Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

29 տարեկան «հրեշի»` Սահմանադրության մասին «Երկիր Ծիրանի» 07/05/2019   14:15  |  ԼՐԱՀՈՍ

Հայ ազգը երկար ժամանակ զրկված է եղել իր ազգային-պետական ճակատագիրը որոշելու իրավունքից։  Այս մասին նշված է  «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հայտարարությունում։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

Հայ ազգը երկար ժամանակ զրկված է եղել իր ազգային-պետական ճակատագիրը որոշելու իրավունքից: Շուրջ երեսուն տարի առաջ ունենալով հնարավորություն` ինքնուրույն որոշելու ազգային-պետական ճակատագիրը, մենք բախվեցինք սահմանադրական ամրագրմամբ` 

- ազգային պետականություն ունենալու հիմնարար սկզբունքների անտեսմանը, համազգային նպատակների մերժմանը, 

- Հայրենիքում ազատ և բարեկեցիկ ապրելու սերունդների իրավունքի զրկմանը:

Սահմանադրությամբ սկիզբ դրվեց նախկին Խորհրդային Հայաստանի, նրա անբաժանելի մաս կազմած Արցախի, ինչպես նաև Սփյուռքի համընդհանուր համերաշխության խաթարմանը:

1988-ի ազդարարած շարժումը հայ ազգային-ազատագրական պայքարի ոգու վերածնունդն էր: Հավաքական հայի շուրջ հազարամյա կարոտն էր դեպի Հայկական պետականության վերականգնում: Բագրատունյաց, Կիլիկիո թագավորությունների կորստից և Առաջին Հանրապետության անկումից հետո մեծ էր սպասումը` ունենալու անկախ ազգային պետականություն: Շատ երկար ընդմիջումից հետո հայ ազգն անհամբեր սպասում էր, որ, վերջապես, տեսնելու է իր ազգային պետությունում իր իրավունքների երաշխավորումը: Սակայն նորից դավաճանություն և նորից ձախողում` ազգային պետություն ունենալու գործում:

Հայաստանի Հանրապեության իշխանության անունից որոշ անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (այդ թվում` Արցախի, որը դե-յուրե շարունակում է մնալ ոչ որպես Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր, ոչ էլ Հայաստանի Հանարապետության կողմից ճանաչված պետություն, թեպետ Արցախի բոլոր բնակիչները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ) և սփյուռքահայությանը 1995 թվականի հուլիսի 5-ին զանգվածային կեղծիքներով պարտադրեցին ազգային պետություն չունենալու սահմանափակումները` ՀՀ Սահմանադրությունը:

Այն կարելի է բնորոշել որպես` Լևոն Տեր-Պետրոսյանի պատվերով գրված հայ ազգի քաղաքացիական ու քաղաքական իրավունքների կոշտ սահմանափակման, ազգային պետականության համակարգում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի բացառման և հավաքական հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման բացառության Սահմանադրություն: Այս սահմանափակումները մեր ազգի հիմնական հատվածին ուղղակի զրկեցին իրենց ազգային պետության հետ քաղաքացիական և քաղաքական կապերից: Այս իրավակարգը սկսեց գործել 1995-ից (որոշ փոփոխությունների ենթարկվելով 2005-ին և 2015-ին, որոնք նույնպես տեղի էին ունեցել զանգվածային կեղծիքների ու պարտադրանքի պայմաններում) և հասավ այսօրվան: Այս Սահմանադրությամբ ուղղակի սահմանափակվեցին սփյուռքահայության և արցախցիների քաղաքական իրավունքները հայրենի պետության նկատմամբ` ընտրելու և ընտրվելու իրավունքը նրանց համար մնաց անհասանելի (այս իրավակարգը միայն մեկ մարդու համար կատարեց բացառություն` այդ մարդը Ռոբերտ Քոչարյանն էր): Իսկ ուղղակի քաղաքացիական և քաղաքական իրավունքներով օժտվածների համար ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ նրանք չկարողանան իրացնել այդ իրավունքները: Այս իրավունքների վերականգնման երաշխավորման համար պետական իշխանության կարևորագույն թևը` դատական իշխանությունը, իշխանության տարանջատման և հավասարակշռության սկզբունքի բացակայության պայմաններում մատնվեց իր առաքելության համատեքստում անգործության: Իսկ իշխանության թևերը հակակշռող և միմյանց զսպող կառուցակարգերի կարևորությունը հասարակական իրավագիտակցության և իրավական մշակույթում չդարձան արժեք: Հասարակությունը շարունակեց ապրել մեկ` գործադիր իշխանական կենտրոնից արձակված հրամանների պայմաններում, որին հնարավոր չէր հակակշռել և զսպել: Արդյունքում ստացանք ոչ անկախ ու ոչ ինքնավար դատական համակարգ և միայն գործադիր իշխանության նախագծերը հաստատող օրենսդիրի իշխանություն:

