ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք 07/05/2019 17:03 | Վերլուծություններ
Երբ երկիրը նստած է գրանտների վրա և հանուն դրա իշխանությունները պատրաստ են զոհաբերել մեր պետության հիմքը հանդիսացող ամենաառողջ բջիջը՝ հայ ընտանիքը, թշնամին անելիք չունի, քանզի երկիրը ներսից խարխլողների պակաս չունենք:
Երբ իշխանության բարձր օղակներում պաշտոնավարում են անձինք, ովքեր առանց սահմանների պետություն են երազում՝ Արցախի հիմնահարց ունենալու պարագայում, ովքեր սեփական երկրի և ազգի անվտանգությունը շարունակաբար ստորադասում են հանուն ինչ-որ անհասկանալի և կասկածելի իրավունքների, անհնար է չմտածել, որ մեր ազգային ինքնության հիմքերը ներսից քանդելու ծրագիր է իրականացվում:
Երբ Հայաստանի կառավարությունը, Ազգային Ժողովի մեծամասնությունը միասեռական ամուսնությունները, տրանսգենդերիզմը մեր երկրում օրինականացնելու հարցը օրախնդիր են համարում, պիտի կարողանան բացատրել հանրությանը, թե ինչու՞ է այն մերժելի ասենք, Բելոռուսի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Սլովակիայի, Լատվիայի, Ադրբեջանի, Չեխիայի և բազմաթիվ այլ երկրների համար, իսկ մեզ համար հրատապ ու կարևոր:
Այդ հրատապությունը մարդու իրավունքների փաթեթավորմամբ ներկայացնելու ցանկացած փորձ Հայաստանում պիտի դատապարտվի և մերժվի, քանզի այն խարխլում է մեր պետության հիմքերը՝ ընտանիքը, բանակը, ամենայն ազգայինը՝ մեր հոգևոր և մշակութային արժեքները:
Մեզ ոչ ոք հակառակը չի կարող պարտադրել: Եթե ԼԳԲՏ համայնքի հանդեպ իր վերաբերմունքն արտահայտելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ ասում է՝ «Մենք ոչ մեկի դեմ չենք, մենք մեզ ենք պաշտպանում», եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվարան հայտարարում է, որ Բելոռուսում երկնագույններ, վարդագույններ և այլ գույներ չեն կարող լինել, քանզի ժողովուրդը դա չի ընկալի: Եթե նույնասեռ ամուսնությունները մերժում են Բելոռուսը, Ռուսաստանը, Բուլղարիան, Սլովակիան, Լատվիան, Ադրբեջանը, Չեխիան՝ հրաժարվելով վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչու՞ է օրվա իշխանությունը ափալ-թափալ որոշել է գնալ այդ քայլին: Ո՞րն է այս շտապողականության պատճառը: Կա՞ մեկը Հայաստանում, որը կհավատա Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությանը:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտություն չկա և չի՛ կարող լինել:
Որևէ մեկը կարո՞ղ է հաստատել, թե 2005 թվականին ո՞րն էր Եհովայի վկաներ տոտալիտար աղանդի օրինականացման հրատապությունը Հայաստանում, այն դեպքում, երբ նույն ընթացքում Եվրոպական առաջատար երկրներում /Ֆրանսիա/և մեր տարածաշրջանում /Վրաստան/ այն մերժում էին իրենց իսկ երկրի և ազգային անվտանգությունից, ազգային շահերից ելնելով:
Պետության հիմքը ամուր ընտանիքն է, այստեղ են մեր արժեքները կենտրոնանում: Պատահական չէ, որ այստեղից են սկսել:
Մենք ոչ մեկի դեմ չենք, մենք պարտավոր ենք մեզ պաշտպանել: Եվրոպական կառույցներն առաջարկում են, նրանք չեն պարտադրում: Իսկ մենք իրավունք չունենք մեր երկրի և ազգի անվտանգությունը ստորադասել՝ հանուն ինչ-որ անհասկանալի իրավունքների: Ընտրությունը մերն է, մեր կառավարությանը:
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