ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխվարչապետ Ավինյանի ԱՄՆ այցից հետո խոստացված 30.5 մլն դոլարի ներդրումների հետքերով. Փաստերը լռում են 07/05/2019 20:16 | Տնտեսություն
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ և Կանադա 2018 թվականի ամռանը կատարած աղմկահարույց աշխատանքային այցից հետո պաշտոնապես ներկայացվեց, թե ձեռք է բերվել 30.5 մլն դոլար ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություն։ Անցել է մեկ տարի, սակայն կատարված ներդրումների մասին փոխվարչապետը, պատկան մարմինները լռում են։
Պատճառը, թերեւս, խոստացված ներդրումների բացակայությունն է։
Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ է ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն՝ իմանալու՝ փոխվարչապետի 2018թ.-ի հունիսի 26-ից հուլիսի 2-ը ԱՄՆ եւ Կանադա կատարած աշխատանքային այցի արդյունքում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին։
Մասնավորապես՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից խնդրել էինք տեղեկացնել, արդյոք «Սերվիս Թայթն» ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ ստեղծե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա , երբ եւ քանի՞ աշխատակից ունի մասնաճյուղը, իսկ եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ։ Ե՞րբ է նախատեսվում իրականացնել «St.Jude Medical Inc.» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվե՞լ է, թե՞ ոչ։
Ո՞ր փուլում է գտնվում ամերիկահայ գործարարների հետ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու պայմանավորվածությունը։ Քանի՞ ամերիկահայ գործարար է նշված ոլորտներից յուրաքանչյուրում ներդրումային ծրագիր ներկայացրել։
Ինչ փուլում է գտնվում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը՝ արդյոք ամերիկահայ Աշոտ Թադեւոսյանը ներկայացրե՞լ է արդեն նեդրումային ծրագիրը, եւ ինչպիսին է եղել կառավարության արձագանքը։ Ի վերջո՝ ԱՄՆ-ում ձեռք բերված ներդրումների վերաբերյալ պայմանավորվածության որքա՞ն մասն է կատարվել, քանի՞ միլիոն դոլարի ներդրում է կատարվել եւ արտադրության ո՞ր ճյուղերում։
Հարցմանն ի պատասխան նախարարությունն, ըստ էության, նշել էր, որ ասելիք չունեն։ «ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու գործընթացն ամբողջությամբ ազատականացված է, այսինքն` մինչ ներդրումներ իրականացնելը բացակայում է որևէ պետական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կամ համաձայնություն ստանալու ընթացակարգը։ Հետևաբար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնօրինում է բացառապես այն տեղեկատվությանը, որը ներդրողները նպատակահարմար են գտնում տրամադրել Նախարարությանը՝ ՀՀ կառավարությունից օրենքով սահմանված կարգով արտոնություններ ստանալու որևէ հարցի շուրջ պարզաբանում ստանալու կամ պարզապես իրազեկելու նպատակով», - ասված է նախարարության պատասխանում։
Մեկ այլ հարցում էլ ուղարկել էինք Փոխվարչապետին՝ նույն հարցերի շրջանակի վերաբերյալ, պարզելու համար, թե մեկ տարի առաջ հայտարարված ներդրումների կատարման ուղղությամբ աշխատանքներ ի վերջո տարվում են, թե ոչ։ Հարցման պատասխանը ստացվեց այն ուղարկելուց ավելի քան մեկ ամիս անց՝ նշելով միայն, որ Հայաստանում մասնաճյուղեր են հիմնել «Սերվիս Թայթն» և «Դիսքո» ընկերությունները, սակայն դրանց վերաբերյալ մանրամասները բացակայում են։ Այսինքն՝ երբ են հիմնել, գործունեություն ծավալում են թե, ոչ՝ փոխվարչապետի գրասենյակը ոչինչ չի հայտնում։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, մասնավորապես, նշել է, թե ընթացքի մեջ է գտնվում «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կառուցվող նոր բնակելի շենքը, ինչպես նաև նախագծման փուլում է ամերիկահայ գործարարի կողմից Սևանի ափին նոր հյուրանոցային համալիրի կառուցումը։
Նկատենք, սակայն, որ այցից հետո հայտարարվել էր արտադրության տարբեր ճյուղերում ներդրումներ կատարվելու, առնվազն 7 ներդրումային ծրագրի վերաբերյալ նախնական պայմանավորվածության մասին, որոնց վերաբերյալ մեր հարցադրումներին Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզապես չի պատասխանել ու լռության մատնել։
Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկահայ գործարար Դրո Դարբինյանի հետ քննարկվել էր նաեւ սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու հարցը։ Սակայն փոխվարչապետի մամուլի քարտուղարը չէր պատասխանել «Փաստինֆո»-ի այն հարցին, թե որքան ժամանակում է նախատեսվում իրականացնել «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Փոխվարչապետի գրասենյակից անտեսել էին նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվել է, թե ոչ։ Նկատենք, որ ներդրումային նման ծրագրով Տիգրան Ավինյանի այցելության ժամանակ հանդես է եկել «Eco Panel Group Inc» ընկերության գործադիր տնօրեն Խաչիկ Խաչիկյանը։
Փոխվարչապետն ԱՄՆ այցելության ժամանակ ամերիկահայ գործարար Աշոտ Թադևոսյանի հետ քննարկել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ Աշոտ Թադևոսյանը ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկել է դեղագործության ոլորտում ներդրումային նախնական հակիրճ ծրագիր, որն ուսումնասիրվել է, նախնական դիրքորոշում է ներկայացվել։ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի հավաստմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել և քննարկել հետագա համագործակցությունը և ծրագրի մանրամասները։
Ինչ վերաբերում է փոխվարչապետի ամերիկահայ գործարարների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փորձի ու գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելուն, ապա փոխվարչապետի գրասենյակից անդրադառնում են միայն աղբի վերամշակման հետ կապված ծրագրին, մասնավորապես գրելով.
«Աղբի վերամշակման հետ կապված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ստացել է ամերիկահայ գործարարների մի շարք առաջարկներ, որոնք ընթացք կստանան, երբ կառավարությունը կամբողջացնի ներկայումս մշակման փուլում գտնվող աղբի կառավարման ռազմավարությունը։ Ռազմավարության մշակումը տեղի է ունենում «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում, որի հիմնումը ևս այցի արդյունքներից է», - նշված է պատասխանում։
Ի վերջո` փոխվարչապետի աշխատանքային այցից մեկ տարի անց չենք տեսնում առարկայական որևէ գործողություն՝ ուղղված ԱՄՆ-ում ամերիկահայ գործարարների ներկայացրած ներդրումային ծրագրերի աջակցությանը և դրանց իրագործմանը։ Փոխարենը փոխվարչապետի գրասենյակը հորդորում է ներդրումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել գերատեսչություններ, այդ թվում նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Վերջինս էլ, ինչպես արդեն նշեցինք, չէր տիրապետում ԱՄՆ-ում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ տեղեկատվության։
Հեղինակ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան