ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն ու Արցախը ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ. Մնացականյան 07/05/2019 18:27 | ԼՐԱՀՈՍ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 5-ին հանդիպում ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը լավ հնարավորություն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու և հետագա քայլերն ուղենշելու համար: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին երկու գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության համար:
Նախարար Մնացականյանն Արցախի ԱԳՆ անձնակազմին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները, և այդ գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը՝ որպես հակամարտության կողմ, որոշիչ ձայն և ներգրավվածություն պետք է ունենա կարգավորման գործընթացում:
Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց հանդիպման մասնակիցների տարածաշրջանային և միջազգային օրակարգի վերաբերյալ բազմաթիվ հարցերի, ներկայացրեց դրանց առնչությամբ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը լրագրողների հետ
Հարց. Վաշինգտոնում համանախագահների կողմից ինչ փաստաթղթեր են փոխանցվել Երևանին ու Բաքվին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, ավարտին հասցնելուց հետո պետք է նորից հանդիպեք...
Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի նախագահի՞:
Հարց. Այո՛, Իլհամ Ալիևի:
Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ AzerTag գործակալությանը տրված հարցազրույցի վրա, որը հրապարակվել էր հունիսի 24-ին:
Հարց. Ինչի՞ մասին են այդ փաստաթղթերը, որ փոխանցվել են Ձեզ:
Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ վերոնշյալ հարցազրույցի վրա. դուք Ձեր տեղեկությունը վերցնում եք իրենց աղբյուրից:
Նշեմ, որ մենք հանգամանալից խոսել ենք վաշինգտոնյան գործընթացի մասին: Մենք ունենք երեք հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, և Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները և շատ հստակ ձևավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության հարցին, սա մեզ համար շատ կարևոր, պրակտիկ, պրագմատիկ հարցերից մեկն է, որովհետև Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այս գործընթացի սուբյեկտ: Խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ մենք չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ մենք չունենք այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը: Սա է մեր մոտեցումն այս հարցում:
Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին, մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում:
Եվ վերջապես բովանդակության հարցը. մենք հստակ ձևավորել ենք մեր մոտեցումը: Մեզ համար հարցը վերաբերում է Արցախի մարդկանց, կոնկրետ 150 հազար մարդկանց էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցին: Սա չենք կարող որևէ այլ կերպ դիտարկել:
Երեկ առիթ ունեցանք նաև խոսելու, որ սա համայն հայության խնդիր է, որովհետև սա հայության ինքնության պահպանության, պաշտպանության խնդիր է: Եվ դրանից բխում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մոտեցումների շրջանակում է, որ մենք ունենք մեր մոտեցումները: Եվ այդ պարամետրերի մեջ յուրաքանչյուր բանակցության ժամանակ մենք ձևավորում ենք այդ շրջանակը, որի մեջ մեզ համար անհրաժեշտ է ամրագրել և առաջ տանել այն, ինչ մեզ համար առաջնային է: Սրանք բացարձակ առաջնային խնդիրներ են Հայաստանի մոտեցման մեջ:
Հարց. Պարո՛ն Մնացականյան, Արցախի խորհրդարանի խոսնակը հայտարարեց, որ ժամանակն է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հարցը: Ի՞նչ եք կարծում, արդյոք այդ հարցը բարձրացնելու ժամանա՞կն է:
Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար, առաջնային շրջանակը, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, Մինսկի խմբի համանախագահության հարթակն է, որը եղել և մնում է արդյունավետ հարթակ, որտեղ մենք բավական արդյունավետ աշխատում ենք համանախագահ երկրների հետ:
Հարց. Պարոն Մնացականյան, Դուք նշեցիք 150 հազար արցախցիների մասին, բայց հակամարտությունից առաջին տուժածները նաև Ադրբեջանից հայ փախստականներն են և նրանք 150 հազար չեն։ Այդ մարդկանց իրավունքների հարցը, պաշտպանության հարցը...