Դատավորներ նշանակելու, նրանց նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու դրույթը Լևոն Տեր-Պետրոսյանն ամրագրեց ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում: Նա իրեն էր վերապահել գլխավորել դատական խորհուրդը, իրեն տեղակալներ էր նշանակել արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին, ինքն էր նշանակում դատական խորհրդի տասնչորս անդամներին: Այս դատական խորհուրդն էր ընտրում և նշանակում դատավորներին, հանդես գալիս դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին և ենթարկում դատավորներին կարգապահական պատասխանատվության:

Այս դրույթով սկիզբ դրվեց իշխանության տարանջատումը բացառելու հայեցակարգի ներդրմանը: Այն ապահովեց ազգային ավտորիտար աշխարհայեցողության վարչակարգի և միջավայրի ստեղծում, որի հիման վրա հնարավոր դարձավ իշխանությունների երեք թևերի գործառույթների միաձուլում` մեկ անձի ձեռքում: Ձևավորվեց ավտորիտար քաղաքականություն, որը բացառում էր դատական գործընթացներով իրավունքի վերականգնումը:

Այս հայեցակարգը կյանքի կոչելու ընթացքում կուտակված փորձը (մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարումները, ընտրությունների կեղծումը, ազգային հարստության տնօրինումը խմբերի և մենաշնորհների կողմից) և գործնական արդյունքները (իշխանության պարբերաբար յուրացումը) հանգեցրեցին Հայաստանի Հանրապետության ձախողմանը: 

Քաղաքական մշակույթը, որի բաղկացուցիչ մասը դարձավ իշխանության երեք թևերի մեկտեղման հայեցակարգը, ի վերջո հանգեցրեց հայկական քաղաքական ծրագրի չեզոքացմանը` չկայացած Հայաստանի Հանրապետության:
Ավտորիտար պետական-իրավական հայեցակարգերի զարգացումը և նրա շուրջ 30-ամյա կյանքը պատահական չէին: Այս շրջանն արձանագրեց, որ մեր ազգային իղձերը կյանքի կոչելու համար մենք` որպես ազգ, դեռ չէինք հասունացել: Ունենալով բռնատիրական համակարգերում, անկախ պետականությունից զուրկ, որպես կրոնական, ազգային համայնք ապրելու դարավոր պատմական փորձը` մենք չգիտակցեցինք մեզ տրված հնարավորության արժեքը: Մենք մնացինք որպես ավանդական ստրկամտական հասարակություն, թույլ չտվեցինք, որ սոցիալական, տնտեսական և քաղաքական արդիականացումը մուտք գործի մեր առօրյա կյանք: Պետական կառավարման ողջ կառուցվածքը, ըստ էության, կրեց միջնադարյան կառավարման բնույթ: Մենք չյուրացրեցինք լուսավորական շարժման արժեքները: 
Կարելի է փաստել` քաղաքական մրցակցությունը հենց սաղմնավորման փուլում վերացվեց (քաղաքական սպանություններ` Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյան` 1992, Լեոնիդ Ազգալդյան`1992, և շատ այլոք, լրատվամիջոցների փակում` «Ազատություն» ռադիոկայան, «Գոլոս Արմենիի», «Երկիր» թերթեր, «Ա1+» հեռուստաընկերություն և այլն` սկսած 1994-ից, կուսակցության (ՀՅԴ) փակում` 1994, զանգվածային կեղծիքներով Սահմանադրության ընդունում` 1995, 2005, 2015, և սկսած 1995-ից` զանգվածային կեղծիքներով խորհրդարանի և նախագահի ընտրությունների անցկացում): 

Մեր հասարակությունը իրավական-քաղաքական և սոցիալ-տնտեսական գաղափարական արդիականացում չպահանջեց: Իհարկե, եղան ընդվզումներ բազմաթիվ կեղծված ընտրություններից հետո, եղան 2016-ի «Սասնա Ծռեր» ապստամբությունը և 2018-ի «Մեծ Համահայկական Ընդվզումը», սակայն «Մեծ Հայկական հեղափոխություն» այդպես էլ տեղի չունեցավ: 

2018-ի «Մեծ Համահայկական Ընդվզումը» չծառայեց իր նպատակին, այլ հանգեցրեց ավտորիտարիզմի արդիականացմանը և ավտորիտար վարչախմբի սերնդափոխությանը: Ավտորիտարիզմի արդիականացման անցումը ապահովելու համար ավտոկրատ համակարգը ծերացած և իրեն սպառած բանասեր Սերժ Սարգսյանին փոխարինեց երիտասարդ լրագրող Նիկոլ Փաշինյանով, ով երկար ժամանակ արդեն գործարքի մեջ էր Սերժ Սարգսյանի հետ: Այս գործարքի տերերը, ի հակադարձում վաղուց սպասված «Մեծ Հայկական Հեղափոխության», փորձեցին իշխանության ժամանակավոր փոխանցումը մատուցել որպես «Թավշյա հեղափոխություն», և Նիկոլ Փաշինյանին նշանակեցին ավտոկրատի տեղապահ` ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն հայ հանրությունն արդեն հասկացել է կեղծիքի բնույթը, և դրա վառ ապացույցը ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոչին` շրջափակել դատարանները` հանրության կողմից անտեսումն էր:

