Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Փոխվարչապետ Ավինյանի ԱՄՆ այցից հետո խոստացված 30.5 մլն դոլարի ներդրումների հետքերով. Փաստերը լռում են 07/05/2019   20:16  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ և Կանադա 2018 թվականի ամռանը կատարած աղմկահարույց աշխատանքային այցից հետո պաշտոնապես ներկայացվեց, թե  ձեռք է բերվել 30.5 մլն դոլար ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություն։ Անցել է մեկ տարի, սակայն կատարված  ներդրումների մասին փոխվարչապետը, պատկան մարմինները լռում են։

Պատճառը, թերեւս, խոստացված ներդրումների բացակայությունն է։

Այսպես՝  «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ է  ուղարկել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն՝ իմանալու՝ փոխվարչապետի 2018թ.-ի հունիսի 26-ից հուլիսի 2-ը ԱՄՆ եւ Կանադա կատարած աշխատանքային այցի արդյունքում ձեռք բերած պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին։

Մասնավորապես՝  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից խնդրել էինք տեղեկացնել, արդյոք «Սերվիս Թայթն» ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ ստեղծե՞լ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա , երբ եւ քանի՞ աշխատակից ունի մասնաճյուղը, իսկ եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ։ Ե՞րբ է նախատեսվում իրականացնել «St.Jude Medical Inc.» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվե՞լ է, թե՞ ոչ։

Ո՞ր փուլում է գտնվում ամերիկահայ գործարարների հետ տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու պայմանավորվածությունը։ Քանի՞ ամերիկահայ գործարար է նշված ոլորտներից յուրաքանչյուրում ներդրումային ծրագիր ներկայացրել։

Ինչ փուլում է գտնվում  դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը՝ արդյոք ամերիկահայ Աշոտ Թադեւոսյանը ներկայացրե՞լ է  արդեն նեդրումային ծրագիրը, եւ ինչպիսին է եղել կառավարության արձագանքը։  Ի վերջո՝ ԱՄՆ-ում ձեռք բերված ներդրումների վերաբերյալ պայմանավորվածության  որքա՞ն մասն է կատարվել,  քանի՞ միլիոն դոլարի ներդրում է կատարվել եւ արտադրության ո՞ր ճյուղերում։

 Հարցմանն ի  պատասխան նախարարությունն, ըստ էության, նշել էր, որ ասելիք չունեն։ «ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու գործընթացն ամբողջությամբ ազատականացված է, այսինքն` մինչ ներդրումներ իրականացնելը բացակայում է որևէ պետական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կամ համաձայնություն ստանալու ընթացակարգը։ Հետևաբար, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնօրինում է բացառապես այն տեղեկատվությանը, որը ներդրողները նպատակահարմար են գտնում տրամադրել Նախարարությանը՝ ՀՀ կառավարությունից օրենքով սահմանված կարգով արտոնություններ ստանալու որևէ հարցի շուրջ պարզաբանում ստանալու կամ պարզապես իրազեկելու նպատակով», - ասված է նախարարության պատասխանում։

 

Մեկ այլ հարցում էլ ուղարկել էինք  Փոխվարչապետին՝ նույն հարցերի շրջանակի վերաբերյալ, պարզելու համար, թե մեկ տարի առաջ հայտարարված ներդրումների կատարման ուղղությամբ աշխատանքներ ի վերջո տարվում են, թե ոչ։ Հարցման պատասխանը ստացվեց այն ուղարկելուց ավելի քան մեկ ամիս անց՝ նշելով միայն, որ Հայաստանում մասնաճյուղեր են հիմնել «Սերվիս Թայթն» և «Դիսքո» ընկերությունները, սակայն դրանց  վերաբերյալ մանրամասները բացակայում են։ Այսինքն՝ երբ են հիմնել, գործունեություն ծավալում են թե, ոչ՝ փոխվարչապետի գրասենյակը ոչինչ չի հայտնում։

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, մասնավորապես, նշել է, թե ընթացքի մեջ  է գտնվում «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից կառուցվող նոր բնակելի շենքը, ինչպես նաև նախագծման փուլում է ամերիկահայ գործարարի կողմից Սևանի ափին նոր հյուրանոցային համալիրի կառուցումը։

Նկատենք, սակայն, որ այցից հետո հայտարարվել էր արտադրության տարբեր ճյուղերում ներդրումներ կատարվելու, առնվազն 7 ներդրումային ծրագրի  վերաբերյալ նախնական պայմանավորվածության մասին, որոնց վերաբերյալ մեր  հարցադրումներին  Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզապես չի պատասխանել ու լռության մատնել։

Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկահայ գործարար Դրո Դարբինյանի հետ քննարկվել էր նաեւ սրտի աշխատանքի աջակցման միկրոէլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղ հիմնելու հարցը։ Սակայն փոխվարչապետի մամուլի քարտուղարը չէր պատասխանել «Փաստինֆո»-ի այն հարցին, թե որքան ժամանակում է նախատեսվում իրականացնել «St. Jude Medical Inc» ընկերության Հայաստանյան մասնաճյուղի հիմնումը։ Փոխվարչապետի գրասենյակից անտեսել էին նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանում EPG էկոպանելների գործարան հիմնելու նպատակով խոստացված 10 մլն դոլարի ներդրումը կատարվել է, թե ոչ։ Նկատենք, որ ներդրումային նման ծրագրով Տիգրան Ավինյանի այցելության ժամանակ հանդես է եկել «Eco Panel Group Inc» ընկերության գործադիր տնօրեն Խաչիկ Խաչիկյանը։

Փոխվարչապետն ԱՄՆ այցելության ժամանակ ամերիկահայ գործարար Աշոտ Թադևոսյանի հետ քննարկել է Հայաստանում դեղերի արտադրամաս հիմնելու ծրագիրը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ Աշոտ Թադևոսյանը ՀՀ առողջապահության նախարարությանն ուղարկել է դեղագործության ոլորտում ներդրումային նախնական հակիրճ ծրագիր, որն ուսումնասիրվել է, նախնական դիրքորոշում է ներկայացվել։ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի հավաստմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել և քննարկել հետագա համագործակցությունը և ծրագրի մանրամասները։

Ինչ վերաբերում է փոխվարչապետի ամերիկահայ գործարարների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին տեքստիլի, աղբի վերամշակման, մեքենաշինության արտադրամասեր բացելու, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում փորձի ու գիտելիքի փոխանակման ծրագրեր իրականացնելուն, ապա փոխվարչապետի գրասենյակից անդրադառնում են միայն աղբի վերամշակման հետ կապված ծրագրին, մասնավորապես գրելով.

«Աղբի վերամշակման հետ կապված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ստացել է ամերիկահայ գործարարների մի շարք առաջարկներ, որոնք ընթացք կստանան, երբ կառավարությունը կամբողջացնի ներկայումս մշակման փուլում գտնվող աղբի կառավարման ռազմավարությունը։ Ռազմավարության մշակումը տեղի է ունենում «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում, որի հիմնումը ևս այցի արդյունքներից է», - նշված է պատասխանում։

Ի վերջո` փոխվարչապետի աշխատանքային այցից մեկ տարի անց չենք տեսնում առարկայական որևէ գործողություն՝ ուղղված ԱՄՆ-ում ամերիկահայ գործարարների  ներկայացրած ներդրումային ծրագրերի աջակցությանը և դրանց իրագործմանը։ Փոխարենը փոխվարչապետի գրասենյակը հորդորում է  ներդրումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել գերատեսչություններ, այդ թվում նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Վերջինս էլ, ինչպես արդեն նշեցինք, չէր տիրապետում ԱՄՆ-ում ներդրումների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին որևէ տեղեկատվության։

 

 

Հեղինակ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:17 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են Հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները
12:43 27/06/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը
09:10 26/06/2019  |  ՄամուլՏիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞. «Ժողովուրդ»
11:46 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի փոստային ծառայության ներկայացուցչին
18:07 19/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը
18:51 18/06/2019  |  ԼՐԱՀՈՍ«Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն
14:55 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել Երևանի կառուցապատման ծրագրերի վերաբերյալ
13:16 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
10:35 12/06/2019  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ
09:52 11/06/2019  |  ՄամուլԱվինյանը «Նաիրիտը» ոչնչացնելու ծրագի՞ր ունի. Հիմա էլ մասնագետներին են ուղարկում Չինաստան. «Հրապարակ»

Արխիվ

[]