Զոհրաբ Մնացականյան. Եթե Դուք ուզում եք ընդլայնել պարամետրերը, ապա պարամետրերը շատ - շատ են. մենք կարող ենք ընդլայնել։ Ես խոսում եմ ամենակենսական, առաջնային խնդրի մասին։ Կա շրջափակման խնդիրը, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և տարբեր կարգավիճակներում գտնվող մեր բնակչությունների՝ անվտանգության հարցերին։ Բնականաբար, դրանք բոլորը գոյություն ունեն, բայց ես խոսում եմ առաջնային, գերակա խնդրի մասին։
Հարց. Պարոն Մնացականյան, ի՞նչ առաջընթաց կա Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու այդ ճանապարհին, գուցե կա՞ն ձեռքբերումներ։
Զոհրաբ Մնացականյան. Մենք խոսել ենք սրա մասին, մենք արտահայտել ենք այն և բացատրել, թե ինչու ենք առաջ բերել այս հարցը: Անցյալ տասնամյակներում եղել է ձևավորված մի միջավայր, և մենք ի հայտ ենք բերել մեր տեսակետը, մեր մոտեցումը և բացատրել, որ Լեռնային Ղարաբաղը ձևավորված քաղաքական միավոր է, որի բնակչությունն իր կամքը արտահայտում է իր իշխանությունների միջոցով, որոնք ունեն բնակչությունից ստացված այդ մանդատը։ Այդ բնակչությանը ես չեմ ներկայացնում, որովհետև Արցախի բնակչության կողմից Հայաստանի կառավարությանը մանդատ չի տրված՝ ընտրություններին չմասնակցելու առումով: Սա շատ պարզ խնդիր է, և հասկանալով, որ Արցախը քաղաքական սուբյեկտ է, քաղաքական միավոր, ունի բնակչության կողմից ձևավորված իշխանություն` իր կամքը արտահայտելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմներով, լինելով այդ սուբյեկտը՝ ինքը չի կարող չլինել, չի կարող չունենալ լիարժեք ներգրավվածություն: Տարիներ շարունակ եղել է մի միջավայր, եղել է մի գործընթաց, և եթե մենք եկել և անմիջապես սպասում ենք, որ այդ հարցը պետք է լուծվի, միգուցե չափազանցնում ենք մեր ակնկալիքները։
Հարց. Որևէ առաջընթաց չկա՞ այդ առումով։
Զոհրաբ Մնացականյան. Առաջընթաց ասելով Դուք ի՞նչ նկատի ունեք։
Հարց. Որևէ առաջընթաց կա՞, մի քայլ արվե՞լ է։ Մեկ տարի է անցել պարոն Փաշինյանի գալուց։
Զոհրաբ Մնացականյան. Այժմ խոսում եմ Ձեզ հետ, այս հարցը հրապարակայնորեն արտահայտում եմ, և դա արտահատվում է բանակցությունների ընթացքում, և այս բանավեճը շարունակական է։
Հարց. Հիմա ռազմավարական դաշինք կնքելու հարցն է քննարկվում. Արցախում է եղել խորհրդաժողովը, Հայաստանում խորհրդակցություններ են սկսել ոչ իշխանական ուժերը: Կցանկանայի, որ երկու նախարարները հստակեցնեն` նոր ստորագրված փաստաթուղթը որևէ կերպ արտահայտու՞մ է այն քննարկումները, այն, ինչ առաջարկում են ոչ իշխանական ուժերը Հայաստանում։
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Մեզ համար սա ուղղակի գործիք է, շատ հստակ գործիք, գործնական մեխանիզմ, որովհետև առաջին հերթին արտաքին գործերի նախարարության միջոցով է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը: Եվ այստեղ մենք միասին հետապնդում ենք շատ պրակտիկ նպատակ` կանոնակարգելու և հստակեցնելու այն, թե ինչպես ենք մենք աշխատում միասին այս գործընթացի շրջանակներում:
Ի դեպ, իմ գործընկերը՝ պարոն Մայիլյանը նշեց, որ մենք արդեն առաջին օրվանից գտնվում ենք շատ սերտ համագործակցության մեջ և շփվում ենք ոչ միայն այսպես, այլև բոլոր հնարավոր ձևերով: Եվ ուղղակի մենք անհրաժեշտություն ենք տեսնում, որպեսզի ավելի կանոնակարգենք և այդ պրակտիկ գործիքը մեր ձեռքում ունենանք:
Հարց. Հունիսի 14-ին Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ գերատեսչական մակարդակով բարձրացնելով Ադրբեջանի կողմից Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացման հարցը: Պարո՛ն Մնացականյան, այս հարցը քննարկվե՞լ է հունիսի 20-ին Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:
Զոհրաբ Մնացականյան. Ես Ձեզ տվեցի հարցերի շրջանակը, որոնք քննարկվում են և փորձեցի ներկայացնել, թե որքան լայն է հարցերի շրջանակը, և որևէ սահմանափակում մենք չունենք։ Մեր հարցերի քննարկման, դրանց առաջ քաշելու, սեղանին դնելու առումով մենք որևէ սահմանափակում չունենք, որևէ կերպ կաշկանդված չենք, որևէ կերպ մեզ ոչ մեկ չի կարող կանգնեցնել՝ առաջ դնելու մեզ համար կենսական նշանակության հարցեր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից