Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Դատաիրավական համակարգի բարեփոխումների աշխատանքների մասին պատգամավորներն անտեղյակ են. արդարադատության նախարարությունը ստո՞ւմ է 07/06/2019   14:37  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մի շարք անդամներ տեղյակ չեն իրենց հանձնաժողովի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքների, դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակման մասին:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե Դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախարարությունն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես՝ մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը, դրա համատեքստում հստակեցվում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատավորի բարեվարքությունը գնահատող մարմնի լիազորությունները, մշակվում են Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը։

‹‹Փաստինֆո››-ն փորձեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամներից ճշտել, թե ինչպես են ընթանում նշված փաստաթղթերի մշակման աշխատանքները, ովքեր են դրանց մասնակցում։ Պարզվեց, որ հանձնաժողովի ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխող ուժին՝ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորներն անտեղյակ են։

‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ համագործակցության որևէ առիթ չի եղել երկու կողմերի միջև, և նորանշանակ նախարարի մասնակցությամբ հանդիպումներ չեն եղել:

Հանձնաժողովի մեկ այլ անդամ, ‹‹Լուսավոր Հայաստան›› խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ «Փաստինֆո»-ին փոխանցեց, որ ինքը նույնպես տեղյակ չէ նման աշխատանքներից.

‹‹Գուցե իրենք իշխանական պատգամավորների հետ են քննարկումներ իրականացնում››,-ասաց Սիմոնյանը:

‹Փաստինֆո››-ն կապ հաստատեց իշխանական ‹‹Իմ քայլի›› պատգամավորներ Նիլոլայ Բաղդասարյանի և Սերգեյ Ատոմյանի հետ, ովքեր նույնպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ են:

Բաղդասարյանը չհասկացավ՝ թե ինչ նախագծի մասին է խոսքը (կարծես տեղյակ չէր):


-Պարոն Բաղդասարյան, Դուք մասնակցո՞ւմ եք Արդարադատության նախարարության հետ իրականացվող դատաիրավական համակարգի բարեփոխումների աշխատանքներին:

-Ի՞նչ է նշանակում դատաիրավական բարեփոխումներ։ Դատաիրավական բարեփոխումները, եթե բացատրեք, թե ինչի մասին է խոսքը՝ կասեմ։ Բավական ծավալուն փոփոխություն է կատարվել ‹‹Հարկադիր ծառայության մասին›› օրենքում, դա բարեփոխու՞մ է, թե՞ ոչ:

- Խոսքը գնում է Բարեվարքության նախագածի մասին։

- Ինչի՞ մասին...

-Նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ պետաիրավական հանձնաժողովի հետ համատեղ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում աշխատանքներ են իրականացվում դատավորների բարեվարքության գնահատման նախագիծը մշակելու ուղղությամբ։

-Դա որն է, ես չգիտեմ։

-Այսինքն՝ նման քննարկումներից տեղյակ չե՞ք։

-Նկատի ունե՞ք էթիկայի նորմերը....

Ի վերջո հասկանալով, թե ինչի մասին է խոսքը պատգամավորն ասաց, որ մեր հարցին կարող է պատասխանել միայն Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. ‹‹Այն նախագիծը, որն ինձ է մակագրված ես կարող եմ պատասխանել, իսկ որը իրեն՝ միայն ինքը կարող է պատասխանել: Լսել եմ նման մի բան, բայց միայն ինքն ու տեղակալը կարող են պատասխանել››:

Սերգեյ Ատոմյանը եւս տեղյակ չէր, թե ովքեր են մասնակցում, բայց վստահեցրեց, թե քննարկումներ տեղի ունենում են:

Փորձեցինք կապ հաստատել հանձնաժողովի նախագահի Վլադիմիր Վարդանյանի հետ՝ պարզելու, ի  վերջո, պետաիրավական հանձնաժողովը մասնակցո՞ւմ է նախագծերի մշակման աշխատանքներին, ինչպես հայտարարել է ԱՆ-ն, եթե այո, ապա ովքեր են ներգրավված, քանզի մեր զրուցակից պատգամավորներն անտեղյակ էին, բայց նա իմանալով, որ իրեն զանգահարողը լրագրող է, ասաց՝ երկրում չէ ու անջատեց հեռախոսը:

Ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ հանձնաժողովը որպես այդպիսիք ներգրավված չէ այդ կարեւորագույն փաստաթղթերի մշակման աշխատանքներին, կամ էլ այն իրականացվում է հատուկ «ընտրյալների» մասնակցությամբ, որոնց շրջանակը չգիտես ինչու գաղտնի է պահվում։

 

 

Հեղինակ` Սոնա Գեւորգյան


Հարակից հրապարակումներ`

11:29 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրությունը համոզվում է, որ իրենց իրավունքների պաշտպանության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. Ռուստամ Բադասյան
10:06 04/07/2019  |  ՄամուլՌուստամ Բադասյանի ընկերը՝ ՊԵԿ փոխնախագահ. միջնորդել է հենց նախարարը.«Հրապարակ»
12:31 03/07/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր
10:43 02/07/2019  |  Մամուլ«Մինչ այդ՝ ով սաղ, ով մեռած». Անցումային արդարադատության գործընթացը դժվար գլուխ գա. «Իրատես»
17:46 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչը օրինական էր. Արդարադատության նախարար
16:18 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍԵս որեւէ հիմք չեմ տեսնում Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու. Ռուստամ Բադասյան
15:38 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթինգի վերաբերյալ հայեցակարգային փաստաթուղթ դեռ չկա. Արդարադատության նախարար
10:55 21/06/2019  |  ՄամուլՆորանշանակ նախարարի հայրը՝ նախկինների ժամանակ ոստիկանության շտաբի պետ. «Հրապարակ»
10:28 21/06/2019  |  Մամուլ«Կարագացնենք պրոցեսը». Նորանշանակ նախարարն ընդդեմ «օրենքով գողերի» ու «զոն նայողների». «Ժողովուրդ»
09:12 20/06/2019  |  ՄամուլՆորանշանակ նախարարի բիզնեսը. Ռուստամ Բադասյանը Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի ընկերության բաժնետեր է. «Ժամանակ»

Արխիվ

[]