի. Մի քանի տասնյակ գործերով սպասվում են ՄԻԵԴ-ի վճիռները 07/06/2019 20:01 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը պատրաստվում է առաջիկայում համապարփակ գանգատ ներկայացնել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի գործով՝ նրա արդար դատաքննության իրավունքը խախտվելու վերաբերյալ: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց փաստաբան Ա.Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ Նա Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:
Կ.Ղազարյանի վերաբերյալ առաջին դիմումը ներկայացվել է 2018 թվականի հուլիսին։ «Կարեն Ղազարյանի ծնողների անունից ներկայացրեցի դիմում, առաջնային դիմումը բավարարվեց, անմիջապես գործի քննությունը սկսվեց։ Այս մեկ տարվա ընթացքում փորձել եմ երկու անգամ Եվրոպական դատարանի ուշադրությունը հրավիրել նոր զարգացումների վրա՝ դիմումներով, բայց մերժվել է, մասնավորապես, որ Կարենի եւ ծնողների միջեւ կապի միջոց չի ապահովվում, եւ նրա 20 տարվա դատապարտման վերաբերյալ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ի հավելումն ներկայացված գանգատի՝ առաջիկայում կներկայացվի արդարադատության իրավունքի խախտման վերաբերյալ համապարփակ բողոք եւ կխնդրեն Եվրոպական դատարանին՝ արագացնել գործի քննությունը՝ նկատի ունենալով, որ նա դատապարտվել է։
«Կարենը դատապարտվել է առանց արտաքին աշխարհի հետ կապի հաղորդակցության: Մենք չգիտենք Կարենը փաստաբան ուզել է, թե չի ուզել, դատավարությունն ինչպես է ընթացել: Այս ամենը նկատի ունենալով գտնում ենք, որ նրա նկատմամբ արդարադատության մերժում է տեղի ունեցել»,- նշեց Ա.Ղազարյանը՝ ավելացնելով, որ անգամ դատապարտումից հետո մինչև հիմա հնարավոր չի եղել նրա հետ կապ հաստատել: Ճիշտ է, Կարմիր Խաչի միջոցով ծնողները ստացել են այն վայրի հեռախոսահամարները, որտեղ նա գտնվում է, բայց, ինչպես նշեց փաստաբանը, Հայաստանից կապ հաստատել չի հաջողվում։ «Կարենը դատապարտվելուց հետո շարունակում է մնալ արտաքին աշխարհի հետ առանց հաղորդակցման հնարավորության, որը աննորմալ երեւույթ է»,- ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։
Նա նշեց, որ տեղյակ չեն Կարեն Ղազարյանի գործով վերջնական դատական ակտ կայացվել է, թե ոչ ։ «Մենք տեսանք 1,5 րոպեանոց տեսանյութ, որից արդեն պատկերացրեցինք, որ փաստաբան չկա։ Դատարանը նրան հարց է ուղղում եւ չկա որեւէ մեկը, որը նրան խորհուրդ կարող է տալ։ Կարենը պահվում էր ակվարիումի մեջ։ Այսինքն՝ Նա մեկուսացված էր դատարանից՝ կարելի է պատկերացնել տեսականորեն, որ դա արվել է նրա անվտանգության նկատառումներից ելնելով, բայց իրական իրավիճակից պետք է նայել, չեմ կարծում, որ անվտանգության խնդիր կար, նրա կողքին ոստիկաններ էին, բայց փաստաբան չկա»,- ասաց նա՝ արձանագրելով, որ այդպիսով կարող ենք փաստել, որ արդարադատության մերժում է տեղի ունեցել։
Նշենք, որ ընդդեմ Ադրբեջանի փաստաբանի ավելի վաղ ներկայացրած գանգատներից չորսն արդեն կոմունիկացվել են, վճիռների են սպասում: Այդ չորս գործերն են՝
1. Մանվել Սարիբեկյանի գործը – երիտասարդը 2010-ին գնացել էր կորած անասուններին գտնելու և ետ չի վերադարձել: Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ: Նրան ձերբակալել են, որոշ ժամանակ անց Հայաստանին վերադարձրել Մանվել Սարիբեկյանի դին: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել կյանքի իրավունքը խախտելու հոդվածով:
2. Գուրգեն Մարգարյանի գործը- 2004-ին հայ լեյտենանտը սպանվել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել կյանքի իրավունքի և խտրականության արգելման հոդվածներով:
3.Արթուր Բադալյանի գործը – 2009-ին ընկերների հետ գնացել է զբոսնելու և գերի է ընկել: Մինչև 2010-ի նոյեմբերը Ադրբեջանը հերքել է, որ Արթուր Բադալյանը իր տարածքում է: 22 ամիս գերության մեջ մնալուց հետո փոխանակվել է ադրբեջանցու հետ: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել խոշտանգումների արգելման հոդվածով:
4. Մամիկոն Խոջոյանի գործը- 77-ամյա Խոջոյանը գերեվարվել է 2014 թվականի հունվարի 28-ին եւ միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո:
Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել՝ առողջական լուրջ խնդիրներով: Մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել խոշտանգումների արգելման հոդվածով:
Նա տեղեկացրեց, որ փաստաբանների խմբով 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններից հետո ներկայացրել են մի քանի հարյուր գանգատ։ «Ապրիլյան դեպքերի վերաբերյալ ներկայացված 23 գործ եւս սպառել են բոլոր ընթացակարգերը եւ սպասում ենք վճիռների։ Տեղահանված, կամ ռմբակոծության ենթարկված բնակավայրից մոտ 360 գործով սպասում ենք ՄԻԵԴ առաջնային որոշումներին՝ գրանցել են, բայց դեռ քայլեր չեն արվել»,- ասաց Արա Ղազարյանը:
Նշենք, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ բողոքները վերաբերում են կյանքի իրավունքին, անմարդկային վերաբերմունքին, անձնական կյանքի հարգման իրավունքին , գույքային իրավունքին։ «Այս ամբողջը խտրականության բացառման իրավունքի համատեքստում է ներկայացվել։ Մասնավորապես Ադրբեջանում ծավալված ռասիստական քաղաքականությունը էթնիկ հայերի կամ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Ա.Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից