ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորների բարեվարքության նախագիծ մշակելու լիազորությունը Դատավորների ընդհանուր ժողովինն է. Գեւորգ Դանիելյան (տեսանյութ) 07/04/2019 16:25 | ԼՐԱՀՈՍ
«Վեթթինգը կարող է ունենալ տարաբնույթ դրսեւորումներ, եւ եթե պետական համակարգում նման մոտեցում ենք դրսեւորում, ապա դա անվերապահորեն պետք է վերաբերի բոլոր պաշտոնյաներին, բայց դատարաններին դա ամենավերջում պետք է վերաբերի, որովհետեւ դատական իշխանությունը եւ դատարանները շատ խոցելի են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսօր այս կարծիքը հայտնեց ԲԴԽ նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ եթե ընտրվի որեւէ տարբերակ, որի բաղադրիչը այս կամ այն կերպ քաղաքական տարր կպարունակի եւ նպատակ կհետապնդի դատավորներին դարձնել առավել վերահսկելի, ապա դա ոչ մի պարագայում ընդունելի համարվել չի կարող. «Ես չեմ տեսնում այս փուլում վեթթինգի խիստ անհրաժեշտություն, բայց տեսնում եմ անհրաժեշտություն բարեփոխումների, այդ թվում եւ՝ կազմը բարելավելու, բայց ոչ ցնցումների եղանակով. ցնցումները մեզ լավ տեղ չեն տանելու»։
Մեր այն հարցին, թե այդ դեպքում այդ բարեփոխումները ինչ եղանակով պետք է իրականացվեն, Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Եթե վեթթինգը չպարունակի քաղաքական բաղադրիչներ, հետապնդումներ, հատուկ չափանիշներով սելեկցիա, ապա դա ընդունելի է, մեծ հաշվով ես դրան դեմ չեմ»։
Գեւորգ Դանիելյանը ցավով նշեց, որ գործող դատավորներ մի մասն այսօր Փաստաբանական դպրոց է հաճախում. «Սա ինձ արդեն անհանգստացնում է. ես կհասկանայի, եթե փաստաբանները գային Արդարադատության ակադեմիա եւ ուսուցում անցնեին, որովհետեւ տրամաբանություն հուշում է, որ փորձառու փաստաբանը իր մասնագիտության ինչ-որ մի փոլում պետք է նաեւ ձգտի դառնալ դատավոր, բայց երբ գործող դատավորը, այն էլ արհեստավարժ, միշտ բարձր վարկանիշ ունեցող դատավորը, ձգտում է դառնալ փաստաբան, դրա արդյունքում մենք կկորցնենք լավ դատավորների, կշահի փաստաբանությունը, բայց հանրային շահի տեսանկյունից դա ողջունելի համարվել չի կարող»։
Անդրադառնալով Արդարադատության նախարարության եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվելիք բարեվարքության նախագծին, Գեւորգ Դանիելյանն ասաց, որ դրա մշակողը իրենք չեն. «Դա իրենց լիազորությունների մեջ չի էլ մտնում, այստեղ արդեն ես տեսնում եմ անհարկի միջամտություն, դա պետք է անի Դատավորների ընդհանուր ժողովը»,-նշեց Գեւորգ Դանիելյանը։
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը