Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը ՀՀ-ից արտահանձնվել է Ֆրանսիային 07/05/2019   15:18  |  Քրեական խրոնիկոն

Քաղաքացիություն չունեցող, նախկինում դատապարտված «Օրենքով գող» Մերաբ Քալաշովը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից արտահանձնվել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանից։

Հիշեցնենք, որ Քալաշովը Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր 2015 թվականից։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ նրան մեղադրանք էր առաջադրվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Մասնավորապես, նա մեղադրվում է փողերի լվացման, գողացված իրերը թաքցնելու, ինչպես նաեւ չարագործների խմբավորման հանցագործության նախապատրաստմանը մասնակցություն ունենալու մեջ։

Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քալաշովի հավաստմամբ՝ ինքը որեւէ առնչություն չունի նշված հանցանքների հետ. «Նրան մեղսագրում են մի արարք, որի կատարման ժամանակ ինքը Ֆրանսիայում չի եղել. 2014 թվականի սեպտեմբերից Ֆրանսիայից դուրս է եկել, իսկ իրեն մեղադրում են, որ մինչ 2015 թվականի ապրիլ ամիսը Ֆրանսիայում գողությունների կազմակերպիչ է եղել»։

Պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 3-4 ժամ որոնել է իր պաշտպանյալին. «Քրեակատարողական հիմնարկում չէր, եւ տեղեկություն էլ չէին տալիս այն մասին, թե նա որտեղ է, ես գնացել եմ տարբեր ՔԿՀ-ներ, եւ ի վերջո պարզել եմ, որ նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում, եւ երբ գնացել եմ այնտեղ, ինձ եւ մյուս պաշտպանին 2 ժամից ավել թույլ չեն տվել տեսակցել»։

Պաշտպաններն ի վերջո տեսակցել են Քալաշովին եւ պարզել են, որ նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ. «Նրա վրա կային բազմաթիվ վնասվածքներ, կոտրված էր ոտքի բութ մատը։ Մենք հաղորդում ենք տվել Ոստիկանություն, բայց այդպես էլ որեւիցե մեկը չեկավ եւ չփորձեց պարզել, թե այդ վնասվածքներն ովքեր եւ ինչ պատճառով են հասցրել իմ պաշտպանյալին։ Ավելին ասեմ, մենք մի կերպ շտապօգնություն հրավիրեցինք, որի աշխատակիցները միայն անալգին առաջարկեցին, չտարան՝ ոտքը նկարելու, իսկ այդ դեղից իմ պաշտպանյալն ալերգիա ուներ, եւ ստիպված տարել է այդ ցավը։ Սա անպատմելի մի բան է»։

Մեր այն հարցին, թե Քալաշովը չի՞ նշել արդյոք, թե ովքեր են իրեն այդ վնասվածքները պատճառել, պաշտպանն այս պահին չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ եթե համապատասխան մարմինների աշխատակիցները ժամանակին գային եւ ճիշտ հարցեր հղեին, կունենային այդ հարցի պատասխանը։

Արմեն Մելքոնյանի խոսքով՝ իրենք Վերաքննիչ բողոք ունեն, որը դեռեւս չի քննարկվել, Վճռաբեկ դատարանը դեռ իր որոշումը չի կայացրել։ «Առանց  վերջնական որոշման՝ նրան արտահանձնելու մասին որոշում են կայացրել, ըստ իս՝ ապօրինի. Քրեական դատավարության 495-րդ հոդվածը միանշանակ փաստում է, որ անձը կարող է հանձնվել միայն նրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո։ Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, որ Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի նրան չհանձնելու մասին, ո՞նց են նրան հետ բերելու»։

Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին, թե այս պարագայում ինչի հիման վրա են նրան արտահանձնել, պաշտպանը նշեց, որ եղել է Արդարադատության փոխնախարարի ցուցում.«Մեր երկար հորդորներից հետո մեզ  փաստաթուղթ ներկայացվեց, ըստ որի՝ նրան արտահանձնում են Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանի ցուցումի հիման վրա, սակայն այդ փաստաթղթի վրա չկար ոչ ամիս, ոչ ամսաթիվ, ոչ էլ ստորագրություն»։

Արմեն Մելքոնյանը հայտնեց նաեւ, որ բողոքելու են մինչեւ Եվրոպական դատարան. «Կարծում եմ՝ այն անձինք, ովքեր այս ապօրինությունը արեցին, պետք է պատասխան տան»,-մեզ հետ զրույցում ասաց նա։

Նշենք, որ Քալաշովը 2 տարի 9 ամիս է, ինչ ապրում էր Հայաստանում։ Նրան 10 տարով կացության կարգավիճակ էր տրվել։ Նա ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ, ունի անչափահաս զավակ։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

11:30 04/07/2019  |  Քրեական խրոնիկոն«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի դին հիվանդանոց է տեղափոխել վերջինիս հարևանը (տեսանյութ)
09:12 04/07/2019  |  ՄամուլԻրարանցում՝ քրեական աշխարհում և իրավապահ համակարգում. «Ժողովուրդ»
10:26 03/07/2019  |  Քրեական խրոնիկոնՍպանված «օրենքով գող»-ը հրազենային 4 վնասվածք է ստացել. նոր մանրամասներ
18:53 18/06/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանության ուժեղացված ծառայությունը մարզերում․ բաժիններ են բերվել «օրենքով գողեր» /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
09:53 13/06/2019  |  ՄամուլՍև օրեր՝ քրեականների համար. Գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին». «Ժամանակ»
22:43 31/05/2019  |  Քրեական խրոնիկոն«Օրենքով գող» Էդիկ Քութաիսցիին ցույց են տվել դռան տեղը
16:34 30/05/2019  |  Քրեական խրոնիկոն«Հակագողական» օրենքով ձերբակալված Կոլյա Տոմսկին պարզվել է շարքային թմրամիջոցների դիլեր է
23:58 28/05/2019  |  Քրեական խրոնիկոնՌուսաստանում առաջին անգամ ձերբակալել են կազմակերպված հանցախմբերի առաջնորդության վերաբերյալ հոդվածով
23:05 20/05/2019  |  Քրեական խրոնիկոն«Քայլ մի կողմ, և նրանց հետևից կգան»
23:41 17/05/2019  |  Քրեական խրոնիկոնԳորյաչի Կլյուչ քաղաքում ԴԱԾ-ի աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Կուսոյին

Արխիվ

[]