Հայ հանրության լայն շրջանում հասունանում է նոր ընդվզման ալիք: Հանրային հակամարտության սրումը արագության թափ ստացավ 2019 թվականի մայիսից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն իրեն հրապարակավ հռչակեց որպես դատարանները փակող և դատավորներին ահաբեկող ավտոկրատ և հայտարարեց, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք ցանկանում են հող հանձնել: 

2018 թվականի թավշյա ավանտյուրան, հայ հասարակությանը խաբեության և մոլորության մեջ գցելով, ակնհայտ նպաստավոր պայմաններ ստեղծեց այնպիսի խորհրդարանի ձևավորման համար, որը ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատարին հնրավորություն է տալիս առանց խորհրդարանի` բացարձակ միանձնյա կառավարում: Այս ընթացքում չափազանց սրվել են հայ ազգի արտաքին և ներքին քաղաքական խնդիրները: Այս խնդիրներն ի զորու չէ լուծել ո՛չ ավտորիտարիզմը, ո՛չ էլ ավտոկրատ տեղապահը: Ի վերջո, առկա խնդիրները ստիպելու են արտահերթ` խորհրդարանի և նոր կառավարության ընտրության անցկացում: Առաջացել է պահանջ հեղափոխական լուծումների, հեղափոխական զարգացումներն անխուսափելի են, արդեն գործող գործադիրին և օրենսդիրին ձևավորվում են հակադիր ուժեր: Արցախի բնակչությունը, սփյուռքահայությունը և ուղղակի ընտրվելու իրավունք ունեցող քաղաքական ակտիվ և փորձառու ներկայացուցիչները գիտակցում են գործուն ծրագրով հանդես գալու անհրաժեշտությունը: Այս ամենին զուգահեռ` տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, որն առաջացրել է լրացուցիչ լարվածություն գործող ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատարի և ավտորիտար ռեժիմի գերհարուստ խավի ներկայացուցիչների միջև: 

Ակնհայտ է, որ ավտոկրատի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետները սպառվում են: Ի վերջո, ավտոկրատ Սերժ Սարգսյանն իր fake Նիկոլ Փաշինյանով այս խաղը չի կարող վերջնական հաղթել: Ինչպես նա ջարդեց իր իսկ կողմից ձևավորված խորհրդարանը և իր կողմից հրավիրված Կարեն Կարապետյանին, այս անգամ հերթը հասել է ջարդելու իր fake Նիկոլ Փաշինյանին և նրա կողմից ձևավորված խորհրդարանը: Որպես ազգային քաղաքական գործընթացների մասնակիցներ և արդեն հմտացած հանրություն` կարևոր է, որ մենք ջարդենք ոչ թե մեզ անցանկալի անձանց, այլ` ավտորիտարիզմի հիմնասյուն հանդիսացող իրավա-քաղաքական կառուցակարգը: Մինչև հերթը չհասնի Լևոն Տեր-Պետրոսյանի պարտադրած, Ռոբերտ Քոչարյանի կողմից փոփոխված և Սերժ Սարգսյանի կողմից իր fake-րի համար կարված Սահմանադրության վերացման` սահմանների, սահմանումների ու սահմանափակումների` հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական մանդատի վերականգնման և հակակշիռների ու զսպումների մեխանիզմի սահմանադրական ամրագրման` մենք չենք կարող կյանքի կոչել «Մեծ Հայկական Հեղափոխությունը»: 

«Մեծ Հայկական Հեղափոխությունը» առջևում է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:49 28/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանին» զգուշացնում է Նիկոլա-Թագուհիական մամուլին
09:40 27/03/2019  |  ՄամուլՀայաստանում ունիվերսալ ցուցարարների խումբ է գործում. ով է վառ ներկայացուցիչը. «Ժողովուրդ»
20:24 11/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Թավշյա» կառավարիչները կրկնում են «ՀՀԿ»-ական կառավարիչներին. «Երկիր Ծիրանի»
21:08 10/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանի» կուսակցությունը պահանջում է քրգործ հարուցել ՀՀԿ-ի կողմից իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ
15:58 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍԹավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգևատրման տեսքով
09:59 20/11/2018  |  ՄամուլԵրևանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը հետաքրքիր ընթացք է ստանում. «Ժողովուրդ»
19:23 13/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում
19:27 31/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանի»-ի չորս անդամներ կայացրել են կուսակցությունից դուրս գալու որոշում
09:26 29/05/2018  |  ՄամուլԿոյուղաջրերի գործով մինչ օրս մեղադրյալ չկա. «Ժողովուրդ»
15:17 11/04/2018  |  ԼՐԱՀՈՍԱվագանու աղմկահարույց նիստի օրը «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից քաղաքապետարան բերված նյութի բաղադրությունը փորձագետները չեն կարողանում պարզել

Արխիվ

[]