ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը ՀՀ-ից արտահանձնվել է Ֆրանսիային 07/05/2019 15:18 | Քրեական խրոնիկոն
Քաղաքացիություն չունեցող, նախկինում դատապարտված «Օրենքով գող» Մերաբ Քալաշովը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից արտահանձնվել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քալաշովի պաշտպան Արմեն Մելքոնյանից։
Հիշեցնենք, որ Քալաշովը Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր 2015 թվականից։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ նրան մեղադրանք էր առաջադրվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Մասնավորապես, նա մեղադրվում է փողերի լվացման, գողացված իրերը թաքցնելու, ինչպես նաեւ չարագործների խմբավորման հանցագործության նախապատրաստմանը մասնակցություն ունենալու մեջ։
Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քալաշովի հավաստմամբ՝ ինքը որեւէ առնչություն չունի նշված հանցանքների հետ. «Նրան մեղսագրում են մի արարք, որի կատարման ժամանակ ինքը Ֆրանսիայում չի եղել. 2014 թվականի սեպտեմբերից Ֆրանսիայից դուրս է եկել, իսկ իրեն մեղադրում են, որ մինչ 2015 թվականի ապրիլ ամիսը Ֆրանսիայում գողությունների կազմակերպիչ է եղել»։
Պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 3-4 ժամ որոնել է իր պաշտպանյալին. «Քրեակատարողական հիմնարկում չէր, եւ տեղեկություն էլ չէին տալիս այն մասին, թե նա որտեղ է, ես գնացել եմ տարբեր ՔԿՀ-ներ, եւ ի վերջո պարզել եմ, որ նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում, եւ երբ գնացել եմ այնտեղ, ինձ եւ մյուս պաշտպանին 2 ժամից ավել թույլ չեն տվել տեսակցել»։
Պաշտպաններն ի վերջո տեսակցել են Քալաշովին եւ պարզել են, որ նրա մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ. «Նրա վրա կային բազմաթիվ վնասվածքներ, կոտրված էր ոտքի բութ մատը։ Մենք հաղորդում ենք տվել Ոստիկանություն, բայց այդպես էլ որեւիցե մեկը չեկավ եւ չփորձեց պարզել, թե այդ վնասվածքներն ովքեր եւ ինչ պատճառով են հասցրել իմ պաշտպանյալին։ Ավելին ասեմ, մենք մի կերպ շտապօգնություն հրավիրեցինք, որի աշխատակիցները միայն անալգին առաջարկեցին, չտարան՝ ոտքը նկարելու, իսկ այդ դեղից իմ պաշտպանյալն ալերգիա ուներ, եւ ստիպված տարել է այդ ցավը։ Սա անպատմելի մի բան է»։
Մեր այն հարցին, թե Քալաշովը չի՞ նշել արդյոք, թե ովքեր են իրեն այդ վնասվածքները պատճառել, պաշտպանն այս պահին չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ եթե համապատասխան մարմինների աշխատակիցները ժամանակին գային եւ ճիշտ հարցեր հղեին, կունենային այդ հարցի պատասխանը։
Արմեն Մելքոնյանի խոսքով՝ իրենք Վերաքննիչ բողոք ունեն, որը դեռեւս չի քննարկվել, Վճռաբեկ դատարանը դեռ իր որոշումը չի կայացրել։ «Առանց վերջնական որոշման՝ նրան արտահանձնելու մասին որոշում են կայացրել, ըստ իս՝ ապօրինի. Քրեական դատավարության 495-րդ հոդվածը միանշանակ փաստում է, որ անձը կարող է հանձնվել միայն նրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո։ Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, որ Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի նրան չհանձնելու մասին, ո՞նց են նրան հետ բերելու»։
Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին, թե այս պարագայում ինչի հիման վրա են նրան արտահանձնել, պաշտպանը նշեց, որ եղել է Արդարադատության փոխնախարարի ցուցում.«Մեր երկար հորդորներից հետո մեզ փաստաթուղթ ներկայացվեց, ըստ որի՝ նրան արտահանձնում են Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանի ցուցումի հիման վրա, սակայն այդ փաստաթղթի վրա չկար ոչ ամիս, ոչ ամսաթիվ, ոչ էլ ստորագրություն»։
Արմեն Մելքոնյանը հայտնեց նաեւ, որ բողոքելու են մինչեւ Եվրոպական դատարան. «Կարծում եմ՝ այն անձինք, ովքեր այս ապօրինությունը արեցին, պետք է պատասխան տան»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
Նշենք, որ Քալաշովը 2 տարի 9 ամիս է, ինչ ապրում էր Հայաստանում։ Նրան 10 տարով կացության կարգավիճակ էր տրվել։ Նա ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ, ունի անչափահաս զավակ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