Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Հայերն ընդդեմ Ադրբեջանի. Մի քանի տասնյակ գործերով սպասվում են ՄԻԵԴ-ի վճիռները 07/06/2019   20:01  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը պատրաստվում է առաջիկայում համապարփակ գանգատ ներկայացնել ՄԻԵԴ՝ Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի գործով՝ նրա արդար դատաքննության իրավունքը խախտվելու վերաբերյալ: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց փաստաբան Ա.Ղազարյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝  սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ Նա Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Կ.Ղազարյանի վերաբերյալ առաջին դիմումը ներկայացվել է 2018 թվականի հուլիսին։ «Կարեն Ղազարյանի ծնողների անունից ներկայացրեցի դիմում, առաջնային դիմումը բավարարվեց, անմիջապես գործի քննությունը սկսվեց։ Այս մեկ տարվա ընթացքում փորձել եմ երկու անգամ Եվրոպական դատարանի ուշադրությունը հրավիրել նոր զարգացումների վրա՝ դիմումներով, բայց մերժվել է, մասնավորապես, որ Կարենի եւ ծնողների միջեւ կապի միջոց չի ապահովվում, եւ նրա 20 տարվա դատապարտման վերաբերյալ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ի հավելումն ներկայացված գանգատի՝ առաջիկայում  կներկայացվի արդարադատության իրավունքի խախտման վերաբերյալ համապարփակ բողոք եւ կխնդրեն Եվրոպական դատարանին՝ արագացնել գործի  քննությունը՝ նկատի ունենալով, որ նա դատապարտվել է։

«Կարենը դատապարտվել է առանց արտաքին աշխարհի հետ կապի հաղորդակցության: Մենք չգիտենք Կարենը փաստաբան ուզել է, թե չի ուզել, դատավարությունն ինչպես է ընթացել:  Այս ամենը նկատի ունենալով գտնում ենք, որ նրա նկատմամբ արդարադատության մերժում է տեղի ունեցել»,- նշեց Ա.Ղազարյանը՝ ավելացնելով, որ անգամ դատապարտումից հետո մինչև հիմա հնարավոր չի եղել նրա  հետ կապ հաստատել: Ճիշտ է, Կարմիր Խաչի միջոցով ծնողները ստացել են այն վայրի  հեռախոսահամարները, որտեղ նա  գտնվում է, բայց, ինչպես նշեց փաստաբանը, Հայաստանից կապ հաստատել չի հաջողվում։ «Կարենը դատապարտվելուց հետո շարունակում է մնալ արտաքին աշխարհի հետ առանց հաղորդակցման հնարավորության, որը աննորմալ երեւույթ է»,- ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։

Նա նշեց, որ տեղյակ չեն Կարեն Ղազարյանի գործով վերջնական դատական ակտ կայացվել է,  թե ոչ ։ «Մենք տեսանք 1,5 րոպեանոց տեսանյութ, որից արդեն պատկերացրեցինք, որ փաստաբան չկա։ Դատարանը նրան հարց է ուղղում եւ չկա որեւէ մեկը, որը նրան խորհուրդ կարող է տալ։ Կարենը պահվում էր  ակվարիումի մեջ։ Այսինքն՝ Նա մեկուսացված էր դատարանից՝ կարելի է պատկերացնել  տեսականորեն, որ դա արվել է նրա անվտանգության նկատառումներից ելնելով, բայց իրական իրավիճակից պետք է նայել, չեմ կարծում, որ անվտանգության խնդիր կար, նրա կողքին ոստիկաններ էին, բայց փաստաբան չկա»,- ասաց նա՝ արձանագրելով, որ այդպիսով կարող ենք փաստել, որ արդարադատության մերժում է տեղի ունեցել։

Նշենք, որ ընդդեմ Ադրբեջանի փաստաբանի ավելի վաղ ներկայացրած գանգատներից չորսն  արդեն կոմունիկացվել են, վճիռների են սպասում: Այդ չորս գործերն են՝

1. Մանվել Սարիբեկյանի գործը – երիտասարդը  2010-ին գնացել էր  կորած անասուններին գտնելու և ետ չի վերադարձել: Ադրբեջանի ԶԼՄ-ները տեղեկություն  տարածեցին, թե իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ: Նրան ձերբակալել են, որոշ ժամանակ անց Հայաստանին վերադարձրել  Մանվել Սարիբեկյանի դին: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել կյանքի իրավունքը խախտելու հոդվածով:

2. Գուրգեն Մարգարյանի գործը- 2004-ին հայ լեյտենանտը սպանվել է  ադրբեջանցի  Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել կյանքի իրավունքի և  խտրականության արգելման հոդվածներով:

3.Արթուր Բադալյանի գործը – 2009-ին ընկերների հետ գնացել է զբոսնելու և գերի է ընկել: Մինչև 2010-ի նոյեմբերը Ադրբեջանը հերքել է, որ Արթուր Բադալյանը իր տարածքում է:  22 ամիս գերության մեջ մնալուց հետո փոխանակվել է ադրբեջանցու հետ: ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել խոշտանգումների արգելման հոդվածով:

4. Մամիկոն Խոջոյանի գործը- 77-ամյա Խոջոյանը գերեվարվել է 2014 թվականի հունվարի 28-ին  եւ միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո:

Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել՝ առողջական լուրջ խնդիրներով: Մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:  ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել խոշտանգումների արգելման հոդվածով:

Նա տեղեկացրեց, որ փաստաբանների խմբով 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններից հետո ներկայացրել են մի քանի հարյուր գանգատ։ «Ապրիլյան դեպքերի վերաբերյալ ներկայացված 23 գործ եւս սպառել են բոլոր ընթացակարգերը եւ սպասում ենք վճիռների։ Տեղահանված, կամ ռմբակոծության ենթարկված բնակավայրից մոտ 360 գործով սպասում ենք ՄԻԵԴ առաջնային որոշումներին՝ գրանցել են, բայց դեռ  քայլեր չեն արվել»,- ասաց Արա Ղազարյանը:

Նշենք, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ բողոքները վերաբերում են կյանքի իրավունքին, անմարդկային վերաբերմունքին, անձնական կյանքի հարգման իրավունքին ,  գույքային իրավունքին։ «Այս ամբողջը խտրականության բացառման իրավունքի համատեքստում է ներկայացվել։ Մասնավորապես Ադրբեջանում ծավալված ռասիստական քաղաքականությունը էթնիկ հայերի կամ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Ա.Ղազարյանը։

 

Հեղինակ` Անահիտ Հովհաննիսյան


Հարակից հրապարակումներ`

13:27 04/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորի որոշումը կարող է կասկածի տակ դնել միայն ավելի բարձր դատական ատյանը. Արա Ղազարյան
16:16 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշման մեջ զարմանալի բան չկա. Վահե Գրիգորյանը, լինելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, շահագրգիռ անձ է. Արա Ղազարյան
20:35 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Չկա օրենք, որը Վահե Գրիգորյանին այս պահին դարձնի Սահմանադրական դատարանի նախագահ». սահմանադրագետ.galatv.am
21:07 22/03/2019  |  ԼՐԱՀՈՍԿարեն Ղազարյանի հայրը այցելել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն
17:49 07/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ադրբեջանը կրկին մարդկանց առևանգելու փորձեր է անելու». նախազգուշացում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին
19:33 06/03/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն առաջարկել է փոխանակել 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանին, բայց նույն կարգավիճակի ադրբեջանցիներ Հայաստանում չկան
11:57 28/02/2019  |  ԼՐԱՀՈՍԴադարեցրե՛ք Կարեն Ղազարյանին որպես գերի ներկայացնելը, նա կալանավորված ՀՀ քաղաքացի է. փաստաբան
17:26 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍԳերեվարված Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
12:27 27/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ քաղաքացի, առողջական խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանն Ադրբեջանում կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման
12:13 28/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հրաժարվում է վերադարձնել Կարեն Ղազարյանին, ասում են՝ բոլորը բոլորի հետ. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]